Բավեղ պալարավոր

բույսերի տեսակ
Բավեղ պալարավոր
Բավեղ պալարավոր
Բավեղ պալարավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Խուլեղինջայիններ (Lamioideae)
Ցեղ Բավեղ (Phlomoides)
Տեսակ Բավեղ պալարավոր (P. tuberosa)
Միջազգային անվանում
Phlomoides tuberosa

Բավեղ պալարավոր (լատին․՝ Phlomoides tuberosa), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստացած արմատներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ 50-150 սմ բարձրությամբ մերկ, մուգ մանուշակագույն ցողունների վրա աճում են ամբողջական, ստորին մակերեսը թավոտ տերևները։ Վերին նստատադիր տերևները նշտարաձև են, ստորինները՝ երկարակոթ, աղեղնաեզր, եռանկյունաձև-սրտաձև։ Երկար, հասկանման ծաղկաբույլեր կազմող մուգ վարդագույն կամ մանուշակագույն, երկշուրթ ծաղիկները աճում են խիտ օղակներով։ Կոշտ մազիկներով ծածկված ծաղկակիցները գծային-բզաձև են։ Բաժակը մերկ է, բաժակից կրկնակի երկար պսակը՝ փափկաթավ։ Պտուղները վերին մասը մազապատ ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր վայրերում, թփուտներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու պալարները։ Պալարների եփուկն կիրառում են արյունալուծի դեպքում, իսկ արմատների և պալարների փոշու միջոցով բուժում են թարախային վերքերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավեղ պալարավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավեղ պալարավոր» հոդվածին։