Բեգլերբեգի բեյլերբեյ [բեգերի բեգ (թուրք. բեգտեր)], զինվորական տիտղոս։ Զորապետ, հրամանատար իմաստով գործածել են Ռումի սելջուկները, իլխանյանները, Եգիպտոսի մամլուքները, օսմանյան թուրքերը։ Թուրքիայում Բեգլերբեգիները իրենց ենթակա նահանգներում՝ բեգլերբեգություններում, սուլթանի փոխանորդներն էին՝ վարչական ու զինվորական արտակարգ լիազորություններով և բաժին ունեին այդ նահանգների «պետական հողերից»։ Նրանք կրել են նաև «փաշա» տիտղոսը։ 18-րդ դարի կուսակալներին հատուկ Բեգլերբեգի անվանման հետ օգտագործվել է «վալի» անունը, որը հետզհետե փոխարինել է նրան։ Բոգլթրբեգի Սեֆևյան Պարսկաստանում եղել է սահմանամերձ կուսակալությունների կառավարիչների տիտղոս։ Պարսկաստանում կային 13 բեգլերբեգություններ, այդ թվում՝ Չուխուր-Սաադինը (Երևան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 350