Բասկյան ազգայնականություն

Բասկյան ազգայնականություն', մի քանի ազգային-քաղաքական շարժումների ամբողջական անվանում։ Վերջինները հանդես են գալիս բասկերեն լեզվի պաշտպանության և պահպանման, Իսպանիա և Ֆրանսիա ինքնիշխան պետությունների կազմում բասկերի ինքնավարության ընդլայնման, ինչպես նաև, որպես կանոն, Բասկերի Երկրի՝ որպես բասկերի ամբողջովին անկախ պետության ստեղծման օգտին։ Քանի որ բասկերը հանդիսանում են բաժանված ժողովուրդ, ազգայնականությունն ունի իրրեդենտիզմի գծեր[1]։ Բասկ ազգայնականները ձգտում են բասկյան բոլոր շրջանների (Բասկերի Երկիր և Նավարա ինքնավար համայնքներն Իսպանիայում և Բասկերի հյուսիսային երկիր շրջանը Ֆրանսիայում) անկախությանն ու միացմանը։

Բասկյան դրոշ

Նախապատմություն խմբագրել

 
Arrano Beltza (Սև արծիվ) խորհրդանիշ, որը ներկայում օգտագործվում է բասկյան ազգայնականների կողմից որպես «Euskal Herria»-ի խորհրդանիշ

Բասկյան ազգայնականությունն ունի խորը պատմական արմատներ և պայմանավորված է բասկերով բնակեցված յուրահատուկ էթնոմշակութային տարածքների հետ, որոնք տարածվում են Բիսկայան ծոցի երկայնքով ու ընդգրկում Պիրենեյներ լեռնաշղթայի երկու կողմում գտնվող տարածքները։ Դասական հնադարի ժամանակաշրջանում բասկերը, որպես Եվրոպայի ամենահին ժողովուրդներից մեկը, դարձան ռոմանիզացիայի օբյեկտ և ժամանակի ընթացքում վերածվեցին ռոմանալեզվային ընդարձակ տարածքում լեզվական կղզու։

13-րդ դարից սկսած բասկյան ինքնավարությունն արձանագրել է, որի շնորհիվ այդ տարածքին տրվել է լրացուցիչ նպաստներ և առավելություններ (ֆուերոս), որոնք կապված են եղել կենտրոնի և նահանգների միջև փոխհարաբերությունների հետ։ Հարյուրամյակների ընթացքում ֆուերոսը բասկերի համար հանդիսացել է իրենց հնագույն ավանդույթների ու սովորույթների մարմնավորում, ազգային ինքնության խորհրդանիշ։ Նոր ժամանակներում տեղացի պատմիչներն ու ժամանակագիրները բասկերին նկարագրում են որպես Պիրենեյան թերակղզում իսպանացիների նախորդներ, «աստծո կողմից ընտրված ազգ», ում հողերը հին ժամանակներից առանձնանում է ժողովրդավարական համակարգով և որտեղ տիրել է համընդհանուր հավասարություն։ Հարյուրամյակներ շարուակ բասկերը փոքր տարիքից կրում էին իրենց առանձնահատուկ գաղափարախոսությունը[2]։

Բասկերի մոտ ազգային ինքնության գիտակցության աճի խթան է հանդիսացել 19-րդ դարում Իսպանիայում կառլիստական գաղափարների տարածումը։ Բասկյան ազգայնականության արմատները գալիս են կառլիստական պատերազմներից, որոնք ոչնչացրեցին բասկյան նահանգների ու իսպանական միապետության միջև ավանդական փոխհարաբերությունները։ Այդ ժամանակաշրջանում ֆուերիստների շարժումը հանդես եկավ շրջանային խարտիաների համակարգի (ֆուերոս) պաշտպանության դիրքերից և Մադրիդի՝ կենտրոնացման ձգտող ազատական կամ պահպանողական կառավարություններից տարածքային ինքնավարության պահանջով։ Կենտրոնական կառավարությունը որդեգրեց հյուսիսային նահանգների նկատմամբ բռնի կաստելականացման քաղաքականությունը։ Ձգտելով Իսպանիայի կենտրոնացմանը՝ մադրիդյան իշխանությունները կառլիստական երկրորդ պատերազմից հետո սկսեցին վերացնել շրջանային ֆուերոս համակարգը՝ այն փոխարինելով «տնտեսական համաձայնագրերով» (conciertos económicos), ինչը, շրջաններում սոցիալ - տնտեսական շերտավորման աճի պայմաններում հանգեցրեց բասկյան և կատալոնյան ազգային զգացմունքների արթնացման։

Այդպիսով, պատերազմները, որոնք իսպանական նահանգների մեծ մասի համար բերեցին նոր ազատություններ, բասկերի համար միանգամայն հակառակ ազդեցությունն ունեցան։ Մյուս կողմից Իսպանիայի բասկյան շրջանների ընդգրկումը իսպանական շուկայի մեջ և մաքսային կետերը Բասկերի Երկրի հարավային սահմաններից դեպի իսպանա-ֆրանսիական սահման տեղափոխումը տեղական տնտեսության զարգացման համար հնարավորություն տվեցին։ Բասկյան ազգայնականության աճի գործընթացում կարևոր դերակատարում ունեցավ տնտեսական զարգացումը, քանի որ Իսպանիայի հյուսիսային շրջանների, այդ թվում նաև՝ բասկյան նահանգների արդյունաբերականացումը կրում էր առավել ակտիվ բնույթ, քան Իսպանիայում ամբողջությամբ վերցրած։ Սակայն սոցիալ-մշակութային ոլորտում բասկյան հասարակությունը մինչև 19-րդ դարի վերջին քառորդում պահպանեց ագրարային, պահպանողական-ավանդական նկարագիրը և տարբերվում էր կրոնականության բարձր մակարդակով (բասկերը երկար ժամանակ համարվում էին Եվրոպայի ամենակրոնականացված ժողովուրդը)։

Ծագում և զարգացում խմբագրել

Այդ ժամանակաշրջանում սկսվեց Իսպանական կայսրության բուռն, բայց ուշացված արդյունաբերականացման գործընթացը, որում Բասկերի Երկիրը կատարում էր բավականին կարևոր դեր[3]։ 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան Բիսկայայից սկսվեց երկաթի հանքաքարի արտահանումը դեպի Մեծ Բրիտանիա։ Այդ շրջանը մինչ այդ հայտնի էր միայն որպես Բասկերի Երկրի արևմուտքում գտնվող ոչ մեծ մետաղագործական տարածք։ Այնուհետև Բիսկայայում սկսվեց տարածում գտնել հրահալոցային վառարանների շինարարություն, ինչը Բասկերի Երկիրը դարձրեցին իսպանական ծանր մետաղագործության կենտրոն։ Սկազբնական շրջանում աշխատուժը ձևավորվում էր Բասկերի Երկրի գյուղական շրջանների բնակչության, մասնավորապես Կաստիլիայի և Ռիոխայի գյուղացիների հաշվին։ Սակայն շուտով այստեղ սկսվեց աշխատանքային միգրանտների հսկայական հոսք հեռավոր աղքատ շրջաններից, այդ թվում՝ Գալիսիայից և Անդալուզիայից։

Կյանքի ու աշխատանքային դժվարին պայմանները հանգեցրեցին սոցիալիստական և անարխիստական հոսանքների հեղինակության աճի ու արմատական շարժումների ի հայտ գալուն։ Արդյունաբերականացումն ու դրանից բխող հետևանքները, այն է՝ Իսպանիայի այլ շրջաններից աշխատավորների մասսայական ներհոսքը, սոցիալիստական գաղափարների տարածումը, կրոնի ազդեցության նվազումը, տարիքային սոցիալական հակամարտությունները, դիտարկվեցին որպես ազգային-մշակութային ինքնության համար մեծ վտանգ։ Բասկյան հասարակության գերակշիռ մասը սատարեց ազգայնական շարժումներին[2]։ 1895 թվականին հիմնադրվեց Բասկյան ազգայնական կուսակցությունը։ Վերջինի նպատակների թվում էր բասկերի անկախ և ինքնակառավարվող պետության ստեղծումը։ Գաղափարախոսությունն էր քրիստոնեա-ժողովրդական ուղղության սկզբունքների համադրումը իսպանական էմիգրացիայի հանդեպ անհանդուրժողականությանը։ Կուսակցական ղեկավարության կարծիքով իսպանական էմիգրացիան վտանգ էր ներկայացնում իրենց առանձնահատուկ մշակույթին և էթնոսի ամբողջականությանը։ Կուսակցության անդամները հանդիսանում էին ձախակողմյան քաղաքական ուղղության կրողներ։

Բասկյան ազգայնական շարժման ձևավորման գործընթացում կարևոր դեր կատարեց կառլիստների շարժումը։ Միևնույն ժամանակ նշանակալի ազդեցություն կատարեց 19-րդ դարում Եվրոպայում ազգայնականության նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը։ Բասկյան ազգայնական կուսակցության հիմնադիրն է Սաբինո Արանան, ով նոր կառույցը ստեղծել է հակաազատականության կաթոլիկ ինտեգրացման հիման վրա՝ շեշտադրում կատարելով բասկերի ռասայական մաքրության վրա։ Կուսակցության դոկտրինի հիմքում դրվել էր ֆորմալ դիցաբանությունը, ինչի հետևանքով բասկյան էթնիկ ազգայնականությունը ծնվեց ոչ թե ավանդական լեզվաբանական տարբերությունների վրա, որի ժամանակ որոշիչ գործոն է համարվում լեզուն, այլ էթնիկ պատկանելիության։ Կուսակցությունը մերժում էր (հաճախ ատեության հասնող ձևով) իսպանական ամեն բան, քանի որ, ըստ նրանց, Իսպանիան ստրկացրել էր Էուսկադին (Բասկերի Երկիրը), ըստ էության, այն դարձնելով իր գաղութը։ Այդ հանգամանքն էլ, ըստ կուսակցության գաղափարակիրների, վտանգում էր բասկյան էթնոսի առանձնահատկությանը[2]։

Սակայն պետք չէ Արանային մեղադրել Իսպանիայի ուղղությամբ ունեցած դիրքորոշման համար. բասկյան ազգայնականության ձևավորումը կատարվել է Իսպանիայում ուշացած կապիտալիստական հարաբերությունների զարգացման համատեքստում, որի հիմնական խթանը դարձավ գաղութացման հարցը։ Այդ գործընթացների հիմնական խոչընդոտ է հանդիսացել այն փաստը, որ մինչ այդ իսպանական վերնախավը, որը լիովին Լատինական Ամեր իկայից հոսող հարստությամբ, հատուկ կարիք չի ունեցել արագացնել մետրոպոլիայի արդյունաբերականացումը, ինչպես և կապիտալիզմի զարգացումը[3]. Իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով վերջին գաղութների կորուստը լուրջ հարված հասցրեց իսպանական բուրժազիայի տնտեսական հետաքրքրություններին և ինքնասիրությանը[4]։

Հարկ է նաև նշել, որ Սաբինո Արանի քաղաքական գաղափարները փոփոխվում էին, և նրա մահվան պահին նրա հայացքները բասկյան ազգայնականության խնդիրների նկատմամբ զգալիորեն փափկեցին (ուսումնասիրողները սովորաբար ասում են Արանի «իսպանական էվոլուցիայի» հայացքների մասին[5]): Սկզբնական շրջանում կուսակցության շարքերը համալրվում էին խոշոր արդյունաբերական կենտրոն հանդիսացող Բիլբաոյի բուրժազիայի ներկայացուցիչները։ Կուսակցության գործունեությունը սկզբնապես սահմանափակվում էր Բիսկայայի տարածքով։ Միջազգային հակասությունների աղբյուր դարձավ բասկյան արդյունաբերական էլիտայի և հիմնականում ոչ բասկյան պրոլետարիատի միջև առկա էթնոսոցիալական պատնեշը[3]։ 20-րդ դարի սկզբին բասկյան ազգայնականության գաղափարները լայն աջակցություն ստացան Բիսկայայի և Գիպուսկոայի կառլիստական հայացքներ ունեցող բնակչության շրջանում։

Արանը հոգացել էր, որպեսզի նրա կուսակցությունը ձևավորի սոցիալական բազա «բացոկիի» հիմքի վրա[6] (բասկ.՝ batzoki, «հավաքների վայր»), որն իրենից ներկայացնում է բասկյան ազգայնականների սոցիալական կենտրոններ, որոնք ծառայում էին որպես իրենց տեղական ներկայացուցչություններ։ Այդպիսի բոցակիների ներսում մասնակիցների միջև գործել են ժողովրդավարական գործառնության օրենքները։ Մասնակիցները հավաքվում էին բոցակիի կենտրոնում, որի համար պետք էր նախօրոք ապացուցել մաքուր բասկ լինելու հանգամանքը։ 1895 թվականին առաջին բացոկին ստեղծվեց Բիլբաոյում, իսկ ներկա դրությամբ դրանց թվաքանակը հաշվվում է ավելի քան 2000։

Միգել Պրիմո դե Ռիվերայի բռնատիրական կառավարման ժամանակաշրջանում բասկյան ազգայնական շարժումը գործում էր մշակութային և սպորտային համայնքների կարգավիճակով՝ փաստացի այդպիսով քողարկելով իր իրական գործունեությունը։ Բասկյան ազգայնականության շարժումը օգտագործեց կառլիզմը կաթոլիկ եկեղեցուն աջակցելու նպատակով, որը դիտարկում էին որպես բասկյան նահանգների մեծ մասում ընդդեմ փախ հակակառլիկականության։

Մինչև մեր օրեր բասկախոս շրջաններում հատկանշական է ամբողջ Իսպանիայի մասշտաբով գործազրկության ամենացածր մակարդակը։ Ամբողջ 1920-ական և 1930-ական թվականների ընթացքում բասկյան առաջին ազգայնական կազմակերպությունը իր գործունեությունը հաճախ քողարկում էր սպորտային ակումբի կամ ֆոլկլյորային կազմակերպության քողի ներքո, ինչը բասկ ազգայնականներին օգնեց մնալ աննկատ, երբ երկիրը գործնականում ղեկավարում էր գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան։ 1960-ական թվականները դարձան ազգային զայրույթի ժամանակաշրջան։ Ֆրանկոյի կառավարման ժամանակաշրջանում բասկերենը գործնականում գրեթե ամբողջությամբ արգելվեց (բացառությամբ եկեղեցու և մշակույթի տների)։ Բացի այդ, արդյունաբերական ձեռնարկություններում աշխատելու նպատակով դեպի առավել զարգացած բասկախոս շրջաններ սկսվեց Իսպանիայի հարավի աղքատ շրջանների իսպանացի գյուղացիների ներհոսքը։

Ֆրանսիայում խմբագրել

Համեմատության համար Ֆրանսիայի հարավի բասկալեզու և պրովանսալեզու շրջաններում արդյունաբերականացման գործընթացները զգալիորեն հետ էին մնում համաֆրանսիական մակարդակից, այդ իսկ պատճառով այստեղ բասկյան ազգայնականությունը դեռևս այնպիսի լայն աջակցություն չի ստանում, ինչպիսին որ լինում է Իսպանիայում բնակվող բասկերի ու կատալոնացիների մոտ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Milica Zarkovic Bookman, The Economics of Secession, Macmillan Palgrave (1993), ISBN 0-312-08443-9 стр. 111.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Хенкин, Сергей Маркович ЭТА: расцвет и кризис националистического терроризма в Испании Արխիվացված 2016-03-04 Wayback Machine / С.М. Хенкин // Полития. — 2011. — №4 (63). — стр. 155-171.
  3. 3,0 3,1 3,2 Ландабасо Ангуло А. И., Коновалов А. М. Терроризм и этнополитические конфликты. Книга 1. Из истории басков. — М.: издательство «Огни», 2004, ISBN 5-9548-0014-6; стр. 23-49.
  4. Назаренко Ю. Ф. Испанская революция и предательство сталинизма. Колониальный и национальный вопрос.
  5. Самсонкина, Е.С. Эволюция идеологии баскского национализма (конец XIX в. — 1975 г.) — Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук; М.: Московский государственный университет имени М. В. Ломоносова, 2007.
  6. Хенкин С.М. , Самсонкина Е.С. — Баскский конфликт: истоки, характер, метаморфозы: монография / С.М. Хенкин, Е.С. Самсонкина. Моск. Гос. ин-т междунар. отношений (ун-т) МИД России. — М.: МГИМО (У) МИД России, 2011. — 380 с.: — (Серия «Научная школа МГИМО(У)»). ISBN 978-5-9228-0765-4