Բեզե, Մերենգա (ֆր.՝ baiser-համբույր, ֆր.՝ meringue- բեզե), ֆրանսիական աղանդեր, որը պատրաստվում է շաքարավազից և ձվի հարած սպիտակուցից[1]։ Երբեմն օգտագործում են նաև գինեքար կամ եգիպտացորենի օսլա (որպես միացնող բաղադրիչ)։ Հաճախ բեզեն հավելվում է վանիլով և քիչ քանակությամբ կոկոսի կամ նուշի էքստրակտով։ Դրանք թեթև են, փխրուն և քաղցր։

Բեզե
baiser, meringue
Բեզե
Ֆրանսիական խոհանոց
ԵնթատեսակՀրուշակեղեն և սննդային բաղադրամաս
Հիմնականձվի հարած սպիտակուց և շաքար
 Meringue Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բեզե բառն առաջացել է ֆրանսերեն baiser-համբույր բառից։ Մերենգա անվան առաջացման մասին կա երկու վարկած։ Ըստ առաջին վարկածի մերենգաները ստեղծվել են շվեյցարական Մայրինգեն քաղաքում, իտալացի շեֆ-խոհարար Գասպարինի կողմից։ Ավելի հավանական է համարվում երկրորդ վարկածը, ըստ որի մերենգա բառն առաջին անգամ օգտագործել է Ֆրանսուա Մասսիալոն, խոհարարական գրքում, որը հրատարակվել է 1962 թվականին։

Տեսակներ խմբագրել

Գոյություն ունեն բեզեի մի քանի տեսակներ, որոնք օգտագործվում են այլ աղանդերի վերին շերտի համար (ֆրանսիական «Լողացող կղզի», լիմոնով, մերենգամիներվ կարկանդակ և այլն), ինչպես նաև որպես առանձին ուտեստ։ Բեզեները տարբերվում են նաև պատրաստման եղանակով։

Այսպես կոչված «իտալական բեզեն» պատրաստում են եռացող շաքարի օշարակով, որից հետո օգտագործում են տարբեր տորթերի մեջ, կամ թխում են առանձին։ Իսկ «շվեյցարական մերենգաները» պատրաստելոու համար նախ հարում են տաք ջրի մեջ, հետո թողնում են որ սառչի, առանց դադարի հարում են և դրանից հետո թխում։

«Շվեյցարական մերենգաները» հաճախ օգտագործվում են «Պավլովի տորթ» աղանդերի համար։ Ավելի շատ տարածված է «ֆրանսիական բեզեն»։

Պատրաստում խմբագրել

Բեզեն թխում են ցածր ջերմասիճանում (80-108°С) երկար ժամանակում։ Թխումից հետո բեզեները կարելի է երկար ժամանակ թողնել վառարանում, որի պատճառով դրանք ստացել են «մոռացված թխվածք» անվանումը։ Պատրաստված մերենգաները պետք է լինեն չոր և խրթխրթան առանց մգացած կեղևի։ Բեզեն սառնարանում պահել չի կարելի, քանի որ այն խոնավանում է։ Հերմետիկ փաթեթավորման մեջ այն կարելի է պահել մեկ շաբաթ։

Եթե բեզեն օգտագործվում է աղանդերի վերին շերտի համար, այն կարող է թխվել ավելի բարձր ջերմաստիճանում և ավելի կարճ ժամանակահատվածում։ Այդպիսի բեզեներն ավելի փափուկ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզե» հոդվածին։