Բաուզերը (նաև հայտնի որպես Թագավոր Կուպա) տեսախաղերի կերպար և Մարիո խաղերի շարքի գլխավոր բացասական հերոսն է ։Ճապոնիայում նրան անվանում են Կուպպա (ճապ.՝ クッパ)։ Նա կուպա կրիաներից ամենաուժեղն է և դրանց առաջնորդն է։ Հայտնի է արքայադուստր Փիչի իր բազմաթիվ առավանգումներով ինչպես նաև Սնկային թագավուրության գրավման փորձերով։

Բաուզերին ստեղծել է դիզայներ Շիգերու Միյամոտոն Նինթենդո ընկերության համար։ Սկզբում Միյամոտոն կերպարին տվեց Դայմաո Կուպպա (ճապ.՝ 大魔王 クッパ) անունը, որը նշանակում է «մեծն դև Կուպա»

Կերպարի նկարագրություն խմբագրել

Բաուզերը կրում է թագավոր Կուպայի տիտղոսը, կուպաները չար,կրիանման արարածներ են, որոնք ապրում են սնկային թագավորությունում։Նրա անունը կորեական կուկպապ ուտեստի ճապոնական արտասանությունն է։

Չնայած անվանը Բաուզերը փաստացի կերպով համարվում է կուպա կրիայի և վիշապի խառնուրդ։ Super Mario Bros. ֆրանշիզայի վաղ խաղերում Բաուզերը ավելի շատ նման էր կրիայի, որը ետևի թաթերի վրա էր կանգնած և օժտված էր վիշապի հատկանիշներով։ Ավելի ուշ նրա դիզայնը փոխվում է, հերոսը ավելի շատ է նմանվում վիշապի (բայց մեջքի պատյանի պատճառով դեռ ակնհայտորեն կրիա է հիշեցնում)։ Հետագայում նա ունենում է զարգացած ետին վերջույթները, շիկակարմիր մազեր և ունքեր, 2 ու կես մետրից ավել հասակ։

Հետագա խաղերում պարզվում է, որ Բաուզերը ունի որդի, որի անունը Բաուզեր կրտսեր է, նա առաջին անգամ հայտնվել է Super Mario Sunshine խաղի մեջ։ Super Mario Bros. 3 ստեղծմանից ի վեր ենթադրվում էր, որ Բաուզերը 7 երեխա էլ ունի հայտնի որպես Կուպալինգներ, բայց հետագայում պարզվում է, որ Բաուզերը և Կուպալինգները ազգականններ չեն

Բաուզերի առաջնային նպատակն է սնկային թագավորության իշխանության զավթումը, բայց երբեմն նա ավելի լայն ամբիցիաներ է ցուցաբերում ՝ հավակնելով այլ տարածքների, իսկ երբեմն նույնիսկ ողջ աշխարհի գրավմանը։

Առևանգումներ խմբագրել

Բաուզերը բազմիցս առևանգել է արքայադուստր Փիչին, որին փրկելը դարձել է խաղերի շարքի մեծամասնության գլխավոր նպատակը։։Առևանգման տարբեր պատճառներ են եղել. Սկսած նրանից, որ Փիչը միակն է, ով կարող է ոչնչացնել Բաուզերի սև կախարդանքը ՝ ընդհուպ մինչև Բաուզերի անպատասխան սերը արքայադստեր հանդեպ։

Բաուզերը կինոյում խմբագրել

«Մարիո Սուպերեղբայրներ» ֆիլմում Բաուզերի անալոգն էր նախագահ Կուպան, որը գլխավորում էր զուգահեռ իրականության վերջին քաղաք, որտեղ հակաուտոպիա էր տիրում և բնակեցված էր դինոզավրերի հետնորդներով։Նա ցանկանում էր արքայադուստր Դեյզիին պատկանող բյուրեղի շնորհիվ գրավել մարդկանց աշխարհը։

Բաուզերը ֆիլմում ներկայացված էր որպես դինոզավրերի ուղիղ հետնորդ,որը պահպանել է իր նախնիների վարքագծերը։Նա սովորական մարդու տեսք ունի, կրակային շնչառության փոխարեն օգտագործում է հրանետ, վիշապի կերպարանքով է լինում մի պահ երբ Մարիոն իրեն դեգրադացնում է

Քննադատություն խմբագրել

Ըստ IGN կայքի , չարագործների տասնյակում[1] նա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը ։ Ըստ Gamepro- ի վարկածի ՝ Բաուզեր- ը 47 տեղից զբաղեցնում է 9-րդ տեղը[2], համաձայն MMOABC վարկածի 4-րդ տեղը (10-ից)[3], GameSpot- ը նրան տեղադրեց 9-րդ հորիզոնականում ՝ տեսախաղերի առաջին տասնյակում[4] : Empire ամսագիրը Բաուզերին 23-րդ տեղում է զբաղեցրել համակարգչային խաղերի 50 մեծագույն կերպարների ցանկում[5]։

Այս ամբողջ հոդվածը թարգմանություն է ռուսերենից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. I. G. N. Staff (2006 թ․ մարտի 7). «Top 10 Tuesday: Most Memorable Villains» (անգլերեն). IGN. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  2. «The 47 Most Diabolical Video-Game Villains of All Time (Page 5 of 7)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  3. Top 10 Video Game Villians
  4. «GameSpot — /features/vgs/universal/tenspot_villains/page3.html». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  5. «The 50 Greatest Video Game Characters» (անգլերեն). Empire. 2010 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաուզեր» հոդվածին։