Բարձրավան

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Բարձրավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Բարձրավան
ռուս.՝ Ерицатумб
Բարձրավանի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Այլ անվանումներՔյուրդիկ, Երիցաթումբ
Մակերես10,15 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն146 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բարձրավան (Հայաստան)##
Բարձրավան (Հայաստան)

Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 57 կմ դեպի հյուսիս, Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ հս., hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 33 կմ։

Մինչև 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է (զոհվել է 49 մարդ) և նորը կառուցվել է սարավանդի վրա։

Երիցաթումբ անունով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։

Բարձրավան է վերանվանվել 1940 թվականին։

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասը 1866 թ. այստեղ են եկել Շինուհայրից։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների գյուղի մշտական բնակչությունը կազմում է 146 մարդ, առկա բնակչությունը՝ 105 մարդ[5]։

Բարձրավանի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի Բնակչություն
1873 166 մարդ [7]
1897 244 մարդ [8]
1926 349 մարդ [8]
1939 406 մարդ [8]
1959 299 մարդ [8]
1970 218 մարդ [8]
1979 144 մարդ [8]
1989 162 մարդ [8]
2001 168 մարդ [8]
2011 146 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բարձրավանում և շրջակայքում կան հին գյուղատեղիներ։

Գյուղի տարածքում են գտնվում Ս. Հռիփսիմե (վերականգնված XIX դարում), «Քրատակի սուրբ Մինաս» (կառուցված 1821 թ.) եկեղեցիները, «Բղենո-Նորավանքի» հուշարձանների համալիրը (939 թ.), Պաշարաջուր և Մաճ կոչված հին գյուղատեղիները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 240
  5. 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 17-ին.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձրավան» հոդվածին։