Բայա Մարե, նախկին` Նագիբանյա (ռումիներեն՝ Baia Mare, հունգ.՝ Nagybányai)[2], քաղաք Ռումինիայի հյուսիս-արևմուտքում, Մարամուրեշ գավառի վարչական կենտրոնը։ 96,9 հազար բնակչություն (1971 թվական)։ Գունավոր մետաղների արդյունահանման շրջանի կենտրոն է։ Ունի ծծմբաթթվի արտադրության՛, լեռնահանքային սարքավորումների, սննդի, կար փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Բայաս Մարեում պահպանվել են գոթական ոճի ճարտարապետական հուշարձաններ։

Բնակավայր
Բայա Մարե
ռումիներեն՝ Baia Mare
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Հիմնադրված է1329 թ.
Մակերես236±1 կմ²
ԲԾՄ228±1 մետր
Բնակչություն108 759 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիEEDT?
Հեռախոսային կոդ262
Փոստային դասիչ430011–430435
Ավտոմոբիլային կոդMM
Պաշտոնական կայքbaiamare.ro
Բայա Մարե (Ռումինիա)##
Բայա Մարե (Ռումինիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի զարգացումը սկսել է Սեսար գետի միջին հոսքի վրա։ Բրոնզե դարի ժամանակ այստեղ ապրել են թրակիացիներ։ Ավելի ուշ Բայա Մարեն մտել է դակերի թագավորության կազմի մեջ։ Այդ շրջանը հայտնի էր ոսկու և արծաթի հանքավայրերի շնորհիվ։ Գրավոր փաստաթղթերում Բայա Մարեն առաջին անգամ հիշատակվում է Կառլ 1-ինի կողմից՝ Rivulus Dominarum անվամբ։ Ավելի ուշ՝ 1347 թվականին Լյուդովիկոս 1-ինը նկարագրում է այն որպես խոշոր քաղաք զարգացած հանքաարդյունաբերությամբ։ 1411 թվականին Բայա Մարեն և նրա շրջակայքը, այդ թվում հանքերը, Սիգիզմունդ 1-ինի կողմից փոխանցվել ! Հունյադի ընտանիքին, որպես սեփականություն։ Այդ հողերը Յանոշ Հունյադին ստացավ կայսերը թուրքերի դեմ պատերազմում օգնելու համար։

1703 թվականին Պինտյա Խիզախին հաջողվեց կարճ ժամանակով ազատել քաղաքը Սրբազան Հռոմեական կայսրությունից։ Դրանից հետո Պինտյան համարվում է Բայա Մարեի նշանավոր գործիչներից մեկը։ 19-րդ դարի վերջին քաղաքում ապրում էին տաղանդավոր նկարիչներ՝ Շիմոն Հոլոշին, Իշտվան Ռետին, Կարոյ Ֆերենցին։ Նրանք հունգարացի և ռումինացի ուսանողների շարքերում էին, ովքեր կրթություն էին ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1896 թվականին նրանք որոշել են բնակություն հաստատել Բայա Մարեում, որպեսզի միասին աշխատեն։ Ընկերությունը, որը ստեղծվել է այդ նկարիչների կողմից, ճանաչում ստացավ և ազդեցություն գործեց 20-րդ դարի հունգարական արվեստի զարգացման վրա։ Նրանց աշխատանքները ցուցադրվում են Հունգարիայի ազգային պատկերասրահում՝ Բուդապեշտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. «Nagybánya (Baia Mare), Transylvania / Romania - Explore Carpathia». www.explorecarpathia.eu. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայա Մարե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 263