Բասել Խարթաբիլ (արաբ․՝ باسل خرطبيل‎‎), հայտնի է նաև որպես` Բասել Սաֆադի (արաբ․՝ باسل صفدي‎‎), մայիսի 22, 1981(1981-05-22), Սիրիա - ոչ վաղ քան հոկտեմբերի 3, 2015, Դամասկոս, Սիրիա և Sednaya Prison, Սայդնայա, Սայդնայայի շրջան, Ալ-Թելլի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա), պաղեստինա-սիրիացի բաց կոդով ծրագրավորող։ 2012 թվականի մարտի 15-ին Սիրիայում քաղաքացիական ապստամբության մեկամյա տարելիցին սիրիական կառավարությունը ձերբակալել է Բասելին Դամասկոսի Ադրա բանտում[3]։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին նրան տեղափոխել են անհայտ վայր, հավանաբար ռազմական դատարանում դատելու նպատակով[4][5]։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին Human Rights Watch-ը և մարդու իրավունքների պաշտպանության 30 այլ կազմակերպություններ նամակ են գրել` պահանջելով բացահայտել Խարթաբիլի գտնվելու վայրը[6]։ Ըստ 2015 թվականի նոյեմբերի 11-ին շրջանառված լուրերի` Խարթաբիլին գաղտնի դատապարտել են մահվան[7][8]։ 2017 թվականի օգոստոսին պարզվել է, որ Խարթաբիլը մահապատժի է ենթարկվել սիրիական վարչակարգի կողմից 2015 թվականին նրա անհետացումից որոշ ժամանակ անց[9][10]։

Բասել Խարթաբիլ
արաբ․՝ باسل خرطبيل‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1981(1981-05-22)
ԾննդավայրՍիրիա
Մահացել էոչ վաղ քան հոկտեմբերի 3, 2015
Մահվան վայրԴամասկոս, Սիրիա կամ Sednaya Prison, Սայդնայա, Սայդնայայի շրջան, Ալ-Թելլի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա և  Պաղեստին[1]
ԵրկերAiki Framework?
Մասնագիտությունծրագրավորող, ճարտարագետ, software engineer, համակարգչային գիտնական, քաղաքական ակտիվիստ, բլոգեր և Վիքիպեդիստ
ԱմուսինNoura Ghazi?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMozilla?[2], 🅭 և Վիքիպեդիա
Ստորագրություն
Изображение автографа
 Bassel Khartabil Վիքիպահեստում

Խարթաբիլը ծնվել է Դամասկոսում, մեծացել Սիրիայում, որտեղ էլ մասնագիտացել է օփեն սորս ծրագրավորման մեջ։ Եղել է ավագ ծրագրավորող (CTO) և Aiki Lab համատեղ հետազոտական ընկերության համահիմնադիր[11], Սիրիայում հնագիտությանն ու արվեստին նվիրված հրատարակչական և հետազոտական Al-Aous ինստիտուտի ավագ ծրագրավորող[12]։ Սիրիայում Creative Commons նախագծի ղեկավար[13], մեծ ներդրում ունի Mozilla, Firefox, Վիքիպեդիա, Openclipart, Fabricatorz, և Sharism ծրագրաշարերում ու նախագծերում[14]։ Սիրիայում ապահովել է ինտերնետ, նպաստել առցանց հասանելիության և գիտելիքի տարածմանը սիրիացիների շրջանակում[15]։

Սիրիայի անտիկ Պալմիրա քաղաքի 3D վիզուալ վերակառուցումը Բասելի կատարած վերջին աշխատանքն է[16][17]։

Կալանավորում խմբագրել

2012 թվականի մարտի 15-ին Սիրիայի ռազմական հետախուզությունը[18] Դամասկոսի Մազե շրջանում ձերբակալեց Խարթաբիլին։ Այդ օրը նշվում էր Սիրիայի ապստամբության մեկամյակը. Դամասկոսում և երկրի այլ վայրերում կառավարական և հակակառավարական բողոքի ցույցեր էին կազմակերպվել[19]։

Սիրիայի ռազմական հետախուզություն 2015-ը 5 օր շարունակ Խարթաբիլին հարցաքննել և ենթադրաբար խոշտանգել է։ Նրա ձերբակալությունից մեկ շաբաթ անց անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել են տուն, որտեղ նրանք բռնագրավել են Խարթաբիլի համակարգիչները և ֆայլերը։ Այնուհետև նրան տեղափոխվել են հարցաքննության բաժին- 248 9 ամիս։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Խարթաբիլը կանգնեց զինվորական դատախազի առջև, որը նրան մեղադրեց Սիրիայի քրեական օրենսգրքի 272-րդ և 274-րդ հոդվածների համաձայն` «թշնամի պետության համար լրտեսության մեջ» մեղադրանքով։ Դրանից հետո Խարթաբիլն ուղարկվեց Դամասկոսի Ադրա բանտ[18]։

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Խարթաբիլի բանտարկության հարցի վերաբերյալ գրավոր պատասխան ստանալու խնդրանքը բարձրացվել է Եվրախորհրդարանի Հանձնաժողովի առջև` նշելով, որ «նրա կամավոր գործը, որն իր բնույթով բռնություն չէր պարունակում, բարձր է գնահատվել սիրիացիների կողմից, և խիստ կասկածելի է, որ նրա ձերբակալությունը մաս է կազմում առցանց համայնքների և բանավեճերի մատչելիության սահմանափակման, Սիրիայում ազատ արտահայտվելու համար»[20]։ 2014 թվականի մարտի 18-ին տպագրվել է Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի գրավոր պատասխանը` նշելով, որ «Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձրագույն ներկայացուցիչը դատապարտում է Բասսել Սաֆադի Խարթաբիլի շարունակվող ձերբակալությունը, կիսում է մտահոգությունները և սերտորեն աջակցում գործին»[21]։

2015 թվականի ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Կամայական կալանավորման աշխատանքային խումբը (WGAD) ընդունեց Խարթաբիլի գործի վերաբերյալ կարծիք` կալանավորումը համարելով «կամայական» և խնդրելով նրան անհապաղ ազատ արձակել[18][22]։ Խմբի եզրակացության մեջ ասվում էր, որ Խարթաբիլի կալանավորումը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 9, 14 և 19 հոդվածները, որոնք Սիրիան վավերացրել էր 1969 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

Խարթաբիլը ձերբակալվել է իրավաբան, իրավապաշտպան Նուրա Ղազիի հետ ամուսանական պայմանագիր ստորագրելուց մի քանի օր առաջ։ Պայմանագիրը ստորագրվել է նույն տարում, երբ Խարթաբիլն արդեն բանտում էր։ Զույգն առաջին անգամ հանդիպել է 2011 թվականի ապրիլին Դոմանում ցույցից վերադառնալուց հետո[23]։

2015 թվականին՝ Վալենտինի օրը, Նուրան հրապարակեց սիրո նամակ, որը նա գրել է Բասելին, որտեղ նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել Սիրիայում, երբ նա բանտարկվել էր։

  Բասել, ես շատ եմ վախենում, վախենում եմ այս երկրի համար, որին մորթում, բաժանում, արյունաքամ են անում ու ավերում։ Օհ, Բասել, ես շատ եմ վախենում, որ մեր` այս երկիրն ազատագրող սերունդ լինելու երազանքը փոխվում է դրա ոչնչացման ականատեսը դառնալով։ Օհ, Բասել, ես շատ եմ վախենում ...
- Նուրա Ղազի[24]
 

Պարգևներ խմբագրել

2012 թվականին Foreign Policy-ի ամսագիրը իր Լավագույն գլոբալ մտածողները ցուցակում ներառեց Խարթաբիլին Ռիմա Դալիի հետ միասին # 19[25]:

2013 թվականի մարտի 21-ին Խարթաբիլն արժանացել է Index on Censorship-ի թվային ազատության մրցանակին[26][27]։

Չնայած որ Բասելը գտնվում էր Ադրա բանտում, նա կարողացավ իր երախտագիտությունը հաղորդել Դանա Տրոմեթերի և Ջոն Ֆիլիպսի միջոցով, որոնք ստացան մրցանակը նրա անունից, որտեղ նա ասում է, որ «հարգում է ազատության համար պայքարող բոլոր զոհերին և հատկապես այն երիտասարդներին, որոնք հրաժարվում են զենք կրել և արժանի են այս մրցանակին»[28]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հնագույն Պալմիրայի մոդելներ խմբագրել

 
Նոր Պալմիրայի նախագծով (#NEWPALMYRA) Բելի տաճարի թվայնացված վերակառուցում

2005 թվականից սկսած Խարթաբիլը սկսեց հավաքել Պալմիրայի հնագույն ճարտարապետական և հնագիտական վայրերի լուսանկարները` քաղաքի վերակառուցման հույսով, օգտագործելով 3D մոդելներ և վիրտուալ տարածություններ։

Նրա ջանքերը դադարեցվեցին, երբ բանտարկվեց, և նրա վաղ աշխատանքներն անհետացան։ 2015 թվականին նրա ընկերներն ու գործընկերները սկսեցին «Նոր Պալմիրա» նախագիծը` այդ երազանքը կյանքի կոչելու համար։ Այդ ժամանակից ի վեր Պալմիրայի ամենահայտնի կառույցներից շատերը մոդելավորվել են, և որոշ կենսաչափական մոդելներ կառուցվել են Սիրիայի քաղաքացիական պատերազմում ավերված կառույցներից։

2017 թվականի դրությամբ «Նոր Պալմիրա» նախագծի ընթացում լուսանկարած շենքերի ու արձանների մեծ մասը լիովին ոչնչացվել են Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից։

Գրականություն և արվեստ խմբագրել

Խարթաբիլը բանտից հարյուրավոր նամակներ է գրել։ Գրել է նույնիսկ այն դեպքում, երբ գտնվում էր Բարձր անվտանգությամբ զինվորական բանտում, որտեղ արգելված էր գրելը։ Բասելը նաև նկարել է ու գրել բանաստեղծություններ։ Մի կարճ ժամանակ իր գրածը տպագրել է մի անանուն բանտային բլոգում[29] և Twitter-ում ընկերոջ միջոցով։

  Բանտը պատեր չէ, ոչ էլ դահիճը կամ պահակը։ Դա մեր սրտերում թաքնված վախն է, որը մեզ բանտարկյալ է դարձնում։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://sn4hr.org/blog/2017/08/05/45082/
  2. Baker M. Contributor Imprisoned in Syria — 2012.
  3. «#FREEBASSEL: a campaign to free Bassel Khartabil from Syrian jail». Al Bawaba. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  4. «WE NEED EVERYBODY'S HELP TO #FREEBASSEL». 2015 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Amira Al Hussaini (2015 թ․ հոկտեմբերի 3). «Fears for Imprisoned Syrian Blogger Bassel Khartabil, Transferred to an Unknown Location». Global Voices.
  6. «Syria: Disclose Whereabouts of Detained Freedom of Expression Advocate». Human Rights Watch. 2015 թ․ հոկտեմբերի 7.
  7. «IGF 2015 Flyer on Bassel Khartabil». Electronic Frontier Foundation. eff.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «#FreeBassel: Death Sentence Rumored for Syrian Web Developer». Global Voices. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «Horrific: Reports that Bassel Khartabil Has Been Executed in Syria». Jimmy Wales Foundation. 2017 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «One of Syria's most famous activists has been executed in prison, widow confirms». The Independent. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Aiki lab». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  12. الأوس للنشر. «الأوس للنشر». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Syria».
  14. «Threatened Voices / Bloggers / Bassel (Safadi) Khartabil».
  15. «Request for Written Answer on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  16. «#NEWPALMYRA». newpalmyra.org.
  17. «Bassel Safadi discusses project involving 3D reconstruction of ancient city of Palmyra at San Francisco Art Institute, live from Syria via Skype». Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  18. 18,0 18,1 18,2 «UN Calls for the Release of Freedom of Speech Advocate Bassel Khartabil». Alkarama. 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  19. «As revolt against Assad enters 2nd year, 'up to 500,000' Syrians may flee crackdown». Al Arabiya. 2012 թ․ մարտի 15. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  20. «Request for Written Answer on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  21. «Answer given by High Representative/Vice-President Ashton on behalf of the Commission on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  22. «Netizen Report: U.K. Spied on Human Rights Organizations in Egypt, South Africa». Slate. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  23. «Stories from the Syrian Revolution: Love in the Time of Revolution is a Revolution». Free Syrian Translators. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  24. [globalvoicesonline.org/2015/02/23/a-love-letter-to-jailed-syrian-palestinian-bassel-khartabil/ "A Love Letter to Jailed Syrian-Palestinian Bassel Khartabil". Global Voices. 23 February 2015.]
  25. «The FP Top 100 Global Thinkers: 19 RIMA DALI, BASSEL KHARTABIL». Foreign Policy. 2012 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  26. «Imprisoned internet pioneer Bassel Khartabil wins Index on Censorship Digital Freedom Award». Creative Commons. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  27. «Bassel Khartabil Wins Index on Censorship Digital Freedom Award». Fabricatorz. 2013 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  28. «Winners – Index Awards 2013». Index on Censorship. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  29. «meinsyrianjail». meinsyrianjail (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասել Խարթաբիլ» հոդվածին։