Բալինտ Բալաշի՝ Կեկյոյի և Գյարմատի բարոն (հունգ.՝ Gyarmati és kékkői báró Balassi Bálint, սլովակ.՝ Valentín Balaša barón z Ďarmôt a Kameňa, հոկտեմբերի 20, 1554(1554-10-20)[1][2][3][…], Զվոլեն, Թագավորական Հունգարիա - մայիսի 30, 1594(1594-05-30)[1][2][3][…], Էստերգոմ, Թագավորական Հունգարիա[4]), հունգար բանաստեղծ[5][6][7], թարգմանիչ, Վերածննդի դարաշրջանի քնարերգու։ Մեծ մասամբ ստեղծագործել է հունգարերեն[8], գրել է նաև սլովակերեն ու թուրքերեն։ Վարժ տիրապետել է նաև լատիներենին, իտալերենին, գերմաներենին, լեհերենին, խորվաթերենին, ռումիներենին[8]։ Համարվում է ժամանակակից հունգարական քնարերգության և էրոտիկ (տարփահարույց) պոեզիայի հիմնադիրը։

Բալինտ Բալաշի
Ծնվել էհոկտեմբերի 20, 1554(1554-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրԶվոլեն, Թագավորական Հունգարիա
Վախճանվել էմայիսի 30, 1594(1594-05-30)[1][2][3][…] (39 տարեկան)
Վախճանի վայրԷստերգոմ, Թագավորական Հունգարիա[4]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Հունգարիա
 Bálint Balassi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բալաշին ծնվել է Հունգարիայի թագավորության Զոլյոմ (ներկայումս՝ Զվոլեն, Սլովակիայում) քաղաքում, ազնվականական, կալվինիստական ընտանիքում։ Մեկ տարի սովորել է գերմանական Նյուրնբերգ քաղաքի դպրոցում, այնուհետև վերադարձել ծննդավայր, որտեղ նրա կրթության գործով զբաղվել է մտավոր արտասովոր ունակությունների տեր և մոլեռանդ բողոքական մայրը՝ Աննա Սուլյոկը[9]։ Բալաշին աշակերտել է նաև հայտնի բարեփոխիչ Պետեր Բորնեմիսային։

Երիտասարդ հասակում Բալինտը կորցրել է ունեցվածքը, մտել զինվորական ծառայության։ Կռվել է թուրքերի ու լեհերի դեմ, հայտնվել լեհական գերության մեջ։ 1586 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Մահացել է Էստերգոմի պաշարման ժամանակ ստացած վերքերից։

Ստեղծագործություններ խմբագրել

Լույս ընծայած առաջին երկը եղել է լյութերական պաստոր Միխաել Բոկի «Բուժիչ բույսերի փոքրիկ պարտեզ՝ ցաված հոգիների համար» գերմաներեն գրքի թարգմանությունը։ Գրել է հոգևոր, հայրենասիրական, ռազմական, սիրային երգեր, թարգմանություններ կատարել լատիներենից ու գերմաներենից։ Քաջածանոթ լինելով զինվորականի աստանդական, վտանգներով լի կյանքին՝ գովերգել է մարտական նժույգի սլացիկ վարգելը, կռիվներում եփված ռազմիկների խիզախությունն ու սխրանքները, տափաստանների լայնարձակ հեռուները, ոսկեշող գինու դառը, բայց և դուրեկան համը... Հայրենիքի ճակատագրի համար տագնապը Բալաշիի հոգում ոչ թե ողբերգական հեծեծանքներ է առաջ բերում, այլ հանուն հայրենյաց կյանքն ուրախությամբ զոհաբերելու պատրաստակամություն։ Նրա պոեզիան անչափ մոտ է ու հոգեհարազատ ժողովրդական երգեցիկ ստեղծագործությանը։

Բալաշիի հոգևոր բանաստեղծությունները հրատարակվել են 1631 կամ 1632 թվականին, իսկ սիրային երգերը տարածվել են ձեռագիր տեսքով և առաջին անգամ լույս ընծայվել միայն 1874 թվականին, երբ պատահականորեն հայտնաբերվել են Ռադվանիի գրադարանում։ Նրա «Յուլիային» խորագիրը կրող բանաստեղծաշարը, որ հասցեագրված է բանաստեղծի անպատասխան սիրո էակին՝ Աննա Լաշոնցիին, իրավամբ համարվում է բոլոր ժամանակների հունգարական պոեզիայի շողարձակող մարգարտաշարը։ Թեև Բալաշիի սիրային բանաստեղծությունների վրա զգացվում է իտալացի մեծ պոետներ Դանթեի ու Պետրարկայի որոշ ազդեցությունը, այդուհանդերձ դրանք չափազանց ինքնատիպ են ու տպավորիչ։

Հիշատակ և մեծարանք խմբագրել

Բալինտ Բալաշիի պատվին գրական մրցանակ է հիմնել Պոլ Մոլնարը։ Մրցանակը կոչվում է Բալինտ Բալաշիի հիշատակի թուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119268779 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Bálint Balassi». Encyclopædia Britannica. 2008. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  6. Homepage of The Bálint Balassi Memorial Sword Award
  7. His biography in the Hungarian Biographical Encyclopedia in Hungarian
  8. 8,0 8,1 István Nemeskürty, Tibor Klaniczay, A history of Hungarian literature, Corvina, 1982, p. 64
  9.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Balassa, Bálint». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press. էջ 240.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինտ Բալաշի» հոդվածին։