Բարգիլիա (/ˌbɑːrˈɪliə/; հին հունարեն՝ Βαργυλία), քաղաք Հարավային Անատոլիայում։ Բարգիլիայի գտնվելու վայրը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոգազիչի քաղաքին։

Բարգիլիա
Տեսակformer capital?, բնակավայր և պոլիս
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՄուղլայի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Ըստ առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է Բելորֆոնտի կողմից իր ընկեր Բարգիլոսի պատվին (հուն․՝ Βάργυλος), որը սպանվել է Պեգաս թևավոր նժույգի հարվածից։ Բարգիլիայի մոտ էր գտնվում Արտեմիդա Սինդիի տաճարը։ Ստրաբոնը հաղորդում է տեղական հավատալիքների մասին, որ անձրևը ընկնում է տաճարի շուրջ, բայց երբեք չի դիպչում նրան[1]։

Մ.թ.ա. 201/200 թվականներին՝ Կրետական պատերազմի ժամանակ, Մակեդոնացի թագավոր Ֆիլիպ V-ը ձմեռեց Բարգիլիայում, երբ այն արգելափակվեց Պերգամոնի և Հռոդոսի նավատորմերի կողմից[2]։

Էպիկուրականության հետևորդ փիլիսոփա Պրոտարկուսը եղել է Բարգիլիայից։

Բարգիլիայի զսպող կամ պաշտպանական պատի ավերակները:

Բարգիլիայի նավահանգստի կողքի հրվանդանին եղել է խոշոր դամբարան։ Հելլենիստական ժամանակաշրջանից (Մ.թ.ա. 200-150 թթ.) թվագրված հուշարձանը նվիրված էր Սկիլա ծովային հրեշին։ Իրական չափերից մեծ Սկիլայի արձանը մի խումբ որսկան շների հետ սկզբում գտնվում էր շենքի գագաթին։ Այս արձանախմբի մնացած մասը՝ քարե կառույցների այլ մասերի հետ գտնվում են Բրիտանական թանգարանում[3]։

Ներկայումս Բարգիլիայում կան բավականին մեծ ավերակներ, ներառյալ տաճարի մնացորդները, թատրոնը, մեծ պաշտպանական պատը և մարմնամարզական դպրոցը։

Ֆրեյա Սթարկի այցելությունը Բարգիլիա խմբագրել

Գրող-ճանապարհորդ Ֆրեյա Սթարկն այցելել է Բարգիլիա, երբ 1950-ականներին ճամփորդել է Կարիայում[4]։ Ստորև բերված է աշխարհագրական ամսագրում հրապարակված իր ճանապարհորդության մասին զեկույցից մի հատված։

Բարգիլիայի առաջարկվող վաճառք խմբագրել

Երկրի խոշորագույն Հուրիեթ թերթի տվյալներով՝ Բարգիլիա քաղաքը վաճառվում է 22 մլն Թուրքական լիրա չնչին գումարով (մոտ 8 մլն եվրո)[5]։

Թուրք հնագետները մի քանի անգամ դիմել են երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ խնդրելով օտարել բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, ինչպիսիք են Բարգիլիան, որպեսզի նրանց պաշտպանությունն ապահովվի։ Հնագետների ասոցիացիայի ավագ անդամ Բիննուր Չելեբին ասել է. «Ցավոք, անբավարար բյուջեի պատճառով հնագիտական օբյեկտները բռնագրավվում են միայն պեղումների կամ քաղաքային նախագծերի ժամանակ», և զգուշացրել է, որ որոշ սեփականատերեր կարող են չհասկանալ իրենց տարածքի պատմական արժեքը և շինարարություն սկսել դրանց վրա։ Նա հավելել է. «նման օբյեկտների մասնավոր սեփականությունը խոչընդոտում է հնագիտական աշխատանքներին։ Սակայն, անձը կամ անձինք, ովքեր ձեռք են բերում այդ տարածքները, բացարձակապես չեն կարող վարել որևէ շինարարական գործունեություն»։

Անտիկ քաղաքի վաճառքի հարցող զբաղվող գործակալ Հալիլ Իկան Թավասլին ասել է, որ զգալի թվով պոտենցիալ գնորդներ արդեն հետաքրքրված են քաղաքով, բայց 2015 թվականի հունվարի 20-ի դրությամբ ոչ մի պայմանագիր չի կնքվել։

2018 թվականին թերթը հայտնել է, որ գնորդ չգտնվելու պատճառով գինը նվազել է մինչև 5,6 մլն ֆունտ ստեռլինգ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարգիլիա» հոդվածին։