Բալենի մանրապտուղ

բույսերի տեսակ
Բալենի մանրապտուղ
Բալենի մանրապտուղ
Բալենի մանրապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Բալենի մանրապտուղ (P. microcarpa)
Միջազգային անվանում
Prunus microcarpa
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Բալենի մանրապտուղ (լատին․՝ Cerasus microcarpa), մինչև 1.5-2 մ բարևրությամբ թուփ է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևները էլիպսաձև են, ձվաձև կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Պտուղները գնդաձև են, սև, թթու։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում է հունիսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Արարատյան գոգավորություններում և Մեղրիում՝ ատորին, հազվադեպ, միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Մասնակցում է լեռնա-չորասեր բուսական խմավորումների կազմավորմանը։ Չորադիացկուն է, աչքի է ընկնում նաև բավարար ցրտադիմացկունությամբ։ Առաջացնում է առատ մացառներ, որի շնորհիվ պիտանի է թեք լանջերի անտառապատման մեջ օգտագործելու համար։

Գրականություն խմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մանրապտուղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մանրապտուղ» հոդվածին։