Բեթյուլ Թանբայ (թուրքերեն՝ Betül Tanbay, 1960, Ստամբուլ, Թուրքիա), թուրք մաթեմատիկոս, գիտնական և Ստամբուլի Բոսֆորի համալսարան մաթեմատիկայի պրոֆեսոր։ 2012-ից 2016 թվականներին Թանբայը եղել է Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցության առաջին կին նախագահը։

Բեթյուլ Թանբայ
Ծնվել է1960
Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Բոսֆորի համալսարան
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Գիտական ղեկավարRobert M. Solovay?[1]

Կրթություն խմբագրել

Բեթյուլ Թանբայը ծնվել է Ստամբուլում, սակայն մինչև 1977 թվականը ապրել է Անկարայում։ 1978 թվականին նա ավարտել է Փարիզի Ժանսոն դե Սայի վարժարանը։ 1982 թվականին Ստրասբուրգի Լուի Պաստո համալսարանում ստացել է մաթեմատիկայի բակալավրի կոչում, իսկ 1989 թվականին ԱՄՆ Բերկլիի կալիֆորնյան համալսարանում պաշտպանել է իր թեկնածուականը՝ Ռոբերտ Սոլովեյի ղեկավարությամբ[2]։

Ակադեմիական գործունեություն խմբագրել

Բեթյուլ Թանբայը եղել է Բոսֆորի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և լիարժեք անդամ։ 2004-2007 թվականներին նա եղել է համալսարանի արտաքին հարաբերությունների գծով պրոռեկտորը և Եվրոպական համալսարանների ասոցիացիայում Բոսֆորի համալսարանի ներկայացուցիչը[3]։ Համարվում է Ստամբուլի մաթեմատիկական գիտությունների կենտրոնի (IMBM) համահիմնադրամներից մեկը։ Անդամակցել է այնպիսի գիտահետազոտական ընկերությունների խորհուրդներին, ինչպիսիք են IMBM, Ֆեզա Գյուրսեյի ինստիտուտը[4], IMéRA[5]։ 2008-2012 թվականներին եղել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի առաջատար դոկտորական ծրագրերի ղեկավար։ Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցությունում եղել է գործադիր կոմիտեի անդամ, այնուհետ նախագահ[6][7]։ 2019-2022 թվականների համար, որպես Թուրքիայի մաթեմատիկական ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ, ընտրվել է Եվրոպական մաթեմատիկական ընկերակցության փոխնախագահ[8][9]։ Միջազգային մաթեմատիկական միությունում մասնակցել է Կանայք մաթեմատիկայում կոմիտեի աշխատանքներին[10]։

Թանբայը թուրքական կառավարության նախաձեռնությամբ ձերբակալվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ կազմակերպված հանցավորության հետ կապի և երկրում հեղափոխություն կազմակերպելու համար։ Եվրոպական մաթեմատիկական ընկերակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել Թանբայի ձերբակալության հետ կապված և պահանջել թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել նրան[11][12]։ Հաջորդ օրը նա ազատ է արձակվել[13]։

Մասնակցություն համալսարանական աշխատանքներին խմբագրել

Նա հրավիրված դասախոսի և գիտնականի կարգավիճակ է ունեցել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, Սանտա Բարբարայի կալիֆոռնյան համալսարանում, Բորդոյի համալսարանում, Փարիզիզ մաթեմատիկական համալսարանում, Կանզասի համալսարանում, Փենսիլվանիայի համալսարանում։ Բացի այդ մասնակցել է նաև Ամերիկական մաթեմատիկական ինստիտուտի Քադիսոն-Սինգերի աշխատանքներին։

Հետազոտական ոլորտներ խմբագրել

Նրա հետազոտական հետաքրքրությունների ոլորտում են օպերացիոն հանրահաշիվը և ցանցային տեսությունը։

Անդամակցություն խմբագրել

Բեթյուլ Թանբայը համարվում է Թուրքական, Ամերիկյան և Եվրոպական մաթեմատիկական ընկերակցությունների անդամ։

Գիտական աշխատություններ խմբագրել

  • C. Akemann, J. Anderson, B. Tanbay, Weak pavability and the Kadison-Singer problem, J. of Operator Theory, 71, 2014.
  • B. Tanbay, A Letter on the Kadison-Singer poroblem, Revue Roumaine des Mathématiques Pures et Appliquées , 59, 2, 2014.
  • C. Akemann, J. Anderson, B. Tanbay, The Kadison-Singer problem for the direct sum of matrix algebras, Positivity, 16, 2012.
  • C. Akemann, B. Tanbay, A.Ülger A note on the Kadison-Singer problem, J. of Operator Theory, 63, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. Record in the Genealogy Project
  3. Bogazici University Vice-Provost
  4. Feza Gürsey Institute Scientific Board
  5. The dynamics of IMéRA in perspective
  6. «Turkish Mathematical Society presidency». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «EMS committee memberships». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «EMS Executive Committee». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. EMS vice-presidency
  10. IMU Women in Mathematics membership
  11. «Turkish police detain academics in probe of prominent rights activist», Hurriyet, 2018 թ․ նոյեմբերի 16
  12. «EMS protest against the detention of Betül Tanbay», News, European Mathematical Society, 2018 թ․ նոյեմբերի 16, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին, Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին
  13. «Prof. Dr. Betül Tanbay serbest bırakıldı» [Prof. Dr. Betül Tanbay was released], Cumhuriyet (Turkish), 2018 թ․ նոյեմբերի 17{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել