Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանշի (այլ կիրառումներ)

Բանշի (/ˈbænʃiː/ ban-shee), (իռլանդերեն՝ bean sí), իռլանդական դիցաբանության մեջ իգական սեռի ոգի, որը սովորաբար դիտվում է մահվան նախանշան և սուրհանդակ այն աշխարհում։

Բանշի
Ենթատեսակոգի, առասպելական էակ, փերի և Aos Sí?
ԴիցաբանությունIrish mythology?
Սեռիգական
 Banshee (mythology) Վիքիպահեստում

Լեգենդում բանշին փերի կին է, ով սկսում է ճչալ, երբ ինչ-որ մեկը մոտ է մահվան։ Բանշիների մասին ենթադրյալ ուսումնասիրությունների մասին տեղեկացվել է նաև վերջերս՝ 1948 թվականին։ Նմանատիպ էակներ հայտնաբերվել են նաև շոտլանդական, ուելսական, նորվեգական և ամերիկյան բանահյուսություններում։

Նկարագրություն խմբագրել

Բանշիների նկարագրության մեջ հաճախ ասում են, որ նա հագնվում է սպիտակ կամ մոխրագույն, իսկ գունատ մազերը փայլեցված է արծաթե սանրով։ Սանրի տվյալները նույնպես կապված են հին ավանդական Իռլանդական պատմության հետ։ Եթե Իռլանդիայում դուք նկատեք սանր, ապա երբեք չպետք է այն վերցնեք։ Ուրիշ պատմություններում բանշին պահպանվել է կանաչ, կարմիր հագնված, կամ սև հագուստով և մոխրագույն վերարկուով[1]։

 
Բանշի

Պատմություն և դիցաբանություն խմբագրել

Լեգենդում բանշին փերի կին է, ով սկսում է ճչալ, երբ ինչ-որ մեկը մոտ է մահվան։ Կան իռլանդական ընտանիքներ, ովքեր հավատում, որ ունեն իրենց կից բանշիներ, ովքեր իրենց ճչոցներով և լացով հայտնում են այդ ընտանիքի անդամի մահը։ Մեծամասնության, բայց ոչ բոլորի, ազգանունները կապված բանշիների հետ ունեն Ó կամ Mc/Mac նախածանց։ Հայտնի է, որ բանշիների անունները սկսվե են C կամ K տառերով, օրինակ՝ C/Kleo(Քլեո) կամ C/Kiara(Կիարա/Սիարա)[2]։ Նրանք նաև կապված են Էռլինի կլանի հետ[3]։ Բանշիների մասին հիշատակումներ գտնվել են նորմանների կողմից։ Բանշին ողբում է այն ժամանակ, երբ ընտանիքի անդամը մահացել է, նույնիսկ այն ժամանակ, երբ նա մահացել է հեռու մի վայրում և նրա մահվան լուրերը դեռ հայտնի չեն։

Այլ տարբերակով, բանշին կարող է հայտնվել մահից առաջ և զգուշացնել մահվան մասին ճչալով(կամ ողբալով)։ Երբ մի քանի բանշիներ հայտնվում են մի անգամից, դա նշանակում է, որ մահացողի մահը մեծ է կամ սուրբ։ Հեքիաթները երբեմն պատմում են, որ բանշին կին է, եղել է ոգի, հաճախ սպանված կին, կամ ծննդաբերությունից մահացած կին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բանշի». The Element Encyclopedia of the Psychic World. t. 2006. էջ 62.
  2. Հերոսուհիների և աստվածուհիների հանրագիտարան. 2009. էջ 307.
  3. հոգիներ և գերբնական ուժեր. 1980. էջ 10.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանշի» հոդվածին։