Բահաթուր Բահաթրյան

հայ մաթեմատիկոս

Բահաթուր Ավետիսի Բահաթրյան (ապրիլի 16, 1872(1872-04-16)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս։

Բահաթուր Բահաթրյան
Ծնվել էապրիլի 16, 1872(1872-04-16)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[1] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1890)[1] և Ժնևի համալսարան (1896)[1]

Կենսագրություն խմբագրել

Բահաթուր Բահաթրյանը ծնվել է Շուշիում։ 1890 թվականին ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչություն անելուց հետո, 1892 թվականին ընդունվել և 1896 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, 1896-1899 թվականներին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ 1899-1914 թվականներին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպյան երկրամասում և Սիբիրում՝ զբաղվելով գլխավորապես ոսկու և նավթի հետախուզությամբ։ 1914 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ Ճեմարանը փակվելուց հետո, 1918 թվականից աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923 թվականից Երևանի պետական համալսարանում դասախոսել է բարձրագույն հանրահաշիվ, թվերի տեսություն և մաթեմատիկական անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմության հարցերով, մասնավորապես՝ Անանիա Շիրակացու մաթեմատիկական ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 247