Բանյիցայի համակենտրոնացման ճամբար

Բանյիցայի համակենտրոնացման ճամբար (սերբերեն՝ Logor Banjica, գերմ.՝ KZ Banjica), Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Բանյիցա արվարձանում 1941 թվականի հունիսին[1] Երրորդ ռայխի բացած համակենտրոնացման ճամբար, որը գործել է մինչև 1944 թվականի սեպտեմբեր ամիսը[1]։ Ստեղծվել է ռազմագերիներին պահելու սկզբնական նպատակադրումով, սակայն հետագայում այստեղ կալանքի տակ գտնվել են նաև հրեաներ, սերբ կոմունիստներ, գնչուներ, պարտիզաններ։ Գրանցված կալանավորների թվաքանակը կազմել է 23 637[1]։ Ճամբարի պարետը գեստապոյի սպա Վիլլի Ֆրիդրիխն էր[2], նրա օգնականները՝ սերբ պոլիցայներ Սվետոզար Վույկովիչը (սերբ.՝ Svetozar Vujković) և Ջորջե Կոսմայացը (սերբ.՝ Đorđe Kosmajac), որոնք վատահամբավվել են կալանավորների նկատմամբ դրսևորած սադիստական վերաբերմունքով[3]։

Բանյիցայի համակենտրոնացման ճամբար
Սպանության ձևՆացիստական համակենտրոնացման ճամբարներ
Երկիր Սերբիա
Կոորդինատներ
Սպանվածներ3849 մարդ
Առաջին կոտորածից հետո

Առաջին զանգվածային կոտորածը կազմակերպվել է 1941 թվականի դեկտեմբերի 17ին. այդ օրը գնդակահարվել են 170 կալանավոր[4]։

Զանգվածային կոտորածների իրականացման վայր էր ընտրվել մոտակա Յաինցի գյուղի մերձակայքը։ 1944 թվականի կեսերին գնդակահարել են ողջ մնացած բոլոր կալանավորներին և ճամբարը լուծարել։

Համակենտրոնացման ճամբարի տեղում 1969 թվականին թանգարան է բացվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Trial of the Major War Criminals Before the International Military Tribunal, Nuremberg by International Military Tribunal Contributor Hermann Göring International Military Tribunal 1947, page 283
  2. Noteworthy War Criminals Second World War-Europe. Commandants of Concentration Camps and Concentration Camp Trials. UNWCC Արխիվացված 2005-12-13 Wayback Machine
  3. Zlatoje Martinov. «Logor Banjica – važno mesto u istoriji zločina (book overview)» (սերբերեն). Republika. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին.
  4. Ramet, Sabrina P., The three Yugoslavias: state-building and legitimation, 1918—2005. Indiana University Press[en], 2006. (p. 131)

Գրականություն խմբագրել

  • Sima Begović, Logor Banjica 1941–1944, 1–2, ISI, Beograd, 1989.
  • Mesta stradanja žrtava fašističkog terora na području grada Beograda, Beograd, 2008.
  • Logor Banjica: Logoraši, knjige zatočenika Koncentracionog logora Beograd-Banjica 1941–1944. I–II, (pr. Evica Micković i Milena Radojčić), Beograd, 2009.
  • Глишић, Венцеслав (1970). ТЕРОР И ЗЛОЧИНИ НАЦИСТИЧКЕ НЕМАЧКЕ У СРБИЈИ 1941-1945. Београд: Институт за историју радничког покрета Србије, Рад. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  • Petranović, Branko (1992). Srbija u Drugom svetskom ratu 1939—1945. Beograd: Vojnoizdavački i novinski centar.
  • Архив града Београда (бањичке књиге логораша)
  • Сима Беговић, Логор Бањица, књиге 1 и 2, Београд, 1989.
  • Група аутора, Бањица, Београд, 1978.
  • J. Дорбић, Живи Љешеви у кући смрти на Бањици, Београд 1945.
  • В. Глигорић, Кућа смрти, Београд 1945.
  • Д. Д. Дрча, Специјална полиција Бањица, Јајинци, Сарајево 1947.
  • Д. Азањац, Само на пролазу, Београд 1952.
  • С-С, Милинчевић, Хроника мога времена, 1953.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյիցայի համակենտրոնացման ճամբար» հոդվածին։