Սըր Բարի Ալան Քրոմփթոն Գիբ (անգլ.՝ Barry Alan Crompton Gibb, սեպտեմբերի 1, 1946(1946-09-01)[1][1][2][…], Դուգլաս, Մեն), բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, «Bee Gees» երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ասպետ-բակալավր։

Բարրի Գիբ
Բնօրինակ անունանգլ.՝ Barry Gibb
Ի ծնե անունանգլ.՝ Barry Alan Crompton Gibb
Նաև հայտնի է որպեսJohnny Hayes
Ծնվել էսեպտեմբերի 1, 1946(1946-09-01)[1][1][2][…] (77 տարեկան)
Դուգլաս, Մեն
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Ժանրերփոփ, դիսկո, փսիխոդելիկ ռոք, բարոկո փոփ և Քանթրի
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող
Երգչաձայնտենոր[3], կոնտրատենոր և բարիտոն
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլPolydor Records, Atco Records և MCA Records
ԱնդամակցությունThe Bee Gees
Պարգևներ
Կայքbarrygibb.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Barry Gibb Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարրի Գիբը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերին Մեն կղզում, որը եղել է բրիտանական կայսրության տիրապետության ներքո։ Նա եղել է իր ընտանիքի հինգ երեխաներից երկրորդը քրոջ՝ Լեսլիից հետո, որը ծնվել է 1945 թվականին։ Նա ունի երեք կրտսեր եղբայր՝ երկվորյակներ Մորիսն (1949—2003 թթ.) ու Ռոբինը (1949—2012 թթ.) և Էնդին (1958—1988 թթ.): 1950 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, իսկ 1958 թվականին արտագաղթում Ավստրալիայի է Բրիսբեն քաղաք, որտեղ անցել են Բարի մանկությունը, պատանեկությունը[8]։

Երաժշտությամբ նա սկսել է զբաղվել դեռ Անգլիայում, որտեղ իր եղբայրներ Ռոբինի և Մորիսի հետ կազմակերպել են սիրողական ելույթներ։ Նա շարունակել է իր երաժշտական կարիերան նաև Ավստրալիա մեկնելուց հետո, որտեղ հիմնադրել է «The Rattlesnakes» խումբը, որը հետագայում կոչվել է «Bee Gees» (Բիլ Գեյթսի անվան ու ազգանվան սկզբնատառերից)։ Մեծ հաջողության հասնելով Ավստրալիայում՝ 1967 թվականին Բարրին եղբայրների հետ վերադարձել են Անգլիա, որտեղ նրանք շարունակել են իրենց ելույթները։ Հենց այնտեղ էլ նրանք հասել են ամենամեծ հաջողության ու ճանաչման՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահաջողակ փոփ խմբերից մեկը։

Բարրի Գիբը դարձավ ռեկորդակիր, իր երգերի «Hot 100 Number Ones» հիթ շքերթում ընդգրկված երգերի քանակով։ Բացի այդ, այս հիթ-շքերթում առաջատար հորիզոնականներ են զբաղեցրել ևս 5 երգեր, որոնք նա գրել է այլ կատարողների համար, ինչպիսիք են` Դայանա Ռոսը, Դոլի Պարտոնը և Բարբարա Սթրեյզանդը։ Բարրին նաև զբաղեցնում է հինգերորդ տեղը փոփ հիթ շքերթներում ամենամեծ հաջողություն ունեցած բրիտանացի կոմպոզիտորների շարքում[9]։

1970 թվականին Բարրին ամուսնացել է նախկին Միսս Էդինբուրգ Լինդա Գրեյի հետ. նրանք ունեցել են հինգ երեխա։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Մայամի (ԱՄՆ) քաղաք, որտեղ նրանք ապրում են մինչ օրս[10]։

Բարրի Գիբը ու նրա եղբայրները շարունակեցին տարբեր հաջողությունների հասնել մինչև 2003 թվականը, երբ Մորիսը մահացավ։ Նրա մահվանից հետո Բերին ու Ռոբինը փորձեցին վերականգնել խումբը (2009 թվականի աշնանը)[11], սակայն այն իրական նախագծեր և համատեղ ելույթներ չեն կայացրել։ 2012 թվականի մայիսին Ռոբինի մահանալուց հետո Bee Gees-ի միակ անդամը մնացել է Բեյը (չհաշված նախկինում համագործակցության համար հրավիրված երաժիշտները՝ Վինս Մելոնին և Քոլին Փիթերսենը։ 2013 թվականին Գիբն առանձին մեկնել է իր առաջին համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում, որը նվիրված էր եղբայրների հիշատակին։ Ներկայումս նա հանդես է գալիս առանձին[10]։

2007 թվականին «Q» ամսագիրը Բարրիին ընդգրկել է «XX դարի 100 լավագույն երգիչների» ցանկի 38-րդ հորիզոնականում[12]։ Գինեսի ռեկորդների գրքում նա ամենահաջողակ երգահանների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը Փոլ ՄաքՔարթնիից հետո[13]։

Պարգևներ խմբագրել

  • Բրիտանական կայսրության կոմանդորի աստիճանի շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 31) - «երաժշտության և ժամանցի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար»[14]։ Պարգևատրվել է արքայազն Չարլզի կողմից Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած հանդիսության ժամանակ[15][16]։
  • «Ասպետ բակալավրի» կոչում անվանը «սըր» մասնիկի ավելացմամբ (30 դեկտեմբերի, 2017 թ.) «երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ձեռք բերումների համար»[17]։
  • Պատվո շքանշաններ (2018 թվականի հունիսի 26), «երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար»[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. https://allbeegees.blogspot.com/2015/07/barrygibb.html?m=1
  4. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2016. — Iss. 56430. — P. 23.
  5. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2017. — Iss. 62150. — P. N2.
  6. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2018. — Iss. 62427. — P. 17636.
  7. Australian Honours Search Facility
  8. «Barry Gibb Biography». Bio. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  9. «BRITISHHITSONGWRITERS.COM — Top 100 songwriters». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  10. 10,0 10,1 Барри Гибб: «Инфаркт на сцене посреди „Stayin’ Alive“ — идеальный вариант». Rolling Stone от 2 августа 2014
  11. BBC News (2009 թ․ հոկտեմբերի 15). «Bee Gees to perform on Strictly». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Q Lists». Rocklist.net. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  13. Smith, Steve. «First Abba song in 18 years and Hollywood honors McCartney». SGVTribune.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  14. «Supplement 56430, page 23». The London Gazette. 31 декабря 2001. Վերցված է 30 декабря 2017-ին.
  15. «Royal Honors For Bee Gees». CBS News[en]. 28 мая 2004. Վերցված է 30 декабря 2017-ին.
  16. «Bee Gees collect CBEs». BeeGees-World.com. 27 мая 2004. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 30 декабря 2017-ին.
  17. «Supplement 62150, page N2». The London Gazette. 30 декабря 2017. Վերցված է 30 декабря 2017-ին.
  18. «Принц Чарльз посвятил вокалиста группы Bee Gees в рыцари». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Գիբ» հոդվածին։