Բաքըրքյոյ (թուրքերեն՝ Bakırköy), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական մասում։ Համարվում է Ստամբուլի քաղաքի բաղկացուցիչ մաս։

Բաքըրքյոյ
թուրքերեն՝ Bakırköy
հուն․՝ Μακροχώρι
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿարգավիճակԹուրքիայի շրջաններ և municipality of Turkey?
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Հիմնական լեզութուրքերեն, հունարեն, հայերեն
Բնակչություն (2009)218 352
Ազգային կազմթուրքեր, հույներ, հայեր
Տարածք32,42
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
bakirkoy.gov.tr
Bakırköy Marina

Պատմություն խմբագրել

Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների ժամանակ այստեղ եղել է Եվդոմ բնակավայր (հուն․՝ Ἕβδομον, որը իր հեռավորությամբ յոթերորդն է եղել Կոստանդնուպոլսից։ Վաղես կայսրը այստեղ կառուցել է Մագնավրա կայսերական պալատը, իսկ կայսր Հուստինիանոս I-ը կառուցել է Յուկունդինայե պալատը։ Այստեղ կառուցվել են երկու եկեղեցիներ, որոնք նվիրված են եղել Հովհաննես Մկրտչին։ Դրանցից մեկում թաղված է բյուզանդական Բարսեղ Բ Բուլղարասպանի գլուխը և մնացորդները։

Եվդոմում է գտնվել Մարսի դաշտը, որտեղ թագադրվել են մի շարք կայսրեր՝ Վաղեսը, Արկադիոս Բ-ն, Գոնորիոսը, Թեոդոսիոս Բ Փոքրը, Փոկասը, Նիկեփորոս Փոկասը։

Ավելի ուշ այստեղ է գտնվել Մաքրոհորի բնակավայրը (հուն․՝ Μακροχώρι), որը թուրքերը վերանվանել են Մաքրըքյոյ։ 1878 թվականին հարևան Այաստեֆանոսում կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության միջև։ 1909 թվականին այստեղ տապալվել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը։ 1925 թվականին Մաքըրքյոյը վերանվանվել է Բաքըրքյոյ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքըրքյոյ» հոդվածին։