Բալլադ զինվորի մասին

խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1959 թվականին

Բալլադ զինվորի մասին (ռուս.՝ Баллада о солдате), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1959 թվականին, ռեժիսոր Գրիգորի Չուխրայի կողմից։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում կայացել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին։

Բալլադ զինվորի մասին
ռուս.՝ Баллада о солдате
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և մելոդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ
Սցենարի հեղինակՎալենտին Եժով և Գրիգորի Չուխրայ
ԴերակատարներՎլադիմիր Իվաշով, Ժաննա Պրոխորենկո[2], Եվգենի Ուրբանսկի, Նիկոլայ Կրյուչկով[2] և Անտոնինա Մաքսիմովա
ՕպերատորՎլադիմիր Նիկոլաև և Էռա Սավելևա
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Սյուժեն խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին։ Երիտասարդ զինվոր Ալյոշա Սկվորցովը հերոսական արարք է կատարում, մեկ մարտի ընթացքում կարողանում է հակառակորդի երկու տանկ վնասազերծել։ Հրամանատարությունը ցանկանում է նրան ներկայացնել պարգևի, բայց Ալյոշան խնդրում է, որ իրեն արձակուրդ տրամադրեն, որպեսզի կարողանա տեսակցել իր մորը։ Նրան տրամադրում են արձակուրդ՝ ընդամենը վեց օրով։ Իր մոր համար նվեր գնելուց հետո նա ճանապարհ է ընկնում։

Ճանապարհին նրան հանդիպում են և լավ, և վատ մարդիկ։ Հուսահատված հաշմանդամին օգնում է գտնել ընտանեկան երջանկությունը և հանդիպում է Շուրա անունով աղջկան։ Վերջինիս հետ հանդիպումով Ալյոշայի մոտ ծնունդ է առնում առաջին սիրո զգացմունքը։

Վերջապես երբ հասնում է գյուղ, մոր հետ հանդիպմանը մնացել էր ընդամենը մի քանի րոպե։ Նա գրկում է մորը և խոստանում, որ կվերադառնա ու կրկին բռնում է ռազմաճակատ մեկնող ճանապարհը։ Ֆիլմի հեղինակները չեն թաքցնում, որ Ալյոշայի խոստումը մնում է անկատար, իսկ մայրը մինչ օրս գնում և կանգնում է այն ճանապարհին, որով ինչ-որ ժամանակ իր որդուն ճանապարհել էր ռազմաճակատ...

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Վլադիմիր Իվաշով Ալյոշա Սկվորցով
Ժաննա Պրոխորենկո Շուրա
Անտոնինա Մաքսիմովա Կատերինա, Ալյոշայի մայրը
Նիկոլայ Կրյուչկով գեներալ
Եվգենի Ուրբանսկի հաշմանդամ զինվոր
Յուրի Յակովլև կարդում է տեքստը

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Վալենտին Եժով, Գրիգորի Չուխրայ սցենարիստ
Գրիգորի Չուխրայ ռեժիսոր
Վլադիմիր Նիկոլաև, Էռա Սավելևա օպերատոր
Միխայիլ Զիվ կոմպոզիտոր

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1960 թվական - ներկայացվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, շահել ժյուրիի հատուկ մրցանակը։
  • 1960 թվական - արժանացել է Սան-Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի երկու «Ոսկե դարպասներ» մրցանակների («Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում)։
  • 1960 թվական - արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին («Լավագույն ռեժիսուրա»)։
  • 1961 թվական - որպես լավագույն ֆիլմ արժանացել է BAFTA-ի մրցանակին, իսկ Վլադիմիր Իվաշովը պարգևատրվել է, որպես լավագույն արտասահմանյան դերասան։
  • 1961 թվական - շահել է Դանիայի «Բոդիլ» մրցանակը, որպես եվրոպական լավագույն ֆիլմ։
  • 1961 թվական - սցենարի համար արժանացել է Լենինյան մրցանակի (Վալենտին Եժով, Գրիգորի Չուխրայ)։
  • 1962 թվական - ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենարի համար։
  • Կաննում մրցանակներ է ստացել «Լավագույն ֆիլմ երիտասարդության համար» և «Բարձրագույն հումանիզմի և գեղարվեստական բացառիկ որակների համար» անվանակարգերում։
  • Ընդհանուր առմամբ կինոնկարն արժանացել է 101 արտասահմանյան պարգևի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ի սկզբանե գլխավոր դերերի համար հաստատվել էր Օլեգ Ստրիժենովի և Լիլիանա Ալյոշնիկովայի թեկնածությունը, սակայն նրանք փոխարինվել են Գրիգորի Չուխրայի պնդմամբ[3]։
  • Նկարահանող խմբի անդամների մի մասը հեռացել է՝ ռեժիսորի մտահղացման հետ տարաձայնություններ ունենալու պատճառով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0052600/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130.html?nopub=1
  3. 3,0 3,1 Интервью Григория Чухрая к изданию фильма «Russian Cinema Council»