Բազրիք, ճաղաշարից և ճաղերի գլուխները միացնող հեծանից կազմված ցածր պատվար–հենարան, որ տեղադրվում է պատշգամբների, աստիճանների, տանիքների, կամուրջների եզրերին, որպես հենվելու հարմարանք, ինչպես և արգելափակոց՝ անցնելիս վայր ընկնելու վտանգը կանխելու համար։ Պատրաստվում է փայտից, քարից, մետաղից, բետոնից և այլն։ Բազրիք լինում է նաև առանց ճաղաշարի։ Կառույցի օրգանիզմում, ունենալով որոշակի ֆունկցիա, բազրիք ճարտ․ հարդարանքի արտահայտիչ տարր է։ Բազրիք են նաև բազկաթոռի երկու կողմի հենարանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 219