Բառական հակադրություն (անգլ.՝ Antithesis, հունարեն՝ «հակառակն ասել», հունարեն՝ ἀντί «հակառակ» + հունարեն՝ θέσις «դիրքորոշում» մասնիկներից), բանադարձում, որը հանդիպում է գրավոր և բանավոր խոսքում կա՛մ որպես նախդիր, որ հակադրվում է մյուսներին կամ իմաստապես շրջում ավելի շուտ կիրառվածները, կա՛մ երբ երկու հակադիրներն օգտագործվում են միաժամանակ հակադրության տպավորություն ստեղծելու համար[1][2]։

Բառական հակադրությունը կարող է սահմանվել նաև այս կերպ. «Խոսքի պատկերավորման միջոց, որը քերականորեն հավասարակշռված կառույցի մեջ ներառում է կարծես թե իրարամերժ մտքեր, բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ։ Արտահայտելու զուգահեռականությունը ծառայում է ընդգծելու մտքերի հակադրությունը»[3]։

Բառական հակադրությունը միշտ պետք է պարունակի կրկնակի իմաստ, որպեսզի երկու միտք դրսևորվի մեկ արտահայտության մեջ։ Մտքերը կարող են կառուցվածքային տեսանկյունից լինել հակադիր, սակայն նրանք պետք է լիեն գործնականորեն հակադիր, երբ երկու մտքերը համեմատվում են շեշտելու նպատակով[4]։

Ըստ Արիստոտելի, բառական հակադրության կիրառումը լսարանի համար ավելի ըմբռնելի է դարձնում տեսակետը, որ փորձում է բանախոսը հաստատել իր փաստարկների միջոցով։ Այլ կերպ ասած, երկու իրադրությունների կամ մտքերի համեմատությունը ավելի է հեշտացնում ճիշտ ընտրություն կատարելը։ Արիստոտելը նշում է, որ բառական հակադրությունը նման է հռետորության սիլլոգիզմին երկու վերջաբաններ մեկ պնդման մեջ ներկայացնելու պատճառով[5]։

Երբեմն բառական հակադրությունը խոսքում օգտագործվելու դեպքում շփոթում են հեգնանքի կամ հակաբանության հետ[6]։ Դրանք հաճախ շփոթում են մեկը մյուսի հետ լսարանի համար հակառակ իմաստի տպավորությունը ստեղծելու պատճառով։ Բառական հակադրությունը գործ ունի երկու զուգահեռ մտքերի հետ, մինչդեռ հեգնանքի դեպքում, երբ օգտագործվում է որպես գրական հնարք, բառերը ենթադրում են հակառակ իմաստը ուղղակիորեն տոնի և բառերի ընտրության միջոցով։

Ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար դիտարկենք հեգնանքի հետևյալ օրինակը. «Ձեռքս կտրեցի կպչուն սպեղանու տուփով»։ Այս օրինակում բառական հակադրություն չկա, որովհետև այն չի ներկայացնում երկու զուգահեռ մտքեր, այլ տալիս է մտածելու տեղիք հակառակ գաղափարի մասին տոնի միջոցով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ferreira, Gladwyn. «English Kumarbharati Grammar,Language Study & Writing Skills Std.X». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Cody, Sherwin (2007 թ․ դեկտեմբերի 31). «The Art of Writing and Speaking the English Language». ISBN 1406846570. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Antithesis». The Columbia Encyclopedia. Columbia University Press. 1950.
  4. Lloyd, Alfred (1911 թ․ մայիսի 25). «The Logic of Antithesis». The Journal of Philosophy, Psychology, and Scientific Methods. 8 (11): 281–289.
  5. Preminger, Alex; Brogan, T.V.F. (1993). Antithesis. Princeton University Press.
  6. «Irony». The Hutchinson Unabridged Encyclopedia with Atlas and Weather Guide. Helicon.