Բարտոլոմեո Վիվարինի (իտալ.՝ Bartolommeo Vivarini, նաև հայտնի՝ որպես Բարտոլոմեո դա Մուրանոմոտ 1430, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] - մոտ 1499[2][3][4], Իտալիա), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ։

Բարտոլոմեո Վիվարինի
Ծնվել էմոտ 1430
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]
Վախճանվել էմոտ 1499[2][3][4]
Մահվան վայրԻտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ժանրհոգևոր արվեստ
Ուշագրավ աշխատանքներAnnunciation?, Polyptych with saints?, Saint Louis of Toulouse?, Saint Damian (or Cosmas)? և Saint Cosmas (or Damian)?
ԱզգականներAlvise Vivarini?[5] և Giovanni d'Alemagna?
 Bartolomeo Vivarini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Քրիստոսը գահին», 1450 թվական

Ծնվել է Մուրանոյում։ 1450-ական թվականների (հնարավոր է մինչև 1460-ական թվականների) առաջին կեսին, ըստ երևույթին, աշխատել է առավելապես իր ավագ եղբայր Անտոնիոյի հետ, (այս ժամանակահատվածում առավել հայտնի աշխատանքներից է «Փառք Սուրբ Պետրոսին»՝ պատկերված Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու համար)։ Ի դեպ՝ Բարտոլոմեոի ավագ եղբայր Անտոնիո Վիվարինին է սկիզբ դրել նկարիչների տոհմին՝ ներառելով իր կրտսեր եղբորը՝ Բարտոլոմեո Վիվարինիին և զարմիկին՝ Ալվիզե Վիվարինիին։ Հետագա աշխատանքների ընթացքում Վիվարին մեծ տեղ է հատկացնում Աստվածամոր պատկերներին, որոնցից հատկապես ուշագրավ է համարվում «Նստած գահին» (1465)՝ Բարի տաճարի համար։ Վերջին հայտնի աշխատանքը «Սուրբ Վարվառա»-ն (1490) է։ Նրա ստեղծագործությունները լի են ջերմությամբ, նա իտալացի առաջին արվեստագետներից էր, ով օգտագործեց յուղաներկեր (սկսած՝ 1473 թվականից)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Վիվարինի» հոդվածին։