Սըր Բեդիվեր (անգլ.՝ Bedivere или Bedevere, վալլիերեն՝ Bedwyr, ֆր.՝ Bédoier), Արթուրյան ցիկլի Կլոր սեղանի ասպետ, որը Էքսկալիբուրը վերադարձնում է լճի Տիրուհուն։ Նա Արթուր թագավորի մերձավորներից մեկն է, հաճախ ասոցացվում է սըր Քեյի հետ։ Նրա եղբայրը սըր Լուկանն է, զարմիկը՝ սըր Գրիֆլետը։

«Սըր Բեդիվերը Էքսկալիբուր թուրը նետում է ջրի մեջ»։ Օբրի Բյորդսլեյի նկարազարդումը, 1894։

Դերը ուելսական ավանդույթում խմբագրել

Բեդիվերեն Արթուրյան ցիկլի հետ կապված ամենավաղ կերպարներից է, որը հայտնվել է ուելսերեն մի շարք տեքստերում, որտեղ նրան նկարագրում են որպես Բեդվիր Բեդրիդանտ (վալլիերեն՝ Bedwyr Bedrydant, ինչը կարելի է թարգմանել որպես Բեդուիր ուժեղ)՝ գեղեցիկ զինված ասպետ, ով Արթուրի ընկերն է։ Նրա հայրը Պեդրաուն (Բեդրաուտ) է, իսկ երեխաները՝ Ամրենը և Էնեվոգը[1]։

Բեդուիրի ամենավաղ հիշատակումներից մեկը կարելի է գտնել 10-րդ դարի «Pa Gur» պոեմում, որտեղ թվարկվում են Արթուրի ասպետների, այդ թվում Բեդուիրի, Քեյի և Մանավիդանի սխրանքները։ Բեդուիրի մասին պատմողը ասում է․

 
-
Նրանք ընկան հարյուրներով
Բեդուիր Ուժեղի դիմաց։
Թրիվրուիդի ափերի մոտ
Նա կռվում էր Գարուլուիդի հետ,
Կատաղի,
Թրով և վահանով[2]։
 

Ժիտիի Սուրբ Կադոկայում (մոտ 1100 թվական) Բեդուարը, Արթուրի և Քեյի հետ միասին, անցնում է թագավոր Գվինլիուի կողմը, ով առևանգել է Բրուքնոկի արքա Բրիհանի դստերը՝ Գլվադիսին. Արթուրն ու իր ասպետները օգնում են հաշտեցնել պատերազմող կողմերին։ Հավանական հղում Բեդուիրին` «Բեդուիրի աղբյուրը», հայտնվում է 9-րդ դարի «Marwnad Cadwallon ap Cadfan» պոեմում։ «Englynion y Beddau» պոեմում Բեդվիրի գերեզմանը գտնվում է Տրիֆան բլրի վրա («the grave of Bedwyr… on Tryfan hill»)[3]։ «Բրիտանիայի կղզու Տրիադներ»-ում Բեդուիրը ընդգրկվում է «մարտերում պսակված տղամարդկանց» շարքում[4]։

Օլվենի նվաճում խմբագրել

«Մաբինոգիոն»-ի «Կիլուխն ու Օլվենը» վեպում Բեդուիրը բավական նշանակալի բնույթ է կրում։ Բեդուիրը նկարագրվում է որպես աշխարհի ամենագեղեցիկ մարդը, բացի Արթուրից և Դրիհից՝ Քիդբարի որդուց։ Նա նաև տիրապետում է կախարդական նիզակին, որից վերքը «ավելի ծանր է, քան ինը վերքը, որոնք հասցվել են ցանկացած այլ զենքերից»։

Բեդուիրը կոչված է ուղեկցել Քիլուհին իր որոնումներում՝ Օլվենի ձեռքը նվաճելու համար․ նա հարվածում է վիթխարի Իսբադենին իր իսկ թունավորված նիզակով։ Նա օգնում է Կիլուհին իրականացնել Իսբադադենի կողմից տրված անհնարին առաջադրանքները, Քեյի և Գորեի հետ սպանում է Գուրնահա Հսկային, փրկում է Մոդրոնի որդուն՝ Մաբոնին գերությունից, առբերում է Դիլլուս մորուքավորի և Դյուրնահի կաթսայի մազերը, մասնակցում է Տուրհա Տրույիտի որսին։

Պատմությունը ավարտվում է բոլոր առաջադրանքների կատարումով, Իսբադադենի սպանությամբ և Քիլուհի ու Օլվենի հարսանիքով[5]։

Գալֆրիդ Մոնմուտսկին և հետագա ավանդույթ խմբագրել

Գալֆրիդ Մոնմուտսկիի «Բրիտանիայի թագավորների պատմության» մեջ Բեդիվերը Արթուրի հավատարիմ դաշնակիցներից մեկն է, այդ դերը նրան վերապահվում է նաև Արթուրիանի հետագա ստեղծագործությունների մեծ մասում։ Նա Արթուրի և Քեյի հետ միասին հաղթում է Միքայել սարի հսկային և պայքարում է Արթուրի կողքին՝ հռոմեական կայսր Լուցիեմ Տիբերիի հետ պատերազմում[6]։

Արթուրի մահվան մի քանի անգլերեն տարբերակներում, այդ թվում՝ Մելորիի «Արթուրի մահը», «Alliterative Morte Arthure» և «Stanzaic Morte Arthur», Բեդիվերը և Արթուրը հայտնվում են Քամլանի ճակատամարտի մի քանի վերապրածների մեջ։

Ճակատամարտից հետո մահացու վիրավոր թագավորի խնդրանքով, Բեդիվերը հետ է վերադարձնում Էքսկալիբուրը լճի Տիրուհուն։ Սակայն նա դա անում է ոչ միանգամից, քանի որ կարծում է, որ թուրը չափազանց արժեքավոր է Բրիտանիայի համար։ Այն պարզապես ջրի մեջ գցելու փոխարեն, նա թաքցնում է Էքսկալիբուրը և երկու անգամ վերադառնում է Արթուրի մոտ՝ ասելով, որ կատարել է հանձնարարությունը և ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, բայց ամեն անգամ թագավորը նրան մեղադրում է ստի մեջ, քանի որ գիտի, որ կախարդական թրի վերադարձը պետք է ինչ-որ գերբնական իրադարձություն առաջացնի։ Վերջապես սըր Բեդիվերը թուրը գցում է ջուրը։ Ալիքներից մի ձեռք է հայտնվում, որը բռնում է թուրը, այն թափահարում է օդում ու անհետանում ջրի տակ։ Այժմ Արթուրը համոզվում է, որ թուրն իրոք հետ է վերադարձվել։

Արթուրի մահից հետո Բեդիվերը գնում է ճգնավորների տուն, որտեղ նա անցկացնում է իր կյանքի մնացած մասը[7]։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ժամանակակից Արթուրիանում Բեդիվերը մնում է հայտնի կերպար։ Որոշ հեղինակներ, ինչպիսիք են Ռոզմարի Սաթքլիֆը, Ջիլիան Բրեդշոուն, Ջոն Մ. Ֆորդը և Մերի Ստյուարտը, նրան նույնիսկ վերագրում են Գվինևրաի սիրեկանի՝ ավանդաբար Լանսելոտի դերը․ Լանսելոտը՝ որպես կերպար, շատ ուշ է հայտնվել Արթուրյան ցիկլում՝ պատմական դեմք լինելու համար։ Բերնարդ Քորնուելի «Արթուրի քրոնիկները» աշխատությունում Բեդիվերը շատ առասպելական գործեր է կատարում (պատմող՝ Դերֆել Քադարն)։

Կինո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эрлихман В. В. Король Артур. — М.: «Молодая гвардия», 2009. — ISBN 978-5-235-03246-0
  2. Pa Gur Արխիվացված 2011-07-23 Wayback Machine
  3. Thomas Green. «A Bibliographic Guide to the Characters of the Pre-Galfridian Arthurian Legend» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  4. «Валлийские триады. Перевод с древневаллийского С. В. Шкунаева» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  5. «Мабиногион. Килох и Олвен» (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  6. Гальфрид Монмутский. История бриттов. Жизнь Мерлина / Послеслов. А. Д. Михайлова. М.: Наука, 1984. (Литературные памятники)
  7. Томас Мэлори Смерть Артура. В двух томах. — М.: Художественная литература, 1991.