Բայազիդ I (օսմ. بايزيد اول‎ — Bâyezid-i evvel, թուրքերեն՝ Birinci Bayezid, Yıldırım Bayezid, մոտ մարտի 8, 1354(1354-03-08), Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 8, 1403, Ակշեհիր, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1389 - 1402 թվականներին։

Բայազիդ I
Ծնվել է՝մոտ մարտի 8, 1354(1354-03-08)
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝մարտի 8, 1403 (49 տարեկան)
Վախճանի վայրԱկշեհիր, Օսմանյան կայսրություն
Բուրսա
ԱմուսինՕլիվերա Լազարևիչ, Դևլեթ Շահ Հաթուն, Դևլեթ Հաթուն և Մարիա Ֆեդերիկ դ'Արագոնա
ՏոհմՕսմանյան
կառավարիչ և բանաստեղծ
ՀայրՄուրադ I
ՄայրԳյուլչիչեկ Հաթուն
ԵրեխաներՍուլեյման Չելեբի, Իսա Չելեբի, Մուհամմեդ I, Մուստաֆա Չելեբի, Մուսա Չելեբի, Ertogrul? և Hundi Fatma Hatun?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Մուրադ I-ի որդին[1][2]։

Շարունակելով իր նախորդների նվաճողական քաղաքականությունը՝ Թուրքիայից կախման մեջ է դրել Սերբիան (1389 թվականից), զավթել Բուլղարիան (1393-1396), Մակեդոնիան և Թեսալիան, ասպատակել Մորեան (1394), Հունգարիան (1395), իրեն ենթարկել Անատոլիայի սելջուկյան ամիրայությունները։ 1396 թվականին Նիկոպոլսի մոտ հաղթելով խաչակիրներին՝ զավթել է Բոսնիան, Վալախիային ստիպել հարկ վճարել և ամրացել է Բալկանյան թերակղզում։ Բայազիդ I-ի օրոք շարունակվեցին թուրքական նվաճումները Բալկանյան թերակղզում, որի շնորհիվ կայսրության տարածքը մեծացավ ավելի քան 2 անգամ[3]։ Իր կառավարման 13 տարիների ընթացքում Բայազիդ I-ը միայն մեկ պարտություն է կրել, որն իր համար ճակատագրական դարձավ[4]։ Անհաջող փորձեր է կատարել գրավելու Կոստանդնուպոլիսը[5]։

Արշավանքները Հայաստան խմբագրել

Բայազիդ I-ի օրոք օսմանյան թուրքերն առաջին անգամ մտել են Հայաստան, ներխուժել Փոքր Հայք և գրավել Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները։ Այնուհետև, գրավելով Մալաթիան (1395-1396), թափանցել են Մեծ Հայքի սահմանները, մտել Կամախ, Երզնկա (1397-1398)։ Այստեղ Բայազիդ I-ի ուժերը հանդիպել են Լենկթեմուրի զորքերին և նահանջել։ 1402 թվականի հուլիսի 20-ին Անգորայի (Անկարայի) ճակատամարտում[6] թուրքական զորքերը պարտվել են Լենկթեմուրից։ Բայազիդ I-ը որդիների հետ գերվել է[7] և 1403 թվականի մարտի 8-ին գերության մեջ մահացել[5][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lowry, Heath W. (2003) The Nature of the Early Ottoman State. Albany, NY: State University of New York Press, p. 153
  2. Runciman, Steven The Fall of Constantinople. Cambridge: Cambridge University Press, p. 36
  3. Pitcher, Donald Edgar. An Historical Geography of the Ottoman Empire. — London: The Shield Press, 1972. — С. 293.
  4. Кинросс, 1999, էջ 82-85
  5. 5,0 5,1 Վիկտոր Համբարձումյան (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջ 263.
  6. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան «Բայազեդ I»
  7. Кинросс, 1999, էջ 86-88
  8. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան «Բայազեդ I Ջիլդերիմ»

Գրականություն խմբագրել

  • Кинросс, Лорд. Расцвет и упадок Османской империи = Ottoman Centuries: The Rise and Fall of the Turkish Empire. — М.: Крон-Пресс, 1999. — 696 с. — ISBN 5-232-00732-7
  • Рыжов, К. В. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.: Вече, 2004. — 544 с. — ISBN 5-94538-301-5
  • Akgunduz, Ahmed; Ozturk, Said. Ottoman History - Misperceptions and Truths. — IUR Press, 2011. — 694 с. — ISBN 978-9090261-08-9
  • Stanford J. Shaw "History of the Ottoman Empire and Modern Turkey", Vol. 1
  • Goodwin, Jason (1998) Lords of the Horizons. London: Chatto & Windus
  • Harris, Jonathan (2010) The End of Byzantium. New Haven and London: Yale University Press ISBN 978-0-300-11786-8
  • Imber, Colin (2002) The Ottoman Empire. London: Palgrave/Macmillan ISBN 0-333-61387-2
  • Nicolle, David (1999) Nicopolis 1396: The Last Crusade. Oxford: Osprey Books ISBN 978-1-85532-918-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայազիդ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 263