Բանդոնեոնը կոնցերտին հարմոնի տիպ է, ստեղծվել է գերմանացի վարպետների ձեռքով, կրում է Հենրիխ Բանդի (1821-1860, երաժշտ. գործ. առևտրական) անունը։ Հատկապես տարածված է Արգենտինայում և Ուրուգվայում։ Այս երկրներ է բերվել 19-րդ դարի վերջերին Գերմանիայից և Իտալիայից արտագաղթողների և նավաստիների կողմից։ Այժմ տանգո նվագախմբի ամենակարևոր գործիքներից է։ Տանգո երաժշտությունը բազմաթիվ երկրպագուներ ձեռք է բերել այդ թվում և բանդոնեոնի հիանալի հնչողության շնորհիվ։ Աստոր Պիացցոլլան ամենահայտնի բանդոնեոնահարներից է։

Բանդոնեոն
Վաղ շրջանի բանդոնեոն, 1905 թ.
Ալֆրեդ Արնոլդի բանդոնեոն, 1949 թ.

Տես նաև խմբագրել