Բասիլևս, միկենյան դարաշրջանի (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ) Հունաստանում ոչ մեծ բնակավայրի կամ տարածքային համայնքի կառավարիչը, իսկ հոմերոսյան դարաշրջանում` ցեղի, ցեղային միության գլխավորը։ Վերջինս օժտված էր ռազմական առաջնորդի, դատավորի, քրմապետի իրավունքներով։ Աթենքում թագավորական իշխանության վերացումից հետո(մ.թ.ա. 11-րդ դար) բասիլևս է կոչվել երկրորդ արքոնտը։ Սպարտայում բասիլևսը համարվել է թագավորական տիտղոս, իսկ հելլենիստական պետություններում` միապետի անվանում։ Հելլենիզմի դարաշրջանում բասիլևս են կոչվել նաև Կոմագեննեի, Ծոփքի, Փոքր Հայքի, Մեծ Հայքի հայկական պետությունների թագավորները։ Հին հունական հեղինակները բասիլևս են անվանել հռոմեական կայսրերին։ Միջին դարերում բասիլևս է եղել բյուզանդական կայսրերի պաշտոնական տիտղոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 303