Ֆինեաս Թեյլոր Բարնում

(Վերահղված է Բարնում Թեյլորից)

Ֆինեաս Թեյլոր Բարնում (անգլ.՝ Phineas Taylor Barnum, հուլիսի 5, 1810(1810-07-05)[1][2][3][…], Բեթել - ապրիլի 7, 1891(1891-04-07)[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4], Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան շոումեն, XIX դարի ամերիկյան շոու-բիզնեսի խոշորագույն դեմքը։ Լայն ճանաչման է արժանացել իր մոլորեցումներով, կազմակերպել է իր անունով կրկես։

Ֆինեաս Թեյլոր Բարնում
Phineas Taylor Barnum
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1810(1810-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրԲեթել
Մահացել էապրիլի 7, 1891(1891-04-07)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
ԳերեզմանMountain Grove Cemetery, Bridgeport
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունշոումեն, գործարար, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, կրկեսի դերասան և գրող
ԱմուսինNancy Fish? և Charity Hallett?
Ծնողներհայր՝ Philo Barnum?[5], մայր՝ Irene Taylor?[5]
Զբաղեցրած պաշտոններԿոնեկտիկուտի Ներկայացուցիչների պալատի անդամ և Բրիջպորտի քաղաքապետ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Phineas Taylor Barnum Վիքիպահեստում

Շոումեն խմբագրել

Ֆինեասը ծնվել է Բեթել քաղաքում (Bethel, Կոննեկտիկուտ նահանգ, ԱՄՆ ), որտեղ նրա հայրն ուներ հյուրանոց և խանութ։ Բարնումի առաջին գործը եղավ ոչ մեծ կրպակի ձեռքբերումը, այնուհետև նա զբաղվեց վիճակախաղով, որն այն ժամանակ լայնորեն տարածված էր Միացյալ Նահանգներում։ Այս զբաղմունքում անհաջողության մատնվելով՝ նա 1829 թ. Կոննեկտիկուտ նահանգի Դանբերի քաղաքում հիմնեց ամենշաբաթյա «The Herald of Freedom» թերթը։ Թերթին ներկայացված զրպարտությունների վերաբերյալ մի քանի հայցերից և Բարնումի բանտարկությամբ ավարտված դատաքննությունից հետո նա տեղափոխվեց Նյու Յորք (1834

Վաշինգտոնի դայակը խմբագրել

1835 թ. ամռանը Բարնումին այցելեց Կ. Բարտրամը (Coley Bartram)` նեգրուհի ստրկուհի Ջոյս Հետի նախկին տերը։ Բարտրամը պատմեց, որ այս կնոջը ցուցադրելով որպես արտասովոր, կարելի է եկամուտ ստանալ, քանի որ հայտնաբերված թղթերի համաձայն, նա արդեն 161 տարեկան է, և որ նա եղել է Ջորջ Վաշինգտոնի դայակը։ Ստրկուհու այժմյան տերը` միստր Լինդսեյը (R. W. Lindsay), գնորդ էր փնտրում։ Կույր, գրեթե հաշմանդամ կնոջ համար Բարնումը վճարեց 1000 դոլլար (դա պատկառելի գին էր նույնիսկ առողջ ստրուկի համար)։ Դրա համար նա ստիպված եղավ վաճառել նպարեղենի բիզնեսի իր բաժնեմասը։ Այդ կնոջ և փոքր խմբի հետ նա մի քանի ամիս ելույթներ ունեցավ Միացյալ Նահանգների քաղաքներում։ Հաջորդ տարվա փետրվարին նեգրուհին մահացավ ծերունական մահով։

Ամերիկյան թանգարան խմբագրել

 
Թզուկներ Չարլզ Ստրատտոնի և Լուվինի Ուոռենի հարսանիքը Բարնումի կողմից կազմակերպված շքեղ շոու էր
 
Բարնումի կրկեսում ելույթ ունեցող Բանկեր երկվորյակները

1841 թ. անհաջողություններից հետո նա ձեռք է բերում Սկուդդերի Ամերիկյան թանգարանը, որը գտնվում էր Նյու Յորքում, Բրոդվեյի և Էննստրիտի խաչմերուկում։ Էքսպոզիցիայի զգալի ընդարձակումից հետո, վերանվանվելով Բարնումի Ամերիկյան թանգարան, այդ վայրը դառնում է Միացյալ Նահանգներում հանրաճանաչ ցուցահանդեսային համալիրներից մեկը։ Առանձնահտուկ հաջողության Բարնումը հասնում է 1842 թվականին հանրահայտ թզուկ Չարլզ Ստրատտոնի (Charles Stratton) ներկայացմամբ, որը ելույթ էր ունենում Գեներալ Թոմ-Թամ (General Tom Thumb) բեմական կեղծանվամբ, ինչպես նաև «Ֆիջի կղզու ջրահարսի» (Fiji mermaid), որին նա ներկայացնում էր իր բոստոնյան գործընկեր Մոզես Քիմբոլի համագործակցությամբ։ Մասնակիցներից էին նաև եզակի սիամյան երկվորյակները՝ Չանգ և Էնգ Բանկերները։ 1843 թ. Բարնումը վարձում է հնդկուհի պարուհի Դու-Համ-Մի-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել