Բեատա Շիդլո (լեհ.՝ Beata Maria Szydło, ապրիլի 15, 1963(1963-04-15)[1][2][3][…], Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի վարչապետը 2015-2017 թվականներին։

Բեատա Շիդլո
լեհ.՝ Beata Szydło
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն[1]
Կրթություն՝ Կրակովի համալսարան, Վարշավայի տնտեսության դպրոց և Կրակովի Տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ազգագրագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 15, 1963(1963-04-15)[1][2][3][…] (61 տարեկան)
Ծննդավայր Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Beata Maria Kusińska
Ամուսին Edward Szydło?
Զավակներ Tymoteusz Szydło?
 
Կայք՝ beataszydlo.pl
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1963 թվականի ապրիլի 15-ին Օսվենցիմում, մեծացել է Բջեշչե քաղաքից ոչ հեռու, որտեղ նրա հայրը հանքագործ է աշխատել[4]։

1989 թվականին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի ազգագրության ֆակուլտետը։ 1989-1995 թվականներին եղել է Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ։ 1997 թվականին ավարտել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցում մշակույթի մենեջերների համար ասպիրանտուրան, իսկ 2001 թվականին՝ Կրակովի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան, որտեղ սովորել է տարածքային կառավարում։

1987 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է որպես Կրակովա քաղաքի պատմական թանգարանի ասիստենտ, ավելի ուշ տեղափոխվել է Լիբենժի մշակութային կենտրոն։ 1997-1998 թվականներին եղել է Բջեշչեի մշակութային կենտրոնի տնօրեն։ 1998 թվականին ընտրվել է Բջեշչեի քաղաքապետի պաշտոնում, որտեղ աշխատել է մինչև 2005 թվականը։ Նա նաև Օսվենցիմի խորհրդի անդամ էր՝ 1998-2002 թվականներին համերաշխության ընտրարշավից։ 2004 թվականին դարձել է Բժեշչե քաղաքի կամավոր հրդեհային պահպանության դեպարտամենտի փոխնախագահ։

2005 թվականին անդամակցել է «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, ընտրվել Սեյմի անդամ, վերընտրվել է 2007 և 2011 թվականներին։ 2010 թվականից «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավարի տեղակալն է։

2015 թվականի հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում «Իրավունք և արդարություն» կուսակցությունը մեծամասնություն է ստացել և Լեհաստանի վարչապետի պաշտոնում առաջադրված Բեատա Շիդլոն կառավարություն է ձևավորել։

2017 թվականի դեկտեմբերի 7-ին Լեհաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդին, դիմումը հաստատվել է նույն օրը[5]։ Նրան փոխարինած Մատեուշ Մորավեցկու կառավարությունում զբաղեցրել է վարչապետի տեղակալի պաշտոնը։

2019 թվականին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, ստացել պատգամավորի մանդատը՝ հավաքելով 525 811 ձայն[6]։ 2019 թվականի հունիսի 3-ին Եվրախորհրդարան ընտրվելու կապակցությամբ դադարեցրել Է փոխվարչապետի պարտականությունների կատարումը[7]։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.sejm.gov.pl/sejm7.nsf/posel.xsp?id=384
  2. 2,0 2,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Adam Easton (2015 թ․ հոկտեմբերի 26). «Beata Szydlo: Polish miner's daughter set to be PM». BBC Online. Վերցված է 28 июня 2016-ին.
  5. Премьер-министр Польши ушла в отставку / РГ, 07.12.2017
  6. Официальный сайт Государственной избирательной комиссии Польши
  7. «Официальный сайт Президента Республики Польша». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատա Շիդլո» հոդվածին։