Բարբարա Բեննեթ

ամերիկացի դերասանուհի

Բարբարա Ջեին Բեննեթ (անգլ.՝ Barbara Bennett; օգոստոսի 13, 1906(1906-08-13)[1][2][3], Palisades Park, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 8, 1958(1958-08-08)[1][2][3], Մոնրեալ), համր կինոյի ամերիկացի դերասանուհի։

Բարբարա Բեննեթ
Ծնվել էօգոստոսի 13, 1906(1906-08-13)[1][2][3]
ԾննդավայրPalisades Park, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 1958(1958-08-08)[1][2][3] (51 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ
ԳերեզմանBurtonsville[4]
ԿրթությունՉեյփինի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռիչարդ Բենեթ, մայր՝ Էդրիեն Մորիսոն
Ամուսին(ներ)Addison Randall?, Morton Downey?, Addison Randall? և Laurent Suprenant?
Երեխա(ներ)Morton Downey Jr.?[3], Lorelle Downey?[3], Anthony Downey?[3] և Kevin Downey?[3]

Կենսագրություն խմբագրել

Դերասաններ Ռիչարդ Բեննեթի և Էդրիեն Մորրիսոնի դուստրն է, ում հայրը թատերական դերասան Լուիս Մորրիսոնն է։ Նրա քույրերը դերասաններ են եղել՝ Կոնստանս և Ջոան Բեննեթներ։

Բեննեթը ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին ամուսինն է եղել տենոր Մորտոն Դաունին։ Նրանք ամուսնացել են 1929 թվականի հունվարի 28-ին, ամուսնությունից հինգ երեխա է ունեցել՝ խորթ որդի Մայքլը, աղջիկ «Lorelle»-ն, և որդիները՝ կրտսեր Մորտոն Դաունին, որը որպես հեռուստահաղորդավար ձեռք է բերել հայտնիություն, Էնտոնին և Քևինը։ Նրանք ամուսնալուծվել են 1941 թվականի հունիսին։ Բեննեթը հետագայում ամուսնացել է դերասան Էդդիսոն Ռենդալլայի հետ, այդ ժամանակների կինոյի հայտնի դերասան և երգիչ։ 1945 թվականի հուլիսի 16-ին, «The Royal Mounted Rides Again» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ընկել է ձիուց և մահացել սրտի կաթվածից։ Բեննեթը 1954 թվականին ամուսնացել է «Laurent Suprenant»-ի հետ։ Նրանք միասին են եղել մինչև նրա մահը՝ չորս տարի անց։

Բարբարա Բեննեթին պետք չէ շփոթել «Redbook» գրողի հերոսուհու հետ, նույն անվանումով ֆիլմում՝ «Mommie Dearest» (1981), այն դերը որում նկարահանվել է դերասանուհի Ջոսելին Բրանդոն (դերասան Մառլոն Բրանդոյի ավագ քույրը)։ Բեննեթը երբեք ամսագրի հեղինակ չի եղել, թեև նա մի ժամանակ գրական ներկայացուցիչ Վալտեր Վագների պրոդյուսերն է եղել։ Այդ պաշտոնում Բեննեթը չի ուսումնասիրել բեստսելերներ և այլն որպես ֆիլմի կարողունակ հատկություններ, հատկապես Վագների կնոջ համար, նրա քույր Ջոանի։

Բարբարա Բեննեթը ինքնասպան[5] է եղել իր 52-րդ տարեդարձից հինգ օր առաջ՝ Մոնրեալում՝ Կանադայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. Find A Grave — 1996. — P. https://es.findagrave.com/memorial/153972045/barbara—jane—surprenant.
  5. Louise Brooks Kansas to New York // Lulu in Hollywood. — 1989 Limelight. — New York: Limelight Editions[en], 1989. — С. 13. — ISBN 0-87910-125-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բեննեթ» հոդվածին։