Բանգի (բույս)

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգի (այլ կիրառումներ)
Բանգի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Բանգի (Hyoscyamus)
L., 1753

Բանգի (լատին․՝ Hyoscyamus), աղշբանգ, բատրատ, խոպոպիկ, խոզի բակլա, խելառ խոտ և այլն, մորմազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ բանգի փոքրագույն (H. pusillus), բանգի սև (H.niger) և բանգի ցանցավոր (H.reticulatus

Ձևաբանություն խմբագրել

Ցողունն ամուր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Բույսն ամբողջովին պատված է փափուկ խավով, կպչուն է, ունի տհաճ հոտ։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, խոր, փետարաձև կտրտված կամ ամբողջական. արմատամերձ տերևները նստադիր են, ցողունայինները՝ կոթունավոր։ Ծաղկաբույլը հասկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ խոշոր, դեղնավուն՝ դեղնամանուշակագույն ջղերով։ Ծաղկում է մայիսի սկզբին։ Պտուղը երկբուն տուփիկ է՝ կափարիչով, սերմերը՝ մանր, փայլուն։

Կիրառական նշանակություն խմբագրել

Դեղաբույս է, թունավոր, պարունակում է ալկալոիդներ (հիոսցիամին, ատրոպին և այլն)։ Բժշկության մեջ տերևների լուծամզվածքը որպես հակակծկանքային և ցավազրկող միջոց օգտագործվում է շնչուղիների և մարսողական որոշ հիվանդությունների ժամանակ։ Բանգիից ստանում են յուղ, որը որպես ցավազրկող քսուք օգտագործվում է վնասվածքների, նստանյարդի բորբոքման ժամանակ և այլն։ Բույսով թունավորվելիս առաջանում է ուժեղ գրգռվածություն, բիբերի լայնացում, զգայախաբություն, զառանցանք, հնարավոր է նաև մահ։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ավազոտ, քարքարոտ վայրերում, ճամփեզրերին, ամայի տարածություններում, դաշտերում՝ որպես մոլախոտ։

 
 
Ձախից աջ։
(Hyoscyamus aureus) ծաղիկը. Սև բանգիի սերմերը .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 273  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգի (բույս)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգի (բույս)» հոդվածին։