Բեդա Պատվելի (լատին․՝ Beda Venerabilis, անգլ.՝ Bede the Venerable, հին անգլերեն՝ Bǣda կամ Bēda, մոտ 672[1], միգուցե Ջարոու, Նորթումբրիա[2] - 735[3][2][4], Ջարոու, Նորթումբրիա[2]), անգլիացի պատմիչ և աստվածաբան, Հին և Նոր Կտակարանների գրքերի և աստվածաբանական բնույթի երկերի մեկնությունների հեղինակ է։ Սակայն նրա գլխավոր ստեղծագործությունն է համարվում «Անգլիացիների եկեղեցական պատմություն» երկը (բաղկացած է 5 գրքից), որի շնորհիվ նա հռչակվել է «Անգլիայի պատմահայր»։ 1899 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

Բեդա Պատվելի
լատին․՝ Beda Venerabilis
Դիմանկար
Ծնվել էմոտ 672[1]
Ծննդավայրմիգուցե Ջարոու, Նորթումբրիա[2]
Մահացել է735[3][2][4]
Մահվան վայրՋարոու, Նորթումբրիա[2]
ՔաղաքացիությունՆորթումբրիա
Կրոնքրիստոնեություն
ԵրկերEcclesiastical History of the English People?, Chronica minora?, The Reckoning of Time?, On times? և De natura rerum?
Մասնագիտությունվարքագիր, բանաստեղծ, եկեղեցական պատմաբան, թարգմանիչ, աստվածաբան, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, պատմաբան և քրիստոնեական հիմների հեղինակ
 Bede Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեդան ծնվել է 673 թվականին։ Նրա ծագման մասին ոչինչ հայտնի չէ, բայց հավանաբար նրա ծնողները գյուղացիներ են եղել։ 7 տարեկանում ընդունվել է Ուիրմուտ վանքը` աբբա Բենեդիկտ Բիսկոպի մոտ սովորելու։ Այնուհետև սովորել է 681 թվականին հիմնադրված Յարոու վանքում` կուսակրոն Կեոլֆրիտի մոտ։ Ըստ որոշ աղբյուրների` ժանտախտի համաճարակից հետո` 19 տարեկանում, դարձել է սարկավագ, 702 թվականին՝ քահանա, ինչում աջակցել է Հեքսեմի եպիսկոպոս Յոհանը։ Այդ ժամանակից էլ սկսվել է Բեդայի գրական գործունեությունը, որը հիմնականում բաղկացած է Հին և Նոր Կտակարանների առանձին գրքերով մեկնություններից։ Սակայն, ունենալով հարուստ գրադարան, նա եկեղեցական աշխատություններից բացի ուսումնասիրել է նաև գիտական աշխատանքներ և անտիկ պոեզիա[5]։

Բեդան գրել է բանաստեղծություններ ինչպես լատիներենով, այնպես էլ մայրենի լեզվով, սակայն այդ ժառանգությունից պահպանվել է միայն Էտելֆրիտա թագուհու լատիներեն հիմնը և անգլոսաքսոնական «Հոգեվարքի երգը» ստեղծագործությունը։ Նրա լատիներենը, ժամանակակից լատիներենի հետ համեմատած, տարբերվում է լավ ոճով և այդ պատճառով էլ մատչելի է։ Բեդան տիրապետել է շատ արհեստների, լավ երգել է, և չնայած գիտության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը, ակտիվ մասնակցել է Անգլիայի հասարակական կյանքին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 https://www.bartleby.com/library/bios/index2.html
  5. 5,0 5,1 Беда Достопочтенный. Церковная история народа англов. / Пер.: В. В. Эрлихман. — СПб.: Алетейя, 2001
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդա Պատվելի» հոդվածին։