Բալիական վագր
Բալիական վագր
Բալիական վագր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ենթաընտանիք Մեծ կատուներ (Pantherinae)
Ցեղ Հովազներ (Panthera)
Տեսակ Վագր (P. tigris)
Ենթատեսակ Բալիական վագր (P. t. balica)
Միջազգային անվանում
Panthera tigris balica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Անհետացած

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բալիական վագր[1] (լատին․՝ Panthera tigris balica), վագրերի մեռած կամ վերացած ոչնչացված տեսակ է, որը հանդիպում է միայն Բալի կղզում։ Այս վագրերի առաջին տեսակը կոչվում է ինդոնեզիական, մյուս երկուսը՝ Ջավայան վագր (արդեն վերացած) և Սումատրական վագր (վերացման վտանգի առջև)։

Պատմություն խմբագրել

Գոյություն ունի Բալիական վագրի առաջացման 2 վարկած։ Առաջինի համաձայն Ջավայան և Բալիական վագրերը եղել են մի տեսակից։ Սառցե դարաշրջանից հետո հնարավոր է, որ կենդանիներից յուրաքանչյուրը հայտնվել է տարբեր կղզիներում։ Եվ այստեղից էլ առաջացել են նրանց անունները։ Երկրորդ վարկածի համաձայն վագրը հասել է Բալի կղզի և այստեղ դրել իր տունը։

Արտաքին բնութագիր և մարմնի հատկանիշները խմբագրել

Բալիական վագրը համարվում և հանդիսանում է ամենափոքր ամենաթեթևաքաշ ենթատեսակը վագրերի մեջ (շրջանում)։ Արուների մարմնի երկարությունը առանց պոչի հասնում է 150―220 սմ ընդ որում միջինը 175―180 սմ, Արու բալիական վագրի առավելագույն ամենամեծ ռեկորդային երկարություն առանց պոչի 230 սմ, բայց պոչով 350 սմ, իսկ էգերինը առանց պոչի՝ 140―180 սմ։ Արու բալիական վագրերի սովորական բնորոշ միջին քաշը հասնում է 170―180 կգ, ընդհանուր տիրույթով արու բալիական վագերի քաշը 100―240―250 կգ, իսկ ամենախոշոր արուների ամենամեծ քաշը հասնում է մինչև 260 կգ։ քաշային տիրույթում (դիապազոնում), իսկ էգերի միջին քաշը՝ 133―140 կգ։ Այդ մազերը կարճ է 1―3 սմ, մուգից մինչև բաց նարնջադեղին գույն է և վագրի մարմնով տարածվում են սև ու շագանակագույն շերտերը, հաճախ այդ մուգ շերտավոր գծերի մեջ նկատելի են նարնջադեղին նախշեր՝ օղակներ։ Իսկ վագրերի միջին արագությունը կարող է հասնել մինչև 50―60 կմ/ժ։

Ապրելակերպը խմբագրել

 

Բալիական վագրերի ապրելակերպը նման է մյուս տեսակի վագրերի ապրելակերպին։ Այս տեսակի ― Բալիական վագրերի կյանքի ընդհանուր տևողությունը 16―28 տարի է։

Բազմացում խմբագրել

Էգերն ունենում են 2―5 ձագ, որոնց քաշը կազմում է 0,8-ից 1―2 կգ։ Ձագերը մնում են մոր մոտ 2-ց մինչև 3 տարի։

Թվաքանակի կրճատումը խմբագրել

Առաջին վագրը սպանվեց 1911 թվականի նոյեմբերի 3-ին կղզում Օսկար Վոյնիչի կողմից (անգլ.՝ Oszkar Vojnich)։ Նա սպանել էր հասուն վագրի՝ կղզու հյուսիս-արևմտյան մասում՝ Հունունգ Հոնդոլոյի և Բանյուպոխ գետի միջև։ Տեղացիները հետաքրքրվեցին վագրի տեսակով և սկսվեց մասսայական որսորդություն։ Բարոնը այս ամենը նկարագրել է իր «Արևելյան Հնդկաստանում» գրքում, որը հրատարակվել է 1913 թվականին Բուդապեշտում[2]։

Բալիական վագրի տեսակը համարվեց վերացած 1937 թվականի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ բնակները կրակելով սպանեցին հասուն էգ վագրի Բալիի արևմուտքում[3]։ Տեսնելով կղզու փոքր տարածքը, ոչ բարենպաստ պայմանները, դժվար թե ինչ-որ կենդանի ողջ մնա։

Վագրը տեղացիների մշակույթում խմբագրել

 
ոչ մի

Բալիում բնակվողների համար վագրը մեծ նշանակություն ուներ։ Այն շատ հաճախ է հիշատակվում ժողովրդական հեքիաթներում և արվեստի նմուշներում։ Ոմանք կենդանուն համարում էին գերբնական ուժերի տեր երևույթ։

Կենդանիների հիմնական մասի վերացումից հետո տեղացիները սկսեցին ոչնչացնել կենդանու հետ կապված բոլոր իրերը։ Չնայած այս ամենին որոշ նմուշներ դեռևս պահպանվում են։ Ավելի շատ տեղեկություններ հանդիպում են հունգարացի բարոն Վոյնիչեմից, ով կարողացել էր մի վագրի գցել ցանցը և լուսանկարել նրան։ Ինչպես նաև հայտնաբերվել են որոշ ոսկորներ։ Լոնդոնի բրիտանական թանգարանում պահվում է կենդանիների մասունքների ոչ այնքան մեծ հավաքածու։ Չնայած նրան, որ կենդանիները գրեթե վերացել են, այնուամենայնիվ նրանք մեծ կամ միջին դեր են խաղում տեղացիների կրոնական հավատալիքների մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սոկոլով, վերացող կենդանիների ցուցակ, կաթնասուններ
  2. Vojnich, G. 1913: A Kelet-Indiai Szigetcsoporton [in the East Indian Archipelago]. Singer & Wolfner, Budapest, pp. 264.
  3. Buzas, B. and Farkas, B. 1997. An additional skull of the Bali tiger, Panthera tigris balica (Schwarz) in the Hungarian Natural History Museum. Miscellanea Zoologica Hungarica Vol 11 pp: 101-105.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիական վագր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիական վագր» հոդվածին։