Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բեգլար Աստվածատուրի Ամիրջանյան (Ամիրջան) (հուլիսի 2 (14), 1868[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 18, 1937(1937-05-18)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ (բարիտոն)։

Բեգլար Ամիրջանյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԲեգլար Աստվածատուրի Ամիրջան[1]
Ծնվել էհուլիսի 2 (14), 1868[1]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 18, 1937(1937-05-18)[1] (68 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄեծ թատրոն[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1886)[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1889)[1] և Միլանի կոնսերվատորիա (1894)[1]

Կենսագրություն խմբագրել

Բեգլար Ամիրջանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1885 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը և հանդես է եկել մենահամերգներով։ Մակար Եկմալյանի հրավերով 1886 թվականին երգել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում։ 1886-1889 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, 1894 թվականին ավարտել Միլանի կոնսերվատորիան։ 1895 թվականին իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում։ 1895-1916 թվականներին՝ Մոսկվայի Մեծ, Թիֆլիսի արքունական թատրոնների, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ[2]։ 1899-1916 թվականներին հանդես է եկել Պերմում, Իրկուտսկում, Դոնի Ռոստովում, Օդեսայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Սարատովում, Վորոնեժում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Աստրախանում, Կիևում, Խարկովում և այլուր։

1913 թվականից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, 1916 թվականից՝ Թիֆլիսում։ 1921 թվականին Ամիրջանյանի նախաձեռնությամբ բացվել են 5 ժողովրդական երգի դպրոցներ, որոնցից մեկում նա դասավանդել է մինչ 1932 թվականը։ Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ։ 1932 թվականին նկարահանվել է «Շակիր» ֆիլմի գլխավոր դերում[3]։

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Բեգլար Ամիրջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 322