Բարսելոնայի թագավորական հրապարակ

Բարսելոնայի թագավորական հրապարակ (իսպ.՝ Plaza Real, կատ.՝ Plaça Reial), հրապարակ Բարսելոնայի գոթական թաղամասում։ Գտնվում է Լա Ռամբլայի կողքին և հայտնի զբոսաշրջային վայր է, հատկապես՝ գիշերը։ Հրապարակում կան բազմաթիվ ռեստորաններ, և Բարսելոնա քաղաքի ամենահայտնի գիշերային ակումբներից մի քանիսը՝ Սիդեկարը, Ջամբորը և Կարման գտնվում են այստեղ։ Հայտնի է նաև իր բացօթյա վայրերով։ Ամռանը համաժողովրդական հանդիպման վայր է, իսկ սեպտեմբերին` ամենամյա Լա Մերս փառատոնի կայացման վայրը։ Բացօթյա համերգների և այլ տոնակատարությունների ժամանակ, ինչպիսին Ամանորի նախօրեն է, հաճախ շատ մարդաշատ է լինում այստեղ։

իսպ.՝ Plaza Real
Բարսելոնայի թագավորական հրապարակ
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնայի գոթական թաղամաս
Կազմված էlampadaire de la place Royale? և Font de les Tres Gràcies?
Ստեղծում1850
ՃարտարապետFrancesc Daniel Molina i Casamajó?
Անվանվել էՄիապետություն
Ժառանգության կարգավիճակCultural Asset of Local Interest?[1]
Քարտեզ
Քարտեզ

Նույն տեղում եղել է Կապուցինների Սանտա Մադրոնայի վանքը, որը հրդեհվել է 1835 թվականին։ 19-րդ դարում նրա տեղում կառուցվել է «Plaça Reial» հրապարակը, որի հեղինակն է Ֆրանչեսկ Դանիել Մոլինա ի Կասամախոն։ Հրապարակի կրկնօրինակն է հանդիսանում Մեխիկո քաղաքում գտնվող Պլացա Գարիբալդին (Plaza Garibaldi)։

1893 թվականին հրապարակում մի անարխիստի կողմից իրականացվել է հարձակում գեներալ Մարտինես դե Կամպոսի վրա[2]։

Հրապարակի լապտերները նախագծվել են կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից։ Հրապարակում է գտնվում նաև Roma Reial հյուրանոցը։

Տրանսպորտ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ajuntament.barcelona.cat/informaciourbanistica/cerca/ca/fitxa/3044/--/--/cp/
  2. Diccionari d’Història de Catalunya |1998 |с=41 |84-297-3521-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի թագավորական հրապարակ» հոդվածին։