Բաշկորտոստանի հանրապետության դրոշ (բաշկիրերեն՝ Башҡортостан Республикаһы флагы, ռուս.՝ Флаг Республики Башкортостан), Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության ազգային խորհրդանիշ Բաշկորտոստանի զինանշանի և ազգային օրհներգի հետ միասին։ Դրոշը ունի երեք հորիզոնական շերտ։ Վերևից ներքև շերտերը կանաչ, սպիտակ և կապույտ են։ Որպես Բաշկորտոստանի Հանրապետության դրոշ առաջին անգամ օգտագործվել է 1992 թվականի փետրվարի 25-ին։ Սպիտակ շերտի կենտրոնում կա Կուրայ ծաղիկը։

Բաշկորտոստանի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
ԵրկիրԲաշկորտոստան Բաշկորտոստան
Իրավասության տարածքԲաշկորտոստան
Նշան🏴󠁲󠁵󠁢󠁡󠁿
Հարաբերություն2։3
Ընդունված է1992 թվականի փետրվարի 25-ին
Վեր ընդունված է2003 թվականի փետրվարի 12-ին (հարաբերությունն է փոխվել)
ԳույներԿանաչ, սպիտակ, կապույտ
ՆախագծողՈւրալ Մասալիմով և Օլգա Ասաբինա

Առաջին ազգային սուբյեկտը, որը ներկայացնում էր բաշկիր ժողովրդին, Բաշկուրդիստան պետությունն էր։ Պետությունը օգտագործում էր Բաշկորտոստանի ներկայիս դրոշի նման դրոշ։ Դրոշը եռագույն էր՝ բաղկացած կապույտ, կանաչ և սպիտակ շերտերից։ 1919 թվականին Խորհրդային Միությանը Բաշկուրդիստա միանալուց հետո Բաշկուրդիստանը ընդգրկվեցվեց Խ-ի կազմում որպես ինքնավար հանրապետություն՝ Բաշկիրական ԻԽՍՀ։ Բաշկիրական ԻԽՍՀ-ն օգտագործում էր դրոշ, որը նման էր բոլոր ինքնավար հանրապետություններին. կարմիր դրոշ վրան ազգի անվան գրությունը։ Բաշկիրական ԻԽՍՀ-ի դրոշը նույնական է նաև համապատասխան ժամանակի Ռուսական ԽՖՍՀ-ի դրոշի հետ։

Սիմվոլիզմ խմբագրել

Կուրայ ծաղիկը խորհրդանշում է բարեկամությունը, և նրա յոթ ծաղկաթերթերը ներկայացնում են այն յոթ ցեղերը, որոնք միավորում և համախմբում են Բաշկորտոստանում։ Կապույտ խորհրդանշում է ամբողջականությունը ու բաշկիր ժողովրդի մտքի գերազանցությունը, իսկ սպիտակը խորհրդանշում է նրանց խաղաղասիրությունը ու իրենց պատրաստակամությունը համագործակցել, և կանաչը խորհրդանշում է ազատությունը եւ հավիտենական կյանքը։

Պատմություն խմբագրել

Բաշկուրդիստան խմբագրել

Բաշկուրդիստանի առաջին ազգային դրոշը նախագծել է բաշկիր պետական գործիչ Ախմեցակի Ախմետշահովիչ Վալիդովը (1890-1970)։ Դրոշը բաղկացած էր հավասար չափի երեք հորիզոնական շերտերից, որոնք կապույտ, կանաչ և սպիտակ են։ Դրոշը հաստատվել է 1918 թվականի օգոստոսի 20-ին Բաշկուրդիստանի կառավարության թիվ 4547 հրամանագրով։ Հրամանագիրը հրատարակվել է 1918 թվականի հունիսի 19-ին «Բաշկորտ» թերթում և 1918 թվականի օգոստոսի 20-ին «Բաշկորտոստան հոկումետենեն տել» թերթում։ Այս դրոշն ի սկզբանե օգտագործվել է նաև որպես Բաշկիրական բանակի ընդհանուր դրոշ։

Դրոշի վրա կապույտ գույնը խորհրդանշում էր Բաշկիրների միությունը թյուրքերի հետ, կանաչ գույնը խորհրդանշում էր իսլամը, իսկ սպիտակ գույնը խորհրդանշում էր խաղաղության, երջանկության և բարգավաճման ցանկությունը։

Բաշկիրական ԻԽՍՀ խմբագրել

Բաշկիրական ԻԽՍՀ կազմավորումից հետո 1920 թվականին ընդունվեց Բաշկիրական ԻԽՍՀ-ի առաջին դրոշը։ Դրոշը կարմիր դրոշ էր, որի վրա գրված էր հանրապետության անվանումը[1]։ Դրոշը օգտագործվել է մինչև 1924 թվականի հոկտեմբերի 11-ը, երբ «Բաշկիրական ԽՍՀՄ պետական դրոշի փոփոխության մասին» հրամանագիրը փոփոխության է ենթարկել Բաշկիրական ԽՍՀՄ դրոշի ձևը։ Դրոշի մեջ գրությունը փոխարինվեց մուրճով և մանգաղով[2]։

Բաշկիրական ԽՍՀՄ նոր սահմանադրության հրապարակումից հետո Բաշկիրական ԻԽՍՀ-ն նոր պետական դրոշը հաստատեց 1937 թվականի հուլիսի 23-ին խորհուրդների համաբաշկիրական 10-րդ համագումարում[3]։ Դրոշը նույն Ռուսաստանի ԽՖՍՀ-ի դրոշն էր։ Միակ տարբերությունը որոշ լրացուցիչ գրություններն էին[4]։ Գրությունները փոքր փոփոխություն են կրել 1938 թվականի փետրվարի 9-ին՝ Բաշկիրական ԻԽՍՀ Կենտգործկոմի նախագահության հրամանագրով բաշկիրերենի գրավոր համակարգի փոփոխությունից հետո[5]։

Դրոշը փոփոխվել է 1954 թվականի մարտի 31-ին։ Դրոշի ձևավորման մանրամասները ճշգրտվել են Բաշկիրական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1956 թվականի հունվարի 16-ին «Բաշկիրական ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշի մասին» հրամանգրի ընդունմամբ։ Նոր պետական դրոշը նույնական էր Ռուսաստանի ԽՖՍՀ պետական դրոշի հետ, բայց բաշկիրերեն և ռուսերեն Բաշկիրական ԻԽՍՀ կրճատ գրությամբ[6]։

Բաշկորտոստանի Հանրապետություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

1990 թվականի հոկտեմբերի 11-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունումից հետո հանրապետության կոմունիստական խորհրդանիշները դադարեցին արտացոլել Բաշկորտոստանի ներկայիս իրավիճակները, և առաջացավ նոր պետական խորհրդանիշների ընդունման անհրաժեշտությունը, ներառյալ նոր դրոշ[7]։ Նոր դրոշի ստեղծումից առաջ բաշկիրական ազգայնական շարժման առաջնորդները որոշեցին ընդունել Բաշկուրդիստանի դրոշը որպես նրա պաշտոնական դրոշ։

Մրցույթ խմբագրել

Այս անհրաժեշտության լուծման համար Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհուրդը հայտարարեց հանրապետական մրցույթ հանրապետության պետական խորհրդանիշների լավագույն նախագծի համար, որը պետք է ներկայացվեր մինչև 1991 թվականի փետրվարի 15-ը։ Ավելի ուշ Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանը հաստատեց մրցույթ անցկացնելու կարգի մասին կանոնակարգը, որով երկարաձգվեց դրոշի և զինանշանի էսքիզների ուրվագծերը ներկայացնելու ժամկետը մինչև 1991 թվականի մարտի 1-ը։ Էսքիզները պետք է պատրաստված լինեն գունավոր հաստ թղթի վրա, նվազագույն չափը 30×20 սմ։ Էսքիզները պետք է կցվեին գրությամբ, որտեղ նշվում էին խորհրդանիշների չափերը և մանրամասն բացատրությունը։ Պետական խորհրդանիշների լավագույն ձևավորման համար մրցույթի հաղթողներին նախատեսվում էր շնորհել չորս մրցանակ՝ յուրաքանչյուրը 3000 ռուբլի[7]։

Մի քանի ականավոր բաշկիր նկարիչներ ներկայացրեցին իրենց նախագծերը։ Մ.Գ. Այուպովի նախագահությամբ մրցութային հանձնաժողովին է ներկայացվել մոտ 40 դրոշի նախագիծ։ Մրցույթում հաղթել է «Քիթապ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Ուրալ Մասալիմովը և Ուֆայի արվեստի դպրոցի ուսանող Ուլֆա Ասաբինան։ Կուրայ ծաղիկը նախագծվել է Նիլ Խաբիբուլինի կողմից 1960-ական թվականներին[8]։

Դրոշի շերտերի կարգը փոխվեց 1991 թվականին այն բանից հետո, երբ Կոմի Հանրապետությունը Բաշկորտոստանի դրոշի նման դրոշ ընդունեց։ Կանաչ և սպիտակ շերտերը փոխանակվեցին[8]։

Ընդունումը որպես պետական դրոշ խմբագրել

1992 թվականի փետրվարի 25-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ն Բաշկիրական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից վերանվանվեց Բաշկորտոստանի Հանրապետություն։ Նույն օրը ընդունվեց Բաշկորտոստանի Հանրապետության դրոշը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aznagulov & Khamitova 2005, էջեր. 23
  2. «Флаг Башкирской АССР 1924 г.». proher.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Central Executive Committee of the Baskhir ASSR 1937, էջեր. 2–3
  4. Central Executive Committee of the Baskhir ASSR 1937, էջ. 45
  5. Kutushev & Baykov 2011, էջ. 29
  6. Supreme Soviet of the Baskhir ASSR 1961, էջ. 27
  7. 7,0 7,1 Kutushev & Baykov 2011, էջ. 36
  8. 8,0 8,1 Kutushev & Baykov 2011, էջեր. 36, 38

Գրականություն խմբագրել

Կայքեր խմբագրել