«Բարև, Ջուլի՛» (անգլ.՝ Flipped), դրամատիկ կատակերգություն երկու ամերիկացի դեռահասների կյանքի մասին, գրող Վենդելին Վան Դրահանենի ստեղծագործության էկրանավորումը։

Բարև, Ջուլի՛
անգլ.՝ Flipped
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, պատմություն հասունացման մասին, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքFlipped?
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Ռայներ[1][2][3][…]
ՊրոդյուսերՌոբ Ռայներ
Սցենարի հեղինակԷնդրյու Շնայման
ԴերակատարներՄադլեն Քերոլ[1][3][4][…], Քալլան ՄակՕլիֆ[1][3][4][…], Ռեբեկա Դե Մորնեյ[1], Էնթոնի Էդվարդս[1], Ջոն Մահոնի[1], Պենելոպե Էնն Միլլեր[1][4][5], Էդյան Քուին[1][4][5], Քևին Ուայզման[1], Մորգան Լիլի, Էշլի Թեյլոր, Իսրայել Բրուսարդ, Քոդի Հորն, Շեյն Հարփեր և Ստեֆանի Սքոթ
ՕպերատորԹոմաս դել Ռութ
ԵրաժշտությունՄարկ Շեյման
ՄոնտաժՌոբերտ Լեյթոն
ԿինոընկերությունCastle Rock Entertainment
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները սկսվում են 1957 թվականին, երբ Բրայս Լոսկին ընտանիքով տեղափոխվում է նոր տուն։ Տեսնելով նրան՝ աշակերտուհի Ջուլին նույն պահին սիրահարվում է, նա էլ իր հերթին չի հասկանում Ջուլիին և հակակրանք է զգում։ Աղջիկը փորձում է ամեն կերպ գրավել նրան և դրա պատճառով սկսում է խնդիրներ ունենալ դպրոցում։

Յոթերորդ դասարանում Բրայսը փորձում է խզել հարաբերությունները Ջուլիի հետ, սակայն ավելի է գրավում նրա ուշադրությունը։ Այսպես շարունակվում է մինչև այն պահը, երբ աղջկա սիրած ծառը՝ սոսին, կտրում են։Նա անտեսում է տղային այն բանի համար, որ նա չի աջակցել նրան ծառը կտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Շուտով Ջուլին ներում է տղային և բերում է Լոսկիների ընտանիքին տնական ձվեր, որոնք ածում էին իր հավերը։ Բայց սալմոնելայով հիվանդանալու վախի պատճառով ծնողներն ասում են Բրայսին (որն էլ հրահրել էր այդ հիվանդության մասին վարկածը) ձվերը վերադարձնել, բայց նա նրանց նետում է աղբը։ Այդպես շարունակվում է մի քանի օր։ Մի անգամ Ջուլին նկատում է դա և նեղացած սկսում է մի հարցի շուրջ մտածել՝ արդյո՞ք նա Բրայսին մինչ այսօր սիրում է։

Բրայսը մեղքի զգացողությամբ սիրահարվում է աղջկան։ Ամեն գնով նա փորձում է մեղքերի թովություն քավել և չթողնել, որ աղջկա սերը մարի։ Ոչ միանգամից, բայց դա նրան հաջողվում է։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել