Բարտոշ Բերեշինսկի

լեհ ֆուտբոլիստ

Բարտոշ Բերեշինսկի (լեհ.՝ Bartosz Bereszyński, հուլիսի 12, 1992(1992-07-12)[1][2], Պոզնան, Լեհաստան[3]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Բարտոշ Բերեշինսկի
Bartosz Bereszyński
Բերեշինսկին Լեհաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1992(1992-07-12)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Պոզնան, Լեհաստան[3]
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 24
Պատանեկան կարիերա
Լեհաստան Վինոգրադի Պոզնան
Լեհաստան Պոզնանյակ Պոզնան
2007-2008 Լեհաստան Վարտա Պոզնան
2008-2009 Լեհաստան Լեխ Պոզնան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Լեհաստան Լեխ Պոզնան 13 (1)
2011-2012   Լեհաստան Վարտա Պոզնան 27 (1)
2013-2017 Լեհաստան Լեգիա 73 (1)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 46 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Լեհաստան Լեհաստան Մ19 14 (1)
2011-2012 Լեհաստան Լեհաստան Մ20 9 (1)
2013-2014 Լեհաստան Լեհաստան Մ21 5 (0)
2011-ներկա Լեհաստան Լեհաստան 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Լեխ Պոզնան խմբագրել

Բերեշինսկին Լեխ Պոզնանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 21-ին՝ փոխարինման մտնելով Յագելոնիայի դեմ խաղում[5]։ 2011-12 մրցաշրջանը Բերեշինսկին վարձավճարով անցկացրեց Վարտա Պոզնանում։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց 2011 թվականի հուլիսի 23-ին՝ Արկա Գդինիայի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սանդեցյայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բերեշինսկին խփեց 2012 թվականի ապրիլի 22-ին՝ Ռուխ Ռաձյոնկուվի դեմ խաղում[8]։ Վարտա Պոզնանի կազմում լեհը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո վերադարձավ Լեխ Պոզնան։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2012 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Խազար Լենկորանի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում խփեց նոյեմբերի 26-ին՝ Պոդբեսկիձեի դեմ խաղում[10]։ Լեխ Պոզնանի կազմում Բերեշինսկին անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Լեգիա Վարշավա խմբագրել

2013 թվականի հունվարի 18-ին Բերեշինսկին միացավ Լեգիա Վարշավային[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 23-ին՝ Կորոնա Կելցեի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց նոյեմբերի 7-ին՝ Տրաբզոնսպորի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 8-ին Բերեշինսկին հեռացվեց խաղադաշտից Լեխիա Գդանսկի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[15]։ Իր առաջին գոլը Լեգիայի կազմում խփեց 2014 թվականի հունիսի 1-ին Լեխ Պոզնանի դեմ խաղում[16]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բորուսիա Դորտմունդի կազմում[17]։ Լեգիայի կազմում Բերեշինսկին անցկացրեց 108 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սամդպորիա խմբագրել

2017 թվականի հունվարի 4-ին Բերեշինսկին 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա՝ ստանալով 24 համարի մարզաշապիկը[18][19][20]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 19-ին՝ Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հունվարի 29-ին՝ կրկին Ռոմայի դեմ խաղում[22]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բերեշինսկին ներկայացրել է Լեհաստանը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Լեհաստանի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 4-ին՝ փոխարինելով Բարտոշ Սալամոնին Լիխտենշտայնի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[23]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2014 թվականի հունվարի 18-ին՝ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[24]։ 2018 թվականի հունիսի 4-ին Տեոդորչիկը ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[27], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[28][29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեխ Պոզնան 2009–10 Էքստրակլաս 2 0 0 0 0 0 2 0
2010–11 0 0 0 0 0 0 0 0 0 0
2011–12 0 0 0 0 0 0 0 0 0 0
2012–13 11 1 1 0 3 0 15 1
Ընդհանուր 13 1 1 0 3 0 0 0 17 1
Վարտա Պոզնան (վարձավճար) 2011–12 I լիգա 27 1 0 0 27 1
Լեգիա Վարշավա 2012–13 Էքստրակլաս 12 0 0 0 12 0
2013–14 18 1 1 0 8 0 27 1
2014–15 16 0 2 0 1 0 1 0 20 0
2015–16 16 0 4 0 8 0 0 0 28 0
2016–17 11 0 0 0 9 0 1 0 21 0
Ընդհանուր 73 1 7 0 26 0 2 0 108 1
Սամպդորիա 2016–17 Սերիա A 13 0 1 0 14 0
2017–18 31 0 0 0 31 0
2018–19 2 0 0 0 2 0
Ընդհանուր 46 0 1 0 0 0 0 0 47 0
Կարիերայի ընդհանուր 159 3 9 0 29 0 2 0 199 3

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[30]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 1 0
2015 0 0
2016 1 0
2017 3 0
2018 5 0
Ընդհանուր 11 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լեխ Պոզնան

Լեգիա Վարշավա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Poland - B. Bereszyński - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Mar 21, 2010 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Arka Gdynia - Warta Poznan, Jul 23, 2011 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Sandecja Nowy Sacz - Warta Poznan, Aug 27, 2011 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «Warta Poznan - Ruch Radzionkow, Apr 22, 2012 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Lech Poznan - Xäzär Länkäran, Jul 26, 2012 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Podbeskidzie Bielsko-Biala - Lech Poznan, Nov 26, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Bartosz Bereszyński w Legii Warszawa». Przegląd Sportowy (լեհերեն). 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. LEM. «Bereszyński nie jest pierwszy. Wszystkie transfery na linii Lech - Legia [ZDJĘCIA]». Gloswielkopolski.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. «Korona Kielce - Legia Warszawa, Feb 23, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «Legia Warszawa - Trabzonspor, Nov 7, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Lechia Gdansk - Legia Warszawa, Dec 8, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. «Legia Warszawa - Lech Poznan, Jun 1, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. «Legia Warszawa - Borussia Dortmund, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. «Bereszynski signs for the Blucerchiati. He will wear number 24 - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. Editorial, Reuters. «Sampdoria sign defender Bereszynski from Legia Warsaw». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  20. «Sampdoria signs right-back Bereszynski from Legia Warsaw». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. «AS Roma - UC Sampdoria, Jan 19, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  22. «UC Sampdoria - AS Roma, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. «Poland - Liechtenstein, Jun 4, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  24. «Poland - Norway, Jan 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Bartosz BERESZYNSKI - Bartosz Bereszynski - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  28. Wilson, Jonathan (2018 թ․ հունիսի 24). «Colombia's triple hammer blow dumps Poland out of World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. White, Jim; Johnson, Jamie (2018 թ․ հունիսի 24). «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. 30,0 30,1 «Bartosz Bereszyński». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել