Բեատրիչե դ՛Էստե

Բարիի ու Միլանի դքսուհի

Բեատրիչե դ՛Էստե (անգլ.՝ Beatrice d'Este, հունիսի 29, 1475(1475-06-29)[1][2], Ֆեռարա, Duchy of Ferrara - հունվարի 3, 1497, Միլան, Միլանի դքսություն), Բարիի ու Միլանի դքսուհի, Լյուդովիկո Սֆորցայի կինը։ Համարվել է իտալական Վերածննդի ամենագեղեցիկ և կայացած արքայադուստրերից մեկը։ Լինելով դ՛Էստե ընտանիքի անդամ՝ հանդիսացել է Էրկոլե I դ՛Էստեի կրտսեր դուստրն ու Իզաբելա դ՛Էստեի քույրը։

Բեատրիչե դ՛Էստե
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1475(1475-06-29)[1][2]
ԾննդավայրՖեռարա, Duchy of Ferrara
Մահացել էհունվարի 3, 1497 (21 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն
ԳերեզմանՍանտա Մարիա դելլա Գրացիե
ԵրկերDolceriso del Moro?
Մասնագիտությունհերցոգ, պետական գործիչ, նորաձևության դիզայներ, քաղաքական գործիչ, մեկենաս, դեսպան, որսորդ, equestrian և Luogotenente
ԱմուսինԼյուդովիկո Սֆորցա
Ծնողներհայր՝ Էրկոլե դ՛Էստե, Ֆերարայի դուքս և Ֆերդինանդ I[3], մայր՝ Էլեանոր Նեապոլցի, Ֆերարայի դքսուհի և Joanna of Aragon, Queen of Naples?[3]
Զբաղեցրած պաշտոններդեսպան, Governor of Milan? և Luogotenente?
ԵրեխաներՄաքսիմիլիան Սֆորցա[4], Francesco II Sforza?[4] և անհայտ[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Beatrice d'Este, Duchess of Milan Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Ամուսնություն խմբագրել

Ֆերարայի Էստե տոհմն ու Միլանի Սֆորցաները միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, և 1490 թվականին դաշինքն ամրապնդելու համար Լյուդովիկո Սֆորցան պաշտոնապես խնդրել է Էրկոլե դ՛Էստեի դստեր ձեռքն ամուսնության նպատակով։ Այն ժամանակ դեռևս Բարի դուքս ու Միլանի դքսի ռեգենտ Լյուդովիկոն նախապես խնդրել էր Բեատրիչեի ավագ դստեր՝ Իզաբելայի ձեռքը, սակայն քանի որ վերջինս արդեն նշանված էր Ֆրանչեսկո Գոնզագայի հետ, Էրկոլեն նրա փոխարեն առաջարկել է Բեատրիչէին[5]։ Լյուդովիկոն չի առարկել, և 1491 թվականի հունվարին նրանք ամուսնացել են։

Պաշտոնական հարսանիքները պետք է տեղի ունենային 1490 թվականին, երբ միևնույն արարողության ընթացքում Բեատրիչեն պետք է ամուսնանար Լյուդովիկոյի հետ, իսկ Իզաբելան՝ Ֆրանչեսկոյի, սակայն Բարիի դուքսն այն մի քանի անգամ հետաձգել է[6]։ Վերջապես, մոտավորապես մեկ տարի անց, նրանք ամուսնացել են կրկնակի Սֆորցա-Էստե հարսանիքով․ Լյուդովիկոն ամուսնացել է Բեատրիչեի հետ, իսկ վերջինիս եղբայր Ալֆոնսո դ՛Էստեն՝ Ջան Գալեացո Սֆորցայի քրոջ՝ Աննա Սֆորցայի հետ։ Հարսանեկան արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչին է ղեկավարել նվագախումբը։

Միլանի դքսուհի խմբագրել

 
Լյուդովիկո Սֆորցայի ու Բեատրիչե դ՛Էստեի գերեզմանը, հեղինակ՝ Քրիստոֆորո Սոլարի

Բեատրիչեն բարձրակարգ կրթություն է ստացել և օգտվել իր պաշտոնից որպես Իտալիայի ամենահիսաքանչ արքունիքներից մեկի տիրուհի՝ իր շուրջը համախմբելով այնպիսի գրագետ մարդկանց, բանաստեղծների և արվեստագետների, ինչպիսիք են՝ Նիկոլո դա Կորեգիոն, Բեռնարդո Կաստիլիոնեն, Դոնատո Բրամանտեն, Լեոնարդո դա Վինչին ու այլք։

Նրա հովանավորությունը տարածվել է մի շարք շենքերի, այդ թվում՝ Միլանի Սֆորցա ամրոցի ու կարտեզյան Չերտոզա վանքի վրա[7]։

 
Հատված Pala Sforzesca-ից, մոտավորապես 1494-1495։ Ներկայումս գտնվում է Միլանի Բրերա պատկերասրահում

Վերածննդի դարաշրջանի պատմագիր Ֆրանչեսկո Մուրալտոն նշել է նրա գեղեցկության ու պարելու նկատմամբ սիրո մասին, նաև ավելացրել, որ նա «նոր հագուստներ ստեղծող» էր[8]։

1492 թվականին որպես ամուսնու դեսպան այցելել է Վենետիկ, քանի որ վերջինս ցանկանում էր ճանաչվել որպես Միլանի դուքս։ Միլանի նախկին դուքս Ջան Գալեացո Սֆորցայի մահից հետո Լյուդովիկոյի գահազավթումն օրինականացվել է, և 1495 թվականի Ֆորնովոյի ճակատամարտից հետո և՛ նա, և՛ իր կինը մասնակցել են Վերչելի կոմունայում Ֆրանսիայի թագավոր Կառլ VIII-ի և իտալական արքայազնների միջև կազմակերպված խաղաղության համագումարին, որտեղ Բեատրիչեն ցուցադրել է իր բազմաթիվ ունակությունները։

Սակայն նրա փայլուն կարիերան ընդհատվել է 21 տարեկանում, 1497 թվականի հունվարի 3-ին ծննդաբերության ժամանակ։ Կնոջ մահից ժամեր անց Ֆրանչեսկո Գոնզագային գրած իր նամակում Լյուդովիկոն նրան տեղեկացրել է, որ իր կինը «հոգին ավանդել է աստծուն» կեսգիշերից կես ժամ անց։ Նրանց զավակը մեռելածին որդի էր, որը ծնվել էր գիշերվա ժամը տասնմեկին[9]։

Զավակներ խմբագրել

  • Մասիմիլիանո Սֆորցա (25 հունվարի, 1493 - 4 հունիսի, 1530), Միլանի դուքս 1512-1515 թվականների ընթացքում։
  • Ֆրանչեսկո II Սֆորցա (4 փետրվար, 1495 - 24 հոկտեմբերի, 1535), Միլանի դուքս 1521-1535 թվականների ընթացքում։
  • Մեռելածին որդի (3 հունվարի, 1497)։

Մեծարում խմբագրել

Բեատրիչե դ՛Էստեն պատկանել է Վերածննդի ժամանակաշրջանի կանանց լավագույն դասին և դարաշրջանի մշակութային ազդեցություն ունեցողներից մեկն է եղել։ Նրա հովանավորությանն ու լավ ճաշակին են պարտական Միլանի Սֆորցա ամրոցն իր շքեղության համար, ինչպես նաև Պավիայի Չերտոզա վանքն ու Լոմբարդիայում գտնվող շատ այլ կառույցներ։ Նրա գերեզմանը պահպանվել է Չերտոզա վանքում, որտեղ նա հուղարկավորված է եղել ամուսնու կողքին։

«Մի տիկնոջ դիմանկար» խմբագրել

Բեատրիչե դ՛Էստեին հաճախ շփոթել են Ամբրոջո դե Պրեդիսի հեղինակած և այժմ Միլանի Ամբրոզյան գրադարանում գտնվող «Մի տիկնոջ դիմանկար» կտավի բնորդուհու հետ։ 2010 - 2013 թվականների ընթացքում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավում պատկերված կինը ոչ թե Բեատրիչեն է, այլ Աննա Սֆորցան[10]։ Բեատրիչե դ՛Էստեի պատմականորեն փաստագրված կիսադեմը կարելի է տեսնել Pala Sforzesca կտավի մեջ։ Բեատրիչեի արտաքին տեսքի մեկ այլ իսկական վավերագրություն կարելի է համարել 1490-ական թվականների սկզբին Քրիստոֆորո Ռոմանոյի հեղինակած կիսանդրին։

Գրականություն ու երաժշտություն խմբագրել

  • Էլայն Քյոնիքսբուրգի «Երկրորդ տիկին Ջոկոնդան» վեպում էական նշանակություն է տրված նրա անհրապույր տեսքին։ «Նա փոքրամարմին է, թխմորթ ու լիովին անբարետես», ասում է գլխավոր հերոսը նրան առաջին անգամ տեսնելուց հետո։ Երբ նա հանդիպում է Լեոնարդո դա Վինչիին, գանգատվում է իր «անշուք դարչնագույն մազերից» և այլն[11]։
  • Իր «Միլանի դքսուհին» վեպում հեղինակ Մայքլ Էնիսը պարզաբանել է Բեատրիչեի պաշտոնավարումը որպես Բարիի դքսուհի և ի վերջո որպես Միլանի առաջին տիկին, ինչպես նաև նրա ընկերությունն ու թշնամությունն Իզաբելա Արագոնցու հետ։
  • Ֆրանսիացի երգահան Ռեյնալդո Հանը 1905 թվականին դաշնամուրի, փողային գործիքների, երկու տավիղի և հարվածային գործիքների համար գրված իր «Le Bal de Béatrice d'Este» սյուիտում վերստեղծել է նրա արքունիքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.) — 2001.
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. Cartwright (1903), pp. 8–9
  6. Shell, Janice; Sironi, Grazioso (1992). «Cecilia Gallerani: Leonardo's Lady with an Ermine». Artibus et Historiae. 13 (25): 47–66 pp.57. doi:10.2307/1483456.
  7. GORDON CAMPBELL, ed. (2003). «Este, Beatrice d'». The Oxford Dictionary of the Renaissance. Oxford University Press.(subscription required)
  8. Muraltus, Franciscus (1861). Petrus Aloisius Doninius (ed.). Annalia. Milan. էջ 54. «Anno Christi MCDLXXXXVII Beatrix Herculis Ducis Ferrariae filia ac Ludovici Sfortiae Mediolani Ducis uxor hoc anno tertio ianuarii ex infelici partu suum diem clausit extremum, duobus post se natis masculis relictis; quae erat in iuvenili aetate, formosa ac nigri coloris, novarum vestium inventrix, die noctuque stans in choreis ac deliciis.»{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Cartwright (1903), pp. 307–308
  10. Reimann, Sascha: "Ritratto di dama (Ambrosiana Milan) The Sitter – The Painter – New Evidences", s.l., December 2013; see also Kemp, Martin/Cotte, Pascal, 2010. La Bella Principessa. London: Hodder & Stoughton, p. 63.
  11. Konigsburg, E.L. (1975). The Second Mrs. Giaconda. Atheneum Books. pp. 38, 51, 59, passim. 0-689-30480-3.

Գրականություն խմբագրել