Բարսելոնայի հաղթակամար (իսպ.՝ Arco de Triunfo de Barcelona), հաղթակամար Իսպանիայում՝ Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում։ Կառուցվել է 1888 թվականին[3] ճարտարապետ Ժոզեպ Բիլասեկա ի Կասանովասի կողմից՝ որպես Բարսելոնայի Համաշխարհային ցուցահանդեսի (1888) «մուտքի դարբաս»։ Կամարը հատում է լայնարձակ Պասեչ դե Լյուիս Կոմպանս զբոսայգին և Պասեչ դե Սան Ժոան պուրակը[4]։

Բարսելոնայի հաղթակամար
Տեսակհաղթակամար և շենք
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունSant Pere, Santa Caterina i la Ribera?
ՎայրPasseig de Lluís Companys, Barcelona?
Ճարտարապետական ոճնեոմավրիտանական ոճ
Բարձրություն29,8 ± 0,1 մետր
Երկարություն12,4 ± 0,1 մետր
Լայնություն27,7 ± 0,1 մետր
Շինանյութաղյուս, Մայոլիկա և կրաքար
Մասն էpublic art in Barcelona?
Հիմնադրված է1888
ՃարտարապետJosep Vilaseca i Casanovas?
Ժառանգության կարգավիճակCultural Asset of Local Interest?, public art in Barcelona?[2] և Bé amb protecció urbanística?
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Հաղթակամարը կառուցված է կարմիր աղյուսից նեո-մուդեխար ոճով։

Վերին հատվածի քանդակագործական կոմպոզիցիաներն են՝

  • Պասեչ դե Սան Ժոան պուրակի կողմից գլխավոր ճակատամասի ֆրիզիի վրա Ժոզեպ Ռեինեսի Barcelona rep les nacions՝ «Բարսելոնան ողջունում է ազգերին» քանդակն է։
  • Հակառակ կողմում Ժոզեպ Լյիմոնի Recompensa՝ «Վարձահատուցում» աշխատանքն է։
  • Կողմնային քանդակները Անտոնի Վիլանովի «Գյուղատնտեսության և արդյունաբերության ալլեգորիաներ» և Տորկատա Տասսոյի «Առևտուր և արվեստ» աշխատանքներն են։

Հաղթակամարը զարդարված է Իսպանիայի և իսպանական պրովինցիաների զինանշաններով։

Բարսելոնայի հաղթակամարի կողքին գտնվում է Բարսելոնայի մետրոպոլիտենի համանուն մետրոյի կայարանը՝ «Arc de Triomf»։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://w10.bcn.es/APPS/gmocataleg_monum/FitxaMonumentAc.do?idioma=EN&codiMonumIntern=96&cerca=true
  3. «Arco del Triunfo - Visit Barcelona». www.barcelonaturisme.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Arco de Triunfo de Barcelona». www.rutasconhistoria.es. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի հաղթակամար» հոդվածին։