Բաշիբոզուկներ (թուրքերեն՝ başıbozuk), անկանոն զինվորական ստորաբաժանումներ Օսմանյան կայսրությունում։

«Բաշիբուզուկ» («ալբանացի»).
Վասիլի Վերեշագինի պատկերը (1877—1878 թվականներ)
Բաշիբոզուկները Բուլղարիայում, 1877 թվական

Ծագումնաբանություն խմբագրել

Համաձայն Մաքս Ֆեսմերի ռուսերեն ծագումնաբանական բառարանի «բաշիբոզուկ» բառը թուրքերենից բառացի թարգմանվում է որպես «անուղղելի գլխով», «անգլուխ» (baş` գլուխ, bozuk` փչացած)։ Համարժեք է հայերեն «գլխատող» բառին[1]։

Հավաքագրում խմբագրել

Բաշիբոզուկները սովորաբար հավաքագրվում էին Օսմանյան կայսրությունում ապրող առավել արնախում ցեղերից, ովքեր բնակվում էին հատկապես Ալբանիայում և Փոքր Ասիայում։

Այդ զինվորներին կառավարության կողմից հատկացվում էր զենք և զինամթերք, սակայն նրանց չէր տրվում ֆինանսական փոխհատուցում։ Բաշիբոզուկի զենքը համարվում էր 3 մետրանոց սուրը։ Նրանք կարող էին ունենալ նաև ատրճանակ և դանակ։

Կիրառում խմբագրել

Եվրոպական երկրների դեմ պայքարում բաշիբոզուկները գործում էին բավականին անկանոն։ Նրանց կազմակերպելը և կանոնակարգելը անհնարին գործընթաց էր։ Այս հարցը լուծելուն նույնիսկ չօգնեցին արտասահմանյան գեներալները, ովքեր հանձն էին առել այս գործը։ Դրանցից էին ֆրանսիացի գեներալ Յուսսուֆը և անգլիացի գեներալ Բիթսոնը։ Որպեսզի վերջ դրվի զինվորական հանցագործությանը և դաժանությանը երկրում, որոնք իրականացվում էին խաղաղ բնակչության նկատմամբ, թուրքական կանոնավոր բանակը մի քանի անգամ զինաթափեց բաշիբոզուկներին։ Այս անկանոն զորքերը հետագայում դարձան համիդիե գնդերի հիմքը։

Հեղինակություն խմբագրել

Բաշիբոզուկ անվանումը դարձել է այնպիսի մարդու հատկանիշ, ով առավել հայտնի է դարձել իր ծայրահեղ դաժանությամբ։ Բաշիբոզուկների բարբարոսական գործողությունները նկարագրվում են ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց պատերազմի, զարգացման և համաշխարհային պատմության ավարտի մասին» աշխատության մեջ, որը գրվել էր դոկումենտալ նյութի հիման վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «БАШИБУЗУК • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Montgomery, Viscount Bernard (1968). A History of Warfare, The World Publishing Company. ISBN 978-0-688-01645-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշիբոզուկներ» հոդվածին։