Բակալավր, բարձրագույն կրթության համապատասխան կրթական ծրագրերը յուրացրած անձանց շնորհվող առաջին, նախնական ակադեմիական աստիճանը կամ որակավորումը։ Բարձրագույն կրթության առաջին մակարդակը ներառված է Բոլոնիայի հռչակագիրում[1]։

Բակալավրիատը բարձրագույն կրթություն ստացած անձն է, որը հաստատվում է բակալավրի դիպլոմով, ակադեմիական աստիճանի կամ բակալավրի որակավորման շնորհմամբ[1][2]։

Կիրառական բակալավրիատը ուսուցման հատուկ մեթոդիկա է, մասնագետի գիտելիքների ստանդարտություն, որի դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները ստանում են գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ են տալիս միանգամից, առանց լրացուցիչ պրակտիկաների մասնագիտորեն աշխատելու համար։ Ռուսաստանի Դաշնության կրթական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման փորձը ներդրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2009 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ՝ «Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրառական բակալավրիատի ստեղծման վերաբերյալ փորձի անցկացման մասին» օրենքով[3]։

Ծագումը խմբագրել

Ռուսերենում «Բակալավր» բառը հայտնի է XVIII դարից. առաջին անգամ այն հիշատակել է 1757 թվականին։ Հայտնի է այս բառի միջնադարյան իմաստը՝ «baccalaureus < baccalarius», որը նշանակում է «աղքատ կամ երիտասարդ ասպետ կամ գույքի սեփականատեր»։ Լատիներեն իմաստը որոշ բանասերներ մեկնաբանում են որպես «դափնով զարդարված» կամ «դափնու ճյուղ»։ Որոշ բանասերներ էլ, բառի ծագման տարակարծությունը կապում են ազգային առանձնահատկությունների հետ[4]։

Չնայած մեծ թվով տարբերակների՝ բակալավր բառը ռուսերենում պաշտոնապես օգտագործվում է որպես իրավական թարգմանություն անգլերեն՝ «bachelor' s degree» բակալավրի աստիճան բառից[5]։

Բակալավրի դիպլոմ խմբագրել

  • Բակալավրի դիպլոմը աշխատանքի ընդունվելիս իրավունք է տալիս զբաղեցնել պաշտոն, որի համար բարձրագույն կրթությունը նախատեսել է որակավորման հատուկ պահանջ[1]։
  • Բակալավրի դիպլոմը նաև իրավունք է տալիս շարունակել ուսումը մագիստրատուրայում[1]։

Բակալավրի դիպլոմը անձի բարձրագույն մասնագիտական կրթություն ունենալու մասին փաստաթուղթ է[6], որով հաստատվում է բարձրագույն մասնագիտական կրթության ավարտը։

Ռուսական կայսրությունում խմբագրել

Նախահեղափոխական Ռուսաստանում կիրառված բակալավրի գիտական աստիճանը տարբերվում է ժամանակակից բակալավրի աստիճանից։ Ռուսական կայսրությունում բակալավրի ակադեմիական աստիճանը առաջին գիտական աստիճանն էր։ Բակալավրի գիտական աստիճանը Մոսկվայի համալսարանում շնորհվել Է 18-րդ դարում՝ եվրոպական համալսարանների նմանողությամբ և կանոնադրական օրինաչափություններից դուրս։ Մոսկվայի համալսարանում փիլիսոփայության բակալավրի կոչում առաջին անգամ տրվել է 1764 թվականին համալսարանական վարժարանի կրտսեր դասախոս Իվան Ֆյոդորովիչ Յակովլևին։ 1779 թվականին բացվել է ուսուցչական ճեմարան՝ համալսարանական վարժարանի ուսուցիչներ պատրաստելու համար։ Ուսուցչական ճեմարանը պահվել է բարերարների միջոցներով։ Համալսարանի ուսանողներին շնորհվել է բակալավրի կոչում։ 19-րդ դարասկզբի բարեփոխումների ընթացքում մանկավարժական ճեմարանի փորձը հաշվի է առնվել ռուսական համալսարաններում մանկավարժական ինստիտուտներ ստեղծելիս։

Ռուսական դաշնությունում խմբագրել

Ռուսաստանի դաշնությունում բակալավրի աստիճան սկսել են շնորհել 1996 թվականից[7]։ Բակալավրի որակավորում (աստիճան) ստանալու համար ուսուցման նորմատիվ ժամկետը առնվազն 4 տարի է։ Որակավորումը շնորհվում է պետական ատեստավորման հանձնաժողովի նիստում կայացած ավարտական աշխատանքի պաշտպանության արդյունքների հիման վրա։ Ռուսաստանում բակալավրի աստիճանը բարձրագույն մասնագիտական կրթության վկայական է։ Բակալավրի որակավորումը աշխատանքի ընդունվելիս քաղաքացուն տալիս է պաշտոն զբաղեցնելու իրավունք, որի համար որակավորման պահանջներով նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթություն։ Բակալավրի աստիճան ունեցող անձինք ատենախոսության պաշտպանությամբ կարող են հայցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության «Գիտական աստիճանների շնորհման կարգի մասին» որոշման և Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության որոշման համաձայն[6][8]։

Եվրոպական միությունում և անգլիախոս երկրներում խմբագրել

Տարբեր երկրներում և տարբեր ուղղություններով բակալավրի ուսուցման ժամկետները տատանվում է 3-ից մինչև 6 տարի։ Ուսուցման ժամկետը կախված է տարբեր երկրներում դպրոցական և մինչհամալսարանական ուսուցման առանձնահատկություններից, ինչպես նաև՝ ստացող մասնագիտության բարդությունից։ Եվրոպական միությունում, Կանադայում և Միացյալ նահանգներում մասնագիտությունների համար սահմանվում է 4 տարի, մինչդեռ բժշկական կրթության համար՝ 5-ից 6 տարի[9]։ Բակալավրի աստիճանը ստանալուց հետո շրջանավարտն իրավունք ունի աշխատել ստացած մասնագիտությամբ և զբաղեցնել բարձրագույն կրթություն պահանջող պաշտոններ, ինչպես նաև իրավունք ունի ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Եվրոպական միության և Հյուսիսային Ամերիկայի երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների մեծամասնությունը բակալավրիատից հետո չի շարունակում մագիստրատուրայում ուսումը[9][10], քանի որ բակալավրիատն արդեն իսկ հաստատում է լիարժեք բարձրագույն կրթությունը։ Մագիստրատուրայում ուսումը շարունակում են ավելի հաճախ այն ուսանողները, ովքեր նախատեսում են զբաղվել գիտական հետազոտություններով կամ դասախոսական գործունեությամբ։ Կանադայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում բակալավրի աստիճանը բաժանվում է պարզ և պատվավոր աստիճանների[11]։

Ֆրանսիայում «բակալավրիատ» բառը (baccalauréat) այլ նշանակություն ունի. այս երկրում դա նշանակում է միջնակարգ կրթության վկայագիր (ատեստատ)։

Ղազախստանում խմբագրել

Ղազախստանում բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրով բակալավրի ակադեմիական աստիճանի շնորհմամբ ուսուցումն ավարտած անձինք կարող են զբաղեցնել պաշտոններ, որոնց համար որակավորման պահանջներով նախատեսվում է բարձրագույն կրթության առկայություն։ Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի բովանդակությունը նախատեսում է հանրակրթական առարկաների ցիկլի ուսումնասիրություն, հիմնական առարկաների, պրոֆիլային առարկաների ցիկլի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների գծով մասնագիտական պրակտիկայի ընդունում։ Համալսարաններն իրավունք ունեն մրցութային հիմունքներով մշակել և ներդնել նորարարական կրթական ծրագրեր, որոնք պարունակում են որակապես կատարելագործված տեխնոլոգիաներ, ուսուցման մեթոդներ և ձևեր։ Բարձրագույն կրթության մասնագիտական ուսումնական ծրագրերի յուրացման ժամկետը սահմանվում է բարձրագույն կրթության պետական համապարտադիր ստանդարտով և պետք է կազմի առնվազն 4 տարի։

Վրաստանում խմբագրել

Բակալավրը ակադեմիական աստիճանի դափնեկիր է, որը շնորհվում է անձին՝ ակադեմիական բարձրագույն կրթական ծրագրի առաջին աստիճանը հաղթահարելուց հետո։ Բակալավրիատը ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագիր է, որը նախատեսում է համապատասխան մասնագիտության տեսական հիմքերի ուսումնասիրություն, որոնք անհրաժեշտ են անձի աշխատանքի և մագիստրատուրայում հետագա ուսումնառության համար։

Ադրբեջանում խմբագրել

Բակալավրը բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան է, որը շնորհվում է բակալավրիատն ավարտած անձանց։ Բակալավրիատը բարձրագույն կրթության առաջին մակարդակն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստում համապատասխան մասնագիտությունների գծով։ Բակալավրիատի կրթական մակարդակում պատրաստվում են բարձրագույն կրթությամբ մասնագետներ առանձին մասնագիտությունների կրթական ծրագրերով՝ լրիվ միջնակարգ կրթության և միջին մասնագիտական կրթության հիման վրա։ Բակալավրիատում կրթությունը ավարտած անձը ճանաչվում է բարձրագույն կրթություն ունեցող անձ։ Բակալավրիատն ավարտած շրջանավարտներին շնորհվում է բակալավրի բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան։ Բակալավրիատի շրջանավարտների աշխատանքային գործունեությունն ընդգրկում է աշխատանքային բոլոր ոլորտները՝ բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական գործունեության և գիտամանկավարժական գործունեության ոլորտները[12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Федеральный закон «О высшем и послевузовском профессиональном образовании»». Минобрнауки РФ. 2012 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Закон Республики Казахстан от 27 июля 2007 года № 319-III «Об образовании» (с изменениями и дополнениями по состоянию на 03.12.2015 г.)» (ռուսերեն). Zakon.kz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. «Приказ Минобрнауки РФ от 16.10.2009 N 423». rulaws.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  4. {{книга|заглавие=Этимологический словарь русского языка Московского университета]]|ответственный=Автор-составитель [[Шанский, Николай Максимович|Н. М. Шанский|место=М.|издательство=Московский государственный университет|Издательство Московского университета|год=1965|том=I, выпуск 2|страницы=13—14|страниц=272|тираж=20000}}
  5. «Бакалавр». Русско-английский юридический словарь. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  6. 6,0 6,1 Письмо Министерства образования и науки России от 04.04.2012 № 09-484 «О требованиях к уровню образования соискателей учёных степеней» Արխիվացված 2017-04-22 Wayback Machine
  7. «Федеральный закон от 22.08.1996 N 125-ФЗ». www.russia.edu.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  8. Постановление Правительства Российской Федерации от 24 сентября 2013 г. № 842 О порядке присуждения учёных степеней Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  9. 9,0 9,1 «Bachelors degrees». Education and learning (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  10. Bachelor’s degree or higher(անգլ.)
  11. Postgraduate qualifications(անգլ.)
  12. «Закон Азербайджанской Республики об Образовании». Министерство образования Азербайджанской Республики (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 241