Բալտո (անգլ.՝ Balto, որոշ թարգմանություններում՝ «Բոլտո»), ռեժիսոր Սայմոն Ուելսի ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ստեղծվել է Amblimation ստուդիայի կողմից և հեռարձակվել է Universal Studios կինոընկերության կողմից 1995 թվականին։ Որպես մուլտֆիլմի գործադիր պրոդյուսերներ հանդես են եկել Սթիվեն Սփիլբերգը, Քեթլին Քենեդին և Բոն Ռեդֆորդը։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է Բալտոյի՝ խիզախ լծկան շան պատմությունը, որը 1925 թվականին հասցնում է դիֆթերիայի դեմ շիճուկը, որպեսզի փրկի Ալյասկայում գտնվող փոքրիկ քաղաքի երեխաներին[7]։

Բալտո
անգլ.՝ Balto
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Գործողության վայրՆյու Յորք
Շարքի մասն էBalto?
ՌեժիսորՍայմոն Ուելս[1][2][3][…]
ՍցենարիստDavid Cohen? և Ռոջեր Շուլման
ՀնչյունավորումՔևին Բեյքոն[4][5][6], Ջիմ Քամինգս[5][6], Միրիամ Մարգուլիս[5][6], Բրիջիտ Ֆոնդա[5][6], Ֆիլ Քոլինզ[5][6] և Բոբ Հոսկինս[5][6][3]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ[2] և Քեթլին Քենեդի
ԵրաժշտությունՋեյմս Հորներ և Barry Mann?
ԽմբագիրՍիմ Էվան-Ջոնս, Renée Edwards? և Նիկ Ֆլետչեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունAmblin Entertainment և Amblimation
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, Նեթֆլիքս և Universal Studios
Տևողություն78 րոպե
ՇարքBalto?
Թվականդեկտեմբերի 22, 1995

Բալտոն դառնում է Amblimation ստուդիայի երրորդ և վերջին մուլտֆիլմը, բացի դրանից այն հանդիսանում է Սայմոն Ուելսի առաջին ռեժիսորական գործը[8], որը մինչ այդ աշխատում էր Ֆիլ Նիբելինկի հետ, որի հետ նրանք նկարահանել էին Amblimation-ի նախորդ ֆիլմերը՝ «Ամերիկյան հեքիաթ 2․ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք»  և «Մենք վերադարձել ենք։ Դինոզավրի պատմությունը»

Ֆիլմի պրեմերան կայացել է 1995 թվականի դեկտեմբերի 12-ին։ «Խաղալիքների պատմություն» ֆիլմի ֆոնի վրա, որի պրեմիերան կայացել էր «Բալտոյից» մի ամիս առաջ։ Ֆիլմը չուներ կոմերցիոն հաջողություններ՝ նախագծում հավաքելով 11 մլն դոլլարից մի քիչ ավելի[9]։ Ռուսաստանում «Բալտոն» առաջին անգամ ցուցադրվել է СТС հեռուստաալիքով 2000 թվականի հունվարի 2-ին ալիքի պատվերով արված կադրից դուրս բազմաձայն թարգմանությամբ։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է որպե խաղարկային կինո։ Նյու-Յորք, 20-րդ դարի 90-ական թվականներ։ Տատիկը և թոռնիկը Մանհեթենի Կենտրոնական պարկում փնտրում են ճանաչված շան՝ Բալտոյի արձանը։ Երբ նրանք նստում են հանգստանալու, տատիկը պատմում է աղջկան հերոսական շան մասին։ Գործողությունները տեղափոխվում են շատ տարիներ առաջ, խաղարկային ֆիլմը փոխարինվում է անիմացիայով։

Նոմ, 1925 թվական, Բալտո՝ երիտասարդ կիսաշուն-կիսագայլ, անտուն, քանի որ տեղացիները զգուշանում են նրանից։ Նա ապրում է հին լքված նավի վրա՝ նոմի մոտերքում, իր լավագույն ընկերոջ՝ ռուսական սագ Բորիսի հետ։ Բալտոն տարված է շնասահնակների մրցավազքով, որոնց ժամանակ մի անգամ հանդիպում է Ջենայի՝ գեղեցիկ, ազնվացեղ, բավականին հայտնի հասկիի հետ և առաջին հայացքից սիրահարվում։ Ջենայի տիրուհին՝ Ռոզին, միակն է քաղաքի բնակիչներից, որ վստահում է Բալտոյին և նրան լավ է վերաբերվում։ Սթիլը ամենահայտնի լծվածքի առաջնորդն է, որով բոլորը հիանում են և նրա լծվածքի երեք շներ՝ Նիկին, Կալտագը և Սթարը դիմավորում են շուն կիսաարյունակցին ոչ այնքան ընկերաբար։

Այս Ժամանակ Նոմում սկսվում է դիֆթերիայի համաճարակ։ Հիվանդացած երեխաների թվում է հայտնվում նաև Ռոզին։ Երեկոյան նրան տանում են հիվանդանոց։ Ջենան շատ է մտահոգվում իր տիրուհու համար։ Այդ պահին գալիս է Բալտոն, որը շատ է ուզում դուր գալ Ջենային։ Երկուսով նրանք մտնում են հիվանդանոցի նկուղ, որտեղ Բալտոն Ջենային ցույց է տալիս գունավոր շշերի բեկորների փայլը։ Ապա նրանք լսում են բժշկի և Ռոզիի հոր խոսակցությունը, որից հասկացվում է, որ աղջիկը, ինպես նաև մյուս երեխաները հիվանդ են դիֆթերիայով, բայց բժշկի մոտ վերջացել է հակադիֆթերային, հակաթունային շիճուկը։

Ջենան վշտից իրեն կորցրած՝ դուրս է փախչում նկուղից։ Բալտոն հասնում է նրա հետևից և ներողություն խնդրում այն բանի համար, որ տխրեցրել է։ Հայտնվում է մսագործից նրբերշիկներ գողացած Սթիլը և փորձում է գայթակղել Ջենային՝ հրավիրելով նրան իր հետ ընթրելու։ Ջենան և Բալտոն ուզում են փախչել, սակայն Սթիլը Բալտոյին վատ դրության մեջ է դնում՝ նրա վրա նետելով նրբերշիկները։ Աղմուկի վրա դուրս եկած մսագործն ու Ռոզիի հայրը մտածում են, որ գողը Բալտոն է և քշում են նրան, իսկ Սթիլին գովում են աչալրջության համար։

Նույն գիշերը Նոմում կարանտին են հայտարարում։ Անկորիջ հեռախոսով հաղորդագրություն է ուղարկվում պատվաստանյութ ուղարկելու խնդրանքով։ Եղանակային պայմանների պատճառով դեղը չի կարելի ուղարկել ոչ նավով, ոչ ինքնաթիռով։ Միակ տարբերակը գնացքն է, սակայն երկաթուղին ավարտվում է Նենանա քաղաքում։ Միակ հույսը շնային լծվածքն է, որը կարող է սլանալ 600 միլ՝ մոտավորապես 966 կմ արագությամբ՝ հաղթահարելով Ալյասկայի խիստ բնությունը և դեղամիջոցը հասցնել երեխաներին։

Հաջորդ օրը Նոմում անցկացվում է մրցավազք՝ նպատակ ունենալով լծվածքի համար ընտրել ամենաարագ շներին։ Բալտոն և Բորիսը գալիս են նայելու նրանց։ Բալտոն ուզում է մասնակցել մրցավազքին և, չնայած Բորիսի հորդորներին, վազում է բոլոր շների հետ։ Արդյունքում զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն երբ մոտենում է լծասարքը վարողը, որպեսզի տեսնի հաղթողին, Սթիլը կանգնում է Բալտոյի թաթին և նա ցավից ոռնում է՝ ցույց տալով իր գայլային ատամները։ Դրանից հետո նրան որակազրկում են՝ ճանաչելով վտանգավոր։

Լծասարքը Սթիլի գլխավորությամբ ժամանում է Նենանու, սակայն հետդարձի ճանապարհին ընկնում է ուժեղ ձնաբքի տակ և շեղվում է ուղուց։ Սթիլը խուճապի է մատնվում և փախչում է ուր պատահի։ Արդյունքում լծասարքը ընկնում է հեղեղատը։ Լծասարքավարը ընկնում է և գլխով հարվածվելով՝ կորցնում գիտակցությունը։

Նոմում հայտնի է դառնում, որ լծասարքը չի եկել երկրորդ հսկիչ կետ և հավանաբար մոլորվել է։ Այլ լծասարք ուղարկելն շատ վտանգավոր է։ Այս ամենի մասին խոսում են կաթսայատանը հավաքված շները։ Բալտոն լսում է նրանց խոսակցությունը։ Նա գնում է հիվանդանոց, որպեսզի իմանա` ինչպես է Ռոզին։ Պատուհանից նայելովէ նա հասկանում է, որ աղջկա վիճակն ավելի է վատացել։ Ատաղձագործական արհեստանոցից հասնում է մուրճի թակոցը։ Բալտոն գնում է այնտեղ և սարսափով տեսնում, որ ատաղձագործը մանկական դագաղներ է պատրաստում։ Այդ պահին նա լիովին գիտակցում է, թե ինչ կարող է պատահել Ռոզիի հետ և որոշում է գտնել լծվածքը, տեղ հասցնել դեղը։ Բորիսը փորձում է ընկերոջը հետ պահել այդ վտանգավոր քայլից։ Այդ ժամանակ Բալտոն սագին տանում է հիվանդանոց։ Պատուհանից տեսնելով հիվանդ Ռոզիին՝ Բորիսը ընդունում է Բալտոյի իրավացիությունը և որոշում է գնալ նրա հետ։ Նրանց հետ մեկնում են նաև Բորիսի աշակերտները՝ Մակը և Լակը, որոնք հիվանդանոցի մոտերքում առնելով Բալտոյի հոտը և տեսնելով նրա հետքերը՝ գուշակում են նրա մտադրությունը։

Բալտոն նշում է ճանապարհը՝ ծառների կեղևները պոկելով։ Անտառում ընկերների վրա է հարձակվում գրիզլի-գորշ արջը։ Բալտոն փորձում է կռվել նրա հետ, բայց քիչ է մնում զոհվի։ Նրան օգնության է հասնում Ջենան, որ գնացել էր նրա հետքերով։ Նրան հաջողվում է կարճ ժամանակով շեղել արջի ուշադրությունը։ Մարտի ընթացքում Բալտոն և արջը հայտնվում են գետի սառցի վրա, և արջը տապալվում է սառույցի տակ ու սատկում։ Սառցադաշտը, որի վրա գտնվում է Բալտոն, շրջվում է, և շունը հայտնվում է ստորջրյա թակարդում, բայց նրան փրկում են Մակն ու Լակը։ Ջենան վիրավոր է և չի կարող շարունակել ճանապարհը։ Բալտոն հանձնարարում է Բորիսին ու արջուկներին նրան տուն հասցնել։ Հրաժեշտի ժամանակ Ջենան Բալտոյին է տալիս իր թաշկինակը, որը կրում էր վզին։ Բորիսը խորհուրդ է տալիս ընկերոջը. «Շունը միայնակ չի կարող անցնել այս ուղին, բայց, հնարավոր է, գայլը կարող է»։ Բալտոն շարունակում է ճանապարհը մենակ։

Այդ ընթացքում Անկորիջից Նոմ են հեռագրում, որ պատվաստանյութը չեն կարող ուղարկել՝ կապված եղանակային վատ պայմանների հետ։ Միակ հույսը մնում է մոլորված լծվածքը։

Երկար ճանապարհից հետո Բալտոն գտնում է լծվածքը։ Սակայն Սթիլը չի ուզում ո′չ առաջնորդի իր դերը զիջել Բալտոյին, ո′չ տալ դեղը, քանի որ դա նրա համար կնշանակի ընդունել իր պարտությունը։ Բալտոն չի ուզում կռվել, բայց վճռական է տրամադրված և չի պատրաստվում հեռանալ առանց դեղերի։ Սթիլը մի քանի անգամ հարձակվում է նրա վրա, բայց նա չի հանձնվում։ Գազազած Սթիլը բռնում է Բալտոյին թաշկինակից և փորձում քարշ տալ դեպի զառիթափը, որ նետի անդունդը։ Բայց թաշկինակը քանդվում է, և անդունդ է գլորվում Սթիլը։

Շները սահնակի մոտ են քարշ տալիս լծասարքը վարողին, որը գիտակցության է գալիս, բայց շատ թույլ է։ Բալտոն առաջնորդում է լծվածքը և բարեհաջող դուրս է բերում այն հեղեղատից։ Բայց Սթիլը չի կարող թույլ տալ, որ գայլաշունը իրենից վերցնի առաջնության դափնին։ Դուրս գալով անդունդից և առաջ անցնելով լծասարքից՝ նա նշաններ է անում ծառերին, ինչպես Բալտոն, որպեսզի շեղի նրան ճիշտ ուղուց։ Դա նրան հաջողվում է։ Բալտոն սկսում է շրջաններ գործել և, խուճապի մեջ ընկնելով, վազում է ուր պատահի, ինչպես դա նախկինում եղել էր Սթիլի հետ։ Լծասարքը հազիվ է հասցնում արգելակել անդունդի եզրին։ Պարանները, որոնցով կապված էին դեղերի արկղը, պոկվում են, և արկղը քիչ է մնում ընկնի անդունդը։ Բալտոյին հաջողվում է բռնել այն, բայց ինքն է ընկնում զառիթափից նրա հետ միասին։

Այդ ժամանակ Նոմում Ջենան բոլոր շներին պատմում է պատահածի մասին։ Շները չեն հավատում, որ Բալտոն կկարողանա իրագործել մտածածը։ Քաղաք է վերադառնում Սթիլը, որը խաբում է, որ բոլոր շները և լծասարքը վարողը մահացել են, իսկ Բալտոն փորձել է վերցնել դեղերը, բայց նրա հետ զառիթափից ընկել է և զոհվել։ Որպես ապացույց՝ Ջենիին է վերադարձնում թաշկինակը և ասում, որ Բալտոն մահից առաջ խնդրել է իրեն հոգ տանել նրա մասին։ Ջենան չի հավատում Սթիլին և բոլոր շների ներկայությամբ մեղադրում է նրան ստախոսության մեջ։ Ապա շշերի գունավոր բեկորների օգնությամբ քաղաքից դուրս՝ բլրի վրա, փայլ է ստեղծում, ինչպես ավելի վաղ սովորեցրել էր նրան Բալտոն, որ լծասարքը կարողանա նրա միջոցով գտնի տունդարձի ճամփան։ Քաղաքի բնակիչները կորցնում են հույսը։

Բալտոն զառիթափից ընկնում է ձնակույտի մեջ, ինչի շնորհիվ էլ ողջ է մնում։ Դեղամիջոցը նույնպես չի տուժում։ Շունն ընկնում է հուսահատության մեջ։ Բայց այդ պահին նրա դիմաց է հայտնվում մեծ սպիտակ գայլը։ Բալտոն հիշում է Բորիսի՝ հրաժեշտից առաջ ասած վերջին խոսքերը և հասկանում, որ իր բնության գայլային մասը ոչ թե թուլություն է, այլ՝ ուժ։ Նա մագլցելով բարեհաջող դուրս է գալիս անդունդից և դուրս բերում դեղամիջոցը։ Լծասարքը շարունակում է իր ճանապարհը։ Հիմա Բալտոն կողմնորոշվում է ոչ թե նշաններով, այլ իր հոտառությամբ։ Մի քանի խոչընդոտներ հաղթահարելով (սառցե կամուրջ, ձնահոսք, սառցե քարանձավ՝ վայր ընկնող շթաքարերով)՝ լծասարքը դեղամիջոցով վերջապես ժամանում է Նոմ։ Լսելով Բալտոյի ոռնոցը՝ շները հասկանում են, որ Սթիլը ստել է իրենց և համոզվում են նրա ցածրության մեջ։ Ողջ քաղաքը Բալտոյին ընդունում է որպես հերոսի։ Հիվանդանոցում երեխաներին ներարկում են պատվաստանյութը, և այն սկսում է գործել։

Ռոզիի հայրը Բալտոյին կանչում է հիվանդասենյակ։ Աղջիկը շնորհակալություն է հայտնում իր փրկչին. «Շնորհակալություն, Բալտո՛, առանց քեզ ես կկորչեի»։ Բալտոն հանդիպում է Ջենայի հետ և նրանք անխոս իրար սեր են խոստովանում։ Սթար շունը առաջարկում է կանգնեցնել Բալտոյի հուշարձանը։

Գործողությունները վերադառնում են 1990-ական թվականներ, անիմացիան փոխարինվում է խաղարկային կինոյով։ Թոռնուհին գտել է Բալտոյի հուշարձանը և կանչում է տատիկին։ Երկուսով նրանք կարդում են պատվանդանի գրությունը, ապա տատիկը ասում է «Iditarod» շան լծասարքեր մրցարշավի մասին, որոնք անկացվում են ամեն տարի և նվիրված են 1925 թվականի իրադարձությունների հիշատակին։ Թոռնուհին փախչում է, իսկ տատիկը նայում է Բալտոյի արձանին և կրկնում Ռոզիի խոսքերը. «Շնորհակալություն, Բալտո՛, առանց քեզ ես կկորչեի»։ Աղջիկը կանչում է. «Ռոզի՛ տատիկ, գնանք»։ Պարզ է դառնում, որ տատիկը Ռոզին է, որին ժամանակին փրկել էր Բալտոն։

Ռոզին և թոռնուհին հեռանում են, իսկ տեսախցիկը կրկին ցույց է տալիս Բալտոյի արձանը։

Գործող անձինք խմբագրել

Բալտո (Balto) — մուլտֆիլմի գլխավոր գործող անձը, երիտասարդ շնագայլ (գայլի և սիբիրական հասկիի խառնուրդ)։ Հալածված մարդկանց և շների մեծամասնության կողմից խառնածին ծագման համար նա չի կարողանում գտնել իր տեղը կյանքում։ Երբ Նոմում սկսվում է դիֆթերիայի համաճարակը, Բալտոն հասկանում է, որ երեխաներին, և առաջին հերթին Ռոզիին սպառնում է մահը և պատրաստ է անել այն ամենը ինչ կարող է, որպեսզի տեղ հասցնի դեղամիջոցը։

Դերը հնչյունավորում է Քևին Բեյկոնը։ Գլխավոր անիմատոր՝ Ջեֆրի Ջեյմս Վարաբ, Դիկ Զոնդագ[10]։

Ջենա (Jenna) — երիտասարդ հասկի, որը պատկանում է Ռոզի աղջկան, Բալտոյի սիրեցյալը։ Նա շատ է կապված իր փոքրիկ տիրուհուն։ Ջենայի մասին փորձում է հոգ տանել Սթիլը, սակայն ապարդյուն, քանի որ Ջենան վերջինիս համարում է եսասեր ու փառամոլ։ Երբ Ջենան հանդիպում է Բալտոյի հետ, սկզբում զարմացած է։ Չնայած այն բանին, որ Բալտոն ժամանակ չի ունեցել իր զգացմունքները բացահայտելու, ավելի ուշ նա նույնպես հասկանում է, որ սիրում է նրան։ Դրա համար ամեն ինչ անում է, որ օգնի Բալտոյին իրագործել իր առաքելությունը։ Ջենիի արտաքինի հիմքում ընկած է դերասանուհի Օդրի Հեփբերնը[11]։

Դերը հնչյունավորել է Բրիջիտ Ֆոնդան։ Գլխավոր անիմատորն է Ռոբերտ Ստիվենհագենը։

Բորիս (Boris the Goose) — սպիտակ սագ, որը Նոմ է եկել Ռուսաստանից։ Բորիսը Բալտոյի լավագույն ընկերն է և ինչոր իմաստով նաև որդեգրող հայրը, քանի որ նա է դաստիարակել շանը և միշտ խորհուրդներ է տվել՝ հատկապես դժվար իրավիճակներում։ Սագը հոգ է տանում նաև երկու սպիտակ արջուկների՝ Մակի և Լակի մասին։ Ունի փնթփնթան բնավորություն և միշտ ընկնում է զվարճալի իրավիճակների մեջ։ Չնայած դրան, Բորիսը իմաստուն է և արդար։ Ամենը, ինչ ուզում է նա կյանքից այն է, որ իր «երեխաները» վստահ լինեն իրենց ապագայի վրա։

Դերը հնչյունավորել է Բոբ Հոսկինսը։ Գլխավոր անիմատորն է Քրիստոֆ Սերանդը։

Սթիլ (Steele) — մալամուտ[12], լծվածքի առաջնորդը, որը համարվում է Նոմի լավագույն լծաշունը՝ ոսկե վզնոցի կրողը։ Չար, խորամանկ, ինքնավստահ և ստախոս շուն։ Այն բանից հետո, երբ Բալտոն մրցավազքի ժամանակ Սթիլից առաջ է անցնում, Սթիլը փորձում է նվաստացնել նրան, որ նա կիսով չափ գայլ է։ Նա ուզում է նվաճել Ջենիի սերը, բայց հասկանալով, որ նրան ավելի մոտ է Բալտոն, սկսում է ավելի շատ ատել կիսարյուն-շանը, ինչի արդյունքում փորձում է ազատվել նրանից։ Բարձր ինքնագնահատականով Սթիլը ամենից առաջ փորձում է ստանալ այն, ինչ ուզում է և ընդհանրապես հոգ չի տանում այն մասին, թե ինչ կարող է պատահել մարդկանց։

Դերը հնչյունավորել է Ջիմ Քոմինգսը։ Գլխավոր անիմատոր՝ Sahin Ersöz:

Ռոզի (Rosy) — աղջիկ, Ջենիի տիրուհին՝ հիվանդացած դիֆտերիայով։ Նա միակն է Նոմի բնակիչներից, որ լավ է վերաբերվում Բալթոյին։ Հենց առաջին հերթին հանուն նրա է Բալտոն իր սխրանքը գործում։

Դերը հնչյունավորել է Ջյուլիետա Բռյուելը։ Գլխավոր անիմատոր՝ Դևիդ Բաուերս

Ռոզին ֆիլմի սկզբում և վերջում հայտնվում է նաև խաղարկային ներդիրներում որպես տատիկ, որը Բալտոյի պատմությունն է պատմում թոռնուհուն։

Մակ (Muk) և Լակ (Luk) — երկու սպիտակ արջուկներ, Բորիսի աշակերտները։ Նրանք համառորեն կարծում են, որ չգիտեն լողալ, ինչի պատճառով էլ նրանց կարծիքով մերժված են ցեղակիցների կողմից։ Սակայն արդյունքում նրանք ստիպված են հաղթահարել ջրի նկատմամբ վախը, որպեսզի փրկեն սառցի տակ ընկած Բալտոյին։ Մակն ու Լակը ուրախ են, ամաչկոտ, ընկերասեր և շատ են սիրում Բորիսին, ում հորեղբայր են անվանում և Բալտոյին։ Նրանք միշտ միասին են։ Լակը չի կարողանում խոսել և հաղորդակցվում է ժեստերով և անհոդաբաշխ ձայներով, որոնք Մակը թարգմանում է։

Դերերը հնչյունավորել է Ֆիլ Քոլինզը։ Գլխավոր անիմատոր՝ Նիկոլաս Մառլետ։

Նիկի (Nikki), Կալտագ (Kaltag) և Սթար (Star) — Սթիլի գլխավորած քաղաքի լավագույն լծվածքի շները։ Հանդիսանում են առաջնորդի մտերիմ օգնականները, բայց դրանով հանդերձ գաղտնի չեն սիրում նրան, ավելի ուշ նրանք Բալտոյին ճանաչում են որպես նոր առաջնորդ։ Սթարը եռյակից ամենաէքսցենտրիկն է, ինչի պատճառով հաճախ ուժեղ ապտակ է ստանում Կալտագից։ Կալտագը անվանակոչվել է Ալյասկայում գտնվող նույնանուն քաղաքի պատվին։

Դերերը հնչյունավորում են Ջեկ Էյնջելը, Դենի Մանը, Ռոբի Ռիստը համապատասխանաբար։ Գլխավոր անիմատոր՝ Վիլյամ Սալազար։

Դիքսի (Dixie) և Սիլվիա (Sylvie) — Պոմերանյան շպից[13] և աֆղանական բորզայա։ Ջենիի ընկերուհները։ Հիանում են Սթիլով, բայց վերջիվերջո հասկանում են նրա էությունը։

Դերերը հնչյունավորում է Սանդրա Դիկինսոնը։ Գլխավոր անիմատոր՝ Պատրիկ Մեյթ։

Խաղարկային տեսարանների դերասաններ խմբագրել

Պատմական անհամապատասխանություններ խմբագրել

  • Իրական Բալտոն կիսարյուն չէ, այլ զտարյուն հասկի է և երբեք անտուն չի եղել
  • Դեղը տեղ է հասցվել ոչ մեկ լծասարքով, այլ 20 լծասարքից բաղկացած էստաֆետայով, որոնցից վերջինը տանում էր Բալտոն, դրանով հանդերձ լծասարք վարողներից ոչ մեկը ճանապարհի ընթացքում չէր կորցնում աշխատունակությունը։

Արտադրություն խմբագրել

Մուլտֆիլմի սկզբնական սցենարը գրվել է Էլանա Լեսերի և Կլիֆ Ռուբիի կողմից, որոնք այն առաջարկել են Amblin Entertainment ընկերությանը։ Սցենարը տրվել է Amblimation ստուդիայի ռեժիսորներ Սայմոն Ուելսին և Ֆիլ Նիբելինկին[13]։ Ինչպես հիշում է Ուելսը, երբ նրանք կարդացին սցենարը վառվեցին մուլտֆիլմը նկարահանելու ցանկությամբ և համոզեցին Սթիվեն Սփիլբերգին բեմադրելու համաձայնության տալ[13]։ Սփիլբերգին ևս սցենարը դուր է գալիս, բայց նրան անհանգստացնում է, որ առատ ձյան պատճառով մուլտֆիլմում այն կստացվի միապաղաղ՝ գունային գամմայի պլանով[13]։ Այդ ժամանակ նկարիչ Հանս Բախերը մի քանի տասնյակ նկարներ է անում։ Այդ նկարները համոզում են Սփիլբերգին խնդրի լուծման հարցում, և «Բալտոն» հաստատվում է որպես Amblimation-ի երրորդ մուլտֆիլմ[13][14]։

Մուլտֆիլմի արտադրությունը սկսվել է 1992 թվականին[15]։ Որպեսզի սկսեն նրա վրա աշխատանքները, Ուելսը և Նիբելինկը թողնում են « Մենք վերադարձել ենք։ Դինոզավրի պատմությունը» մուլտֆիլմի արտադրությունը` հանձնելով այն Դիկ և Ռալֆ Զանդագներ եղբայրներին։ Սակայն շուտով Սփիլբերգը հետ է կանչում Նիբելինկի ֆիլմը, որ վերջինս վերջացնի «Դինոզավրի պատմությունը», որի ավարտից հետո Նիբելինկը սկսում է «Կատուներ» մյուզիքլի անիմացիոն էկրանավորման մշակումները, սակայն այն Amblimation[13][16][17] փակվելու հետ կապված՝ այդպես էլ չի իրականանում։ Այսպիսով Սայմոն Ուելսը դառնում է «Բալտոյի» միակ ռեժիսորը։ Սցենարը վերամշակվել է Դևիդ Սթիվեն Կոենի և Ռոդջեր Ս. Խ. Շուլմանի կողմից[13]։

Գործող անձանց ռեալիզմի և մուլտֆիլմի մթնոլորտի համար հավաքվել է բազմաթիվ լծաշներ, որպեսզի նկարահանվի նրանց ուրվանկարին հետևող շարժումները։ Նաև նայվել են փաստագրական ֆիլմեր Ալյասկայի կյանքի և բնակաշխարհի և «Iditarod» մրցավազքի մասին, անցկացվել են խորհրդատվություններ հայտնի լծասարքավարների հետ[18]։ Նոմի 1925 թվականի կերպարը վերստեղծվել էայնքանով, որքանով դա հնարավոր էր անել ունեցած պատմական նկարների հիման վրա[19]։

Մուլտֆիլմը նկարահանվել է բավականին համեստ բյուջեով[13], դրա համար էլ տեսողական էֆեկտները սահմանափակ են։ Մասամբ անիմատորները ստիպված էին ընտրություն կատարել նկարված հետքերի և նկարված ստվերների միջև[13]։ Ֆոնային դեկորացիաները նկարվել են յուղաներկերով, որոնք մինչ այդ կիրառվում էին «Բեմբի (մուլտֆիլմը)» ստեղծելիս[14][20][21]։ Ֆիլմում ձյունը ստեղծվել է մասնիկների համակարգի միջոցով[13][22]։ Բացի դրանից «Բալտոն» դարձավ առաջին մուլտֆիլմը, որտեղ կիրառվել է Toonz[22][23] ծրագիրը։ Սայմոն Ուելսի խոսքերով ինքն անձամբ է անիմացրել ֆիլմի տեսարաններից մեկում թռչող սագերի երամը[13]։

Անիմատորների համար մեծ դժվարություն է ներկայացրել գրիզլի արջը։ Մի կողմից նկարված միագույն լիցքով այն կստացվեր շատ մուլտֆիլմային, իսկ մյուս կողմից՝ բրդի մանրամասն մշակումը կլիներ չափազանց թանկ և կհանգեցներ այն բանին, որ գործող անձիք չափազանց իրական կլինեին և մշակված բուրդը էկրանին կնայվեր ձանձրալի։ Հանս Բախերը, դառնալով «Բալտոյի» բեմադրող նկարիչ, մտածեց փոխզիջումային տարբերակ. մշակել բրդի այն մասերը, որոնց վրա ընկնում են արևի ճառագայթները։ Այդ տարբերակն էլ կիրառվեց։

Amblimation-ի Լոնդոնում ունեցած դիրքը հնարավորություն տվեց մուլտֆիլմի հնչյունավորման մեջ ներառել անգլիացի դերասաններին, ինչպիսիք են՝ Բոբ Հոսկինսը և ռոք երաժշտության դասական Ֆիլ Կոլինզը[22]։ Սայմոն Ուելսի խոսքերով Բոբ Հոսկինսը, որը հնչյունավորում է սագ Բորիսին, հենց սկզբից մտել է դերի մեջ և մեծ ներդրում ունեցել գործող անձի զարգացման մեջ, որը արդյունքում դարձել է ավելի հուզական և սրտազեղ, քան մտածվել էր սկզբում[13][22]։ Ֆիլ Կոլինզը փորձել է տարբեր դերեր, բայց արդյունքում նրա մոտ իդեալական է ստացվել Մակի և Լակի հնչյունավորումը[22]։ Քևին Բեյկոնը և Բրիջիտ Ֆոնդան, որոնք հնչյունավորել են Բալտոյի և Ջենայի դերերը, իրենց դերերը ձայնագրել են ԱՄՆ-ում արտադրության ավելի ուշ էտապում[22]։ Սթիլին ռեժիսորը իր իսկ խոսքերով պատկերացնում էր դպրոցի առաջին տղայի նմանությամբ, որը հպարտանում է սեփական կարևորության զգացումից և նրա հնչյունավորման համար հրավիրվել էր Բրենդան Ֆրեյզերը։ Սակայն Սթիվեն Սփիլբերգը ուզում էր, որ հերոսը լինի ավելի չար, դրա համար էլ դերը տրվեց Ջիմ Քամինգսին[13]։

Մուլտֆիլմը ավարտվել է 1995 թվականի հունիսին[24]։

Սաունդթրեք խմբագրել

«Բալտո» մուլտֆիլմի համար երաժշտությունը, ինչպես Amblimation մյուս մուլտֆիլմերինը, գրել է Ջեյմս Հորները։ Ֆիլմում առկա է միայն գործիքային երաժշտությունը։ Միակ երգը՝ Reach For The Light, հնչում է եզրափակիչ տիտրերում, նրա երաժշտությունը Հորները գրել է Բարի Մանի հետ միասին։ Տեքստի հեղինակն է Սինթիա Վայլը, կատարողը՝ Սթիվ Ուինվուդը։ Սաունդթրեքը ձայնագրվել է Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի կողմից, Հորների անմիջական ղեկավարությամբ, Էբի Ռոուդ ստուդիայում[25]։ Սաունդթրեքի ալբոմը հրապարակվել է 1995 թվականի դեկտեմբերի 5-ին[26]։ Դա Ջեյմս Հորների վերջին ստեղծագործություններից է՝ հրատարակված MCA Records[27] պիտակի ներքո։

Filmtracks կայքը «Բալտո» մուլտֆիլմի սաունդթրեքը բնութագրում է որպես Հորների՝ մուլտֆիլմերի համար գրված ամենաուժեղ սաունդթրեքներից մեկը։ Դրանով հանդերձ գրախոսականում ընդգծված է, որ կոմպոզիտորը կիրառել է «Аполлон-13» ֆիլմի երաժշտության որոշ տարրեր։ Գրախոսի կարծիքով Reach For The երգը սաունդթրեքի քիչ թե շատ թույլ կողմն է։ Այնուամենայնիվ գրախոսը ընդհանուր առմամբ արտադրությանը բարձր գնահատական է տալիս[27]։

Allmusic կայքը սաունդթրեքը ավելի զուսպ է գնահատում։ Ըստ գրախոսի՝ երաժշտությունը պատասխանատու է մուլտֆիլմի արկածային սյուժեի պահանջարկի համար, բայց նրան չի բավականացնում յուրօրինակությունը[28]։

Reach For The Light երգը 1996 թվականին զբաղեցրել է Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթի 29-րդ տեղը. ընդորում այս հիթ-շքերթում Սթիվ Ուինվուդը վերջին անգամ է երևացել[29]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  1. Reach For The Light (Theme From Balto): Սթիվ Ուինվուդ (4.24)
  2. Main Title/Balto’s Story Unfolds (4.40)
  3. The Dogsled Race (1.41)
  4. Rosy Goes To The Doctor (4.05)
  5. Boris & Balto (1.29)
  6. The Journey Begins (5.06)
  7. Grizzly Bear (5.23)
  8. Jenna/Telegraphing The News (2.22)
  9. Steele’s Treachery (4.38)
  10. The Epidemic’s Toll (3.29)
  11. Heritage Of The Wolf (5.54)
  12. Balto Brings The Medicine! (4.53)
  13. Reach For The Light (Long Version): Սթիվ Ուինվուդ (5.26)

Վերամշակում խմբագրել

Ֆիլմի պաշտոնական վերամշակումը կայացել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 1427 կինոթատրոններում[30]։ Դրանով հանդերձ հանդիպել է այնպիսի ֆիլմերի մրցակցությանը, ինչպիսիք են՝ «Խաղալիքների պատմություն» և «Ջումանջի» մուլտֆիլմերը։ Արդյունքում առաջին ազատ օրերին, վարձույթի 3 օրվա արդյունքում այն զբաղեցրել է 15-րդ տեղը աղյուսակներում՝ հավաքելով 1 519 755 դոլար։ Առաջին շաբաթվա վարձույթի արդյունքում ֆիլմը մնացել է 15-րդ հորիզոնականում, իսկ հավաքները կազմել են 3 546 095 դոլար[31]։ Երկրորդ շաբաթն ավելի հաջողակ էր. մուլտֆիլմը բարձրացել է 13-րդ հորիզոնական՝ 3 808 820 դոլար հավաքով։ Երկու շաբաթների ընթացքում այն հավաքել է 7 354 915 դոլար[32]։ Վերջնական արդյունքում մուլտֆիլմի հավաքները կազմել են 11 348 324 դոլար[33]։

Հավաքներ եվրոպական երկրներում խմբագրել

Երկիր Անվանում Թողարկման տարեթիվ Հավաքներ Ծանուցում
Մեծ Բրիտանիա Balto 29․03․1996 66 321[34]
Ֆրանսիա Balto chien-loup, héros des neiges 10․07․1996 147 714 Երեք տարվա ընթացքում (1996—1998)[34]
Իտալիա 57 511
Գերմանիա Balto — Ein Hund mit dem Herzen eines Helden 24․04․1997 133 300
Շվեյցարիա 6153
Ֆրանսիա Balto chien-loup, héros des neiges 05․02․2003 24 724 Կրկնակի վարձույթ
Իսպանիա 1017
Նորվեգիա 43

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը արժանացել է կինոքննադատների խառը ընդունելությանը։ Rotten Tomatoes կայքի «Բալտո» ֆիլմի կինոքննադատների վարկանիշը կազմում է 50 %[35]։ Ռոջերտ Էմբերտը Chicago Sun-Times թերթում ֆիլմին տվել է 4 աստղից երեքը։ Նա գրել է, որ «Բալտոյում» չկա դիսնեյական վերջին մուլտֆիլմերի կախարդանքը, բայց այնուամենայնիվ սա լավ մանկական մուլտֆիլմ է, հասարակ և հուզիչ, որը հերոսների համար ստիպում է մտահոգվել[36]։ Փիտեր Ստեքը San Francisco Chronicle թերթից մուլտֆիլմը ընդհանուր առմամբ դրական է գնահատել։ «Բալտոյի» թույլ տեղը նրա կարծիքով սցենարն է[37]։ New York Times-ից Սթիվեն Հոլդենը որպես ֆիլմի արժանիք նշել է ֆիլմում հավակնոտության և առասպելական թափի բացակայությունը «որից մեր օրերում տառապում են շատ անիմացիոն ֆիլմեր»[38]։

Մյուս քննադատները «Բալտոն» ավելի բացասական են գնահատել։ USA Today թերթից Սյուզեն Վլոժինան քննադատել է ֆիլմի սիրային գիծը, որը նրա կարծիքով չի փրկում անգամ Քևին Բեյկոնի և Բրիդջիտ Ֆոնդայի հնչյունավորումը[35]։ Սթիվ Ռոդեսը խիստ քննադատության է ենթարկում «Բալտոն» (ընդորում ինչպես սյուժեն, այնպես էլ անիմացիան)[39]։ Մեդլին Ուիլյամսը գրել է, որ չնայած «Բալտոն» դուր է գալիս երեխաներին, բայց նա չունի այն որակները, որոնք հատուկ են լավագույն անիմացիոն ֆիլմերինи[40]։

Նոմինացիաներ խմբագրել

1996 թվականին «Բալտոն» նոմինացվել է Էննի մրցանակաբաշխությունում 4 անվանակարգերում.

  • Լավագույն անիմացիոն ֆիլմ,
  • Արտադրություն (Սթիվ Հիկներ),
  • Նկարչի աշխատանք (Հանս Բախեր),
  • Կադրերի տեղաբաշխում (Ռոդոլֆ Գվենոդեն)։

Սակայն ֆիլմը ոչ մի անվանակարգում պարգև չի ստացել[41]։

Նույն թվականին մուլտֆիլմը նոմինացվել է Youth In Film Awards մրցանակաբաշխությանը «Լավագույն ընտանեկան մուլտֆիլմ։ Կոմեդիա կամ մյուզիքլ» կատեգորիայում, սակայն կրկին առանց մրցանակի է մնում (այն ստացավ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմը)[42]։

Թողարկում տեսահոլովակով խմբագրել

ԱՄՆ-ում խմբագրել

ԱՄՆ-ում 1996 թվականի ապրիլի 2-ին «Բալտոն» թողարկվել է VHS տարբերակով, իսկ 2002 թվականի փետրվարի 19-ին՝ DVD տարբերակով[43]։ Որպես հեռարձակող ընկերություն հանդես է եկել «MCA / Universal Home Video» ընկերությունը[44]։

2017 թվականի ապրիլի 4-ին ֆիլմը թողարկվել է Blu-ray Disc սկավառակով[45]։

Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում 1990-ական թվականների երկրորդ կեսին մուլտֆիլմը տարածվում էր «ծովահենական» տեսասկավառակով VHS տարբերակով՝ Պավել Սանաևի, Յրի Ժիվովի, Մաքսիմ Օշռուկովի և Եվգենիա Բայկովի հեղինակային միաձայն թարգմանությամբ։ 2001 թվականին այն թողարկվել է VHS սկավառակներով՝ «Премьер Видео Фильм» ընկերության կողմից պրոֆեսիոնալ երկձայն կադրից դուրս թարգմանությամբ։ DVD սկավառակով ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է երեք անգամ. 2003 թվականին Ռուսաստանում «Премьер Мультимедиа» ընկերության կողմից, 2006 «Юнивёрсал Пикчерс Рус» ընկերության և 2014 թվականին՝ «Двадцатый Век Фокс СНГ» ընկերության կողմից[46]։

Ռուսական կրկնօրինակում խմբագրել

2003 թվականին մուլտֆիլմը կրկնօրինակվել է «Эй Би Видео» ստուդիայում[47]՝ Ռուսաստանի Առաջին ալիքի պատվերով։ Այս կրկնօրինակմամբ ֆիլմը տեսանյութով չի թողարկվել։

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

  • Վլադիմիր Վիխրով — Բալտո
  • Օլգա Գասպարովա — Ջենա, Ռոզիի մայրը, ծեր Ռոզիի թոռը
  • Անդրեյ Բարխուդարով — Բորիս, Սթար
  • Օլեգ Կուցենկո — Սթիլ
  • Օլեգ Ֆորոստենկո — Մակ, Լակ, Կալտագ
  • Վիկտոր Պետրով — Նիկի, բժիշկ, հեռագրող, сенбернар
  • Լյուդմիլա Գնիլովա — Ռոզի, Դիկսի, Սիլվիա
  • Անդրեյ Կազանցև — Ռոզիի հայրը

Շարունակություն խմբագրել

2002 թվականին Universal Studios-ը թողարկել է մուլտֆիլմի շարունակությունը ՝«Բալտո 2։ Փնտրելով գայլին», իսկ 2004 թվականին՝ «Բալտո 3։ Հանգստի թևեր»։ Մուլտֆիլմերը ստեղծվել են Universal Cartoon Studios (2006 թվականից Universal Animation Studios) անիմացիոն ընկերության ենթաբաժնի կողմից, կինովարձույթի համար չէին նախատեսված և թողարկվել են Direct-to-video տարբերակով[48][49]։ Մուլտֆիլմի բնօրինակի ստեղծողները չեն մասնակցել շարունակության ստեղծմանը՝ բացառությամբ սցենարիստներ Էլանի Լասերի և Կլիֆ Ռուբիի, որոնք մասնակցել են տրիկվելի ստեղծմանը։ Շարունակությունները իրական պատմության հետ կապ չունեն։

Տես նաև խմբագրել

  • Բալտո — իրական պատմություն
  • 1925 թվականի մեծ գթասրտության մրցարշավ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0112453/
  2. 2,0 2,1 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=23585
  3. 3,0 3,1 http://stopklatka.pl/film/balto
  4. http://www.the-numbers.com/movie/Balto
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.notrecinema.com/communaute/v1_detail_film.php3?lefilm=7992
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt0112453/fullcredits
  7. Salisbury, Gay; Laney Salisbury (2003). The Cruelest Miles: The Heroic Story of Dogs and Men in a Race against an Epidemic. New York: W.W. Norton & Company. էջեր 187. ISBN 0-393-01962-4.
  8. Jerry Beck. The Animated Movie Guide. — Chicago, 2005. — P. 28. — ISBN 1-55652-591-5.
  9. Salisbury, Gay. The Cruelest Miles: The Heroic Story of Dogs and Men in a Race against an Epidemic. — New York : W.W. Norton & Company, 2003. — P. 187. — ISBN 0-393-01962-4.
  10. Данные об аниматорах персонажей приведены по финальным титрам мультфильма и базе данных IMDB.
  11. Amblimation Balto — YouTube
  12. Amblimation studio — YouTube
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 «Exclusive interview with Balto director Simon Wells» (англ). AnimationSource.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 Hans Bacher on Amblimation Studios, London Блог Ханса Бахера
  15. Amblimation London 1992 Блог Ханса Бахера
  16. Phil Nibbelink talks Romeo & Juliet: Sealed With A Kiss
  17. Movies — Los Angeles Times, September 23, 1994
  18. Джилл Фульвертон-Смит. «Balto — Endurance, Fidelity & Intelligence». Документальный фильм о создании мультфильма и о прообразе главного героя
  19. «Researching Nome's appearance — Ask Simon Wells!» (англ). AnimationSource.org. 20 июля 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Mini-interview — Steve Hickner, Producer for Amblimation’s ‘Balto’
  21. Hans Bacher on Oil Background Paintings for Balto Блог Ханса Бахера
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 Balto. Production
  23. Jeremy Shires. Careers in Computer Animation. — New York, 2001. — P. 109. — ISBN 0-8239-3190-0
  24. Animated Euro pix in pike | Variety
  25. См. финальные титры
  26. Balto Soundtrack (1995) (2)
  27. 27,0 27,1 Balto Soundtrack (1995) — Filmtracks
  28. Balto Soundtrack (1995) — Allmusic
  29. Steve Winwood — Allmusic
  30. Weekend Box Office Results for December 22-25, 1995 — Box Office Mojo
  31. Weekly Box Office Results for December 22-28, 1995 — Box Office Mojo
  32. Weekly Box Office Results December 29-January 4, 1996 — Box Office Mojo
  33. «Balto (1995) — Box Office Mojo». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  34. 34,0 34,1 Box-office of Balto — Lumiere
  35. 35,0 35,1 Balto (1995) — Rotten Tomatoes
  36. Balto Movie Review & Film Summary (1995) | Roger Ebert
  37. Peter Stack — Dog Rescues Kids In Animated Saga / Movie, rock stars do the voices for Spielberg feature
  38. Stephen Holden — A Dog-Eat-Dog World
  39. «Balto (1995) — A film review by Steve Rhodes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  40. «Madeleine Williams — Balto». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. Annie Awards 1996 — IMDB.com
  42. «17th Annual Awards». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  43. «Balto overview» (англ). AnimationSource.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. MCA / Universal Home Video — IMDB.com
  45. Balto Blu-ray
  46. «Балто. DVD — Кинопоиск.ру». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  47. «Список работ студии «Эй Би Видео»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  48. Balto: Wolf Quest — IMDB.com
  49. Balto III: Wings of Change — IMDB.com

Արտաքին հղումներ խմբագրել