Բարթոլոմեո Էուստակիո Եվստախիո, (լատին․՝ Eustachius, իտալ.՝ Eustachio, մոտ 1500[1][2][3], Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ - օգոստոսի 27, 1574[4][5], Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ), իտալացի բժիշկ, անատոմ։

Բարթոլոմեո Էուստակիո
Bartolomeo Eustachio
Ծնվել էմոտ 1500[1][2][3]
Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ
Մահացել էօգոստոսի 27, 1574[4][5]
Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ
Մասնագիտությունանատոմ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա[6] և բժշկություն[6]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[4][6]
 Bartolomeo Eustachi Վիքիպահեստում

Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմեական «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Էուստակիո Եվստախիոի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանաանատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563 թվական) աշխատության մեջ Էուստակիո Եվստախիո առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քթըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարթոլոմեո Էուստակիո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 527