Բակարի Կոնե (ֆր.՝ Bakary Koné, ապրիլի 27, 1988(1988-04-27)[1][2][3][…], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականում։

Բակարի Կոնե
ֆր.՝ Bakary Koné
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1988(1988-04-27)[1][2][3][…] (35 տարեկան)
ԾննդավայրՈւագադուգու, Բուրկինա Ֆասո
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Bakary Koné Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Կոնեն իր կարիերան սկսել է Կոտ դ'Իվուարի «Աբիջան» ֆուտբոլային ակումբում։

2004 թվականին Կոնեն տեղափոխվել է «Էտուալ Ֆիլանտ», որտեղ հանդես է եկել մինչև 2006 թվականը[4]։

«Գենգամ» խմբագրել

2006 թվականի հուլիսին Բակարին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Գենգամ»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2007 թվականի մայիսի 11-ին՝ «Տուր»-ի դեմ խաղում[5]։

«Օլիմպիկ Լիոն» խմբագրել

2011 թվականի օգոստոսի 11-ին՝ Կոնեն տեղափոխվել է «Օլիմպիկ Լիոն»։ Թիմի հետ նա կնքել է 5-ամյա պայմանագիր[6]։

Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի օգոստոսի 24-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Ռուբինի» դեմ խաղում[7]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գենգամ 2006/07 2 0 0 0 0 0 - - 2 0
2007/08 9 0 0 0 1 0 - - 10 0
2008/09 32 1 7 2 2 0 - - 41 3
2009/10 31 1 1 0 3 0 - - 34 1
2010/11 36 5 1 0 3 0 - - 40 5
2011/12 2 0 0 0 0 0 - - 2 0
Արդոյւքն 112 7 9 2 8 0 - - 129 9
Օլիմպիկ 2011/12 28 2 4 0 0 0 9 2 41 4
2012/13 14 1 1 0 1 0 5 0 21 1
2013/14 24 2 3 0 3 0 14 0 44 2
2014/15 17 1 1 0 0 0 4 0 22 1
2015/16 3 0 3 0 2 0 1 0 9 0
Արդյունք 86 6 8 0 9 0 33 2 138 8
Կարիերայի արդյունք 198 13 17 2 17 0 33 2 257 17

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ֆրանսիայի գավաթակիր - 2011/12
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2012

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել