Բարելի[1], երբեմն Բարեյլի[2] (հինդի՝ बरेली, ուրդու՝ بریلی, անգլ.՝ Bareilly), քաղաք Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Բարելի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1657 թ.
Մակերես235 կմ²
ԲԾՄ268±1 մետր
Բնակչություն1 000 000 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ581
Փոստային դասիչ243001
Պաշտոնական կայքbareilly.nic.in(անգլ.)
Բարելի (Հնդկաստան)##
Բարելի (Հնդկաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Ծովի մակարդակից բարձր է 165 մետր[3]։ Գտնվում է Ռամգանգա գետի ափին, 252 կմ հյուսիս Լաքհնաուից և 250 կմ արևելք Նյու Դելիից՝ Ուտտարախանդ նահանգի հետ սահմանին։ Քաղաքից 40 կմ հյուսիս արդեն սկսվում է Հիմալայան լեռնաշղթան։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը կազմում է 979 933 մարդ[4]։ Բնակչության գրագիտության մակարդակը 2011 թվականի դրությամբ 84% է։ 2001 թվականին այս ցուցանիշը կազմում էր 81 %։ Հինդուիստները կազմում են բնակչության 52 %-ը, մուսուլմանները՝ 34 %, սիկհերը՝ 10 %, այլ կրոնները՝ 4 %։ Հիմնական լեզուներն են հինդին, անգլերենը, ուրդուն և փենջաբները։

Քաղաքի բնակչության թվաքանակի աճն ըստ տարիների[5]

1991 2001 2013
587 211 718 395 864 270

Տրանսպորտ խմբագրել

Բարելիի միջոցով անցնում է ազգային № 24 մայրուղին (Դելի-Բարելի-Լաքհնաու) և № 74 (Դերխրադուն - Բարելի)։ Կա երկաթուղային կապ խոշոր հյուսիսային քաղաքների հետ, քաղաքը սպասարկում է 6 երկաթուղային կայարաններ։ Մոտակա օդանավակայանները գտնվում են Դելիում և Լակնայում (երկուսի հեռավորությունը 250 կմ)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 58. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  2. Բարելի հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Bareilly, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  4. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Bareli» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարելի» հոդվածին։