Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտը (անգլ.՝ Bank of America Stadium), գտնվում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում։ Հանդիսանում է «Կարոլինա Պանթերս» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը։ 2002 թ.-ից սկսած այստեղ անց են կացվում նաև ամերիկյան ֆուտբոլի «Բելկ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, տեղի են ունեցել նաև ֆուտբոլային ակումբի «ACC-ի առաջնություն» մրցաշարի 2010-2011 թթ. խաղարկությունները։ Մարզադաշտը տեղավորում է 73 778 հանդիսականի։

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ
Изображение логотипа
Տեսակմարզադաշտ
ՄարզաձևԱմերիկյան ֆուտբոլ
Ամբողջական անվանումԲանկ օֆ Ամերիկա մարզադաշտ
Նախկին անվանումներԿարոլինաս մարզադաշտ (1994-1996)
Էրիքսոն մարզադաշտ (1996-2004)
ՏեղագրությունՇառլոթ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1994 թ. ապրիլի 22
Անվանված էԲանկ օֆ Ամերիկա
Բացված1996 թ. սեպտեմբերի 14
ԿառուցողTurner Construction
Կառուցման գին$248 միլիոն USD
ՃարտարապետPopulous
ՍեփականատերԿարոլինա Փենթերս
ԳործաղեկավարԿարոլինա Փենթերս
Տարողություն73 778
Տնային թիմԿարոլինա Փենթերս և Charlotte FC?
Դաշտի չափսեր80 x 121 մետր
Կայքpanthers.com/stadium/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Bank of America Stadium Վիքիպահեստում

Մարզադաշտը 1994 թ. բացվեց Կարոլինաս մարզադաշտ (անգլ.՝ Carolinas Stadium) անվամբ։ 1996 թ. շվեդական «Էրիքսոն» տելեկոմունիկացիոն ընկերությունը 10 տարով գնեց մարզադաշտի անվանման իրավունքները՝ վճարելով 25 միլիոն դոլար։ 2004 թ. Էրիքսոն մարզադաշտ (անգլ.՝ Ericsson Stadium) անվանումը վերագնվեց «Բանկ օֆ Ամերիկա» կորպորացիայի կողմից 20 տարով։ Դրանից հետո մարզադաշտին անվանում էին նաև հասարակայնորեն առավել հայտնի «Դը Վոլտ» (անգլ.՝ The Vault` պահեստ կամ ապաստարան) ձևով։
Մշակութային միջոցառումներից առավել աչքի է ընկնում 1997 թ. օգոստոսի 10-ին կայացած «Ռոլինգ Սթոունզի» համերգը։

Բանկ օֆ Ամերիկա մարզադաշտ

Արտաքին հղումներ խմբագրել