Բազմաստվածություն (հուն․՝ πολύς-«բազմաթիվ, շատ»+հուն․՝ θεός-«Աստված, աստվածային»-«բազմաստվածություն»[1]), հեթանոսական կրոնի ձև, որն ընդունում է մեկից ավելի աստվածների գոյությունը։ Առաջացել է տոհմային համայնքի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։ Բազմաստվածությունը հանդիսանում է կրոնական համակարգ և թեիզմի տեսակ, որի շրջանակներում այն հակադրվում է միաստվածությանը (հավատքը, որ գոյություն ունի միայն մեկ Աստված) և աթեիզմին (միակ Աստծու և ընդհանրապես աստվածների գոյության ժխտումը)։ Բազմաստվածությունը մինչև այժմ պահպանվում է Հնդկաստանի (հինդուիզմ), Չինաստանի (դաոսիզմ), Ճապոնիայի (սինտոիզմ) կրոններում։ Քրիստոնեությունն ընդունելուց առաջ հայերն ունեցել են բազմաստվածային դիցարան՝ Արամազդի գլխավորությամբ։ Դիցարանի մեջ են մտել Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տիրը և ուրիշներ։ Պատմական զարգացման ընթացքում բազմաստվածությունը իր տեղը զիջել է միաստվածությանը, որում, սակայն, պահպանվել են նրա առանձին տարրեր։

Տերմինի ծագումը խմբագրել

 
Գահի վրա աստվածուհու արձանիկ: Նոր քարի դար: Չաթալ Հույուք

Տերմինն առաջացել է հուն․՝ πολύς-«բազմաթիվ» և հուն․՝ θεός-«աստված» բառերից։ Առաջին անգամ օգտագործվել է հրեա փիլիսոփա, գրող Փիլոն Ալեքսանդրացու կողմից՝ քրիստոնյաների հետ կրոնական հակասություններում։ Տերմինն առաջ է քաշվել հեթանոսությունից տարբերակելու նպատակով, քանի որ հրաները հեթանոս կամ կռապաշտ էին անվանում բոլոր նրանց, ովքեր հուդայականություն չէին դավանում։ Սակայն Եվրոպայում, քրիստոնեության տարածմանը զուգընթաց, տերմինը գործածությունից դուրս եկավ՝ «հեթանոսություն» տերմինի լայն կիրառման պատճառով։ Տերմինի վերածնունդը և հետագա օգտագործումը հնարավոր եղավ շնորհիվ ֆրանսիացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Ժան Բոդենի՝ «Հեպտապլամերես» կամ «Յոթ մասնակիցների զրույցը» աշխատությունների։

Բազմաստվածությունն Աստվածաշնչում խմբագրել

Աստվածաշնչում բազմաստվածությունը կոչվում է հեթանոսություն՝ որպես միակ Աստծուն դավճանելու հասկացություն, որում սիստեմատիկորեն հայտնվում էին հրեաները։ Սողոմոն արքայի և նրան նախորդող արքաների ժամանակներում Իսրայելի հրեական թագավորությունում օրինական կերպով գոյություն ունեին սրբազան լեռներ և սրբազան պուրակներ, որտեղ տեղի էին ունենում հեթանոս աստվածների երկրպագություն. Բաալին, Դագոնին, Մողոքին, Աստարտեին, և այլ աստվածներին, որոնց պաշտամունքները տարածված էին Հարավարևմտյան Ասիայում։ Ըստ Հին Կտակարանի, միաստվածությունից և Յահվեից նահանջի համար, Աստված պատժեց հրեաներին, ովքեր նվաճվեցին հեթանոս ազգերի կողմից։ Ասորեստանը ստրկացրեց Հյուսիսիսրայելական թագավորությունը, իսկ հետո Բաբելոնը նվաճեց Հուդայի թագավորությունը՝ գերի վերցնելով հրեաներին։

Բազմաստվածությունը Ղուրանում խմբագրել

Բազմաստվածությունը Ղուրանում ներկայացվում է շիրկ տերմինով (արաբ․՝ شرك‎‎-ընկեր), բառացի՝ «Աստծուն հավասարեցնել» կամ բացի Աստծուց, այլ ինչ-որ բանի երկրպագություն։ Հաճախ ներկայացվում է՝ որպես բազմաստվածություն կամ հեթանոսություն։

«Ալ-Բակարի» Ղուրանի երկրորդ սուրհանում բազմաստվածությունը սահմանվում է սիրո միջոցով.

  Մարդկանց մեջ կան այնպիսիները, ովքեր ընտրում են Աստծուն հավասարներ և սիրում են նրանց այնպես, ինչպես՝ Աստծուն։ Բայց նրանք, ովքեր հավատում են, Աստծուն ավելի շատ են սիրում։ Ահա, եթե մեղավորները, տառապելով, տեսնեին, որ ամբողջ իշխանությունը պատկանում է Աստծուն և, որ Աստված կարող է կրել այդպիսի տանջանքներ (Ղուրան 2:165)  

Բազմաստվածության ծագման տեսություններ խմբագրել

 
Ապոլլոն աստծու հռոմեական արձանը, որն ի սկզբանե հունական պանթեոնում էր

Երկար ժամանակ և ներկայումս բազմաստվածության ծագումն ու նրա կապը միաստվածության հետ հանդիասնում է վիճաբանության առարկա՝ մարդաբանների, աստվածաբանների և կրոնի պատմաբանների շրջանակում։ Վիճաբանության հիմքում ընկած է բազմաստվածության գերականության ընդունումը կամ ժխտումը՝ միաստվածության նկատմամբ։

 
Հունական պանթեոնի աստվածները

Քրիստոնեական ավանդույթներում բազմաստվածությունը համարվում է երկրորդական՝ համեմատած բնական միասվածության հետ։ Ըստ այս ենթատեքստի, բազմաստվածությունը դիտարկվում է դեգրեդացիա և միակ Աստծու մոռացում՝ որպես մեղանչելու և մարդկության ընդհանուր հոգևոր-բարոյական անկման դրսևորումներից մեկը և այդպիսի վիճակը պետք է հաղթահարվի մարդկանց կողմից։

Բազմաստվածության ուսումնասիրման նոր մոտեցումներ առաջ եկան Վերածննդի դարաշրջանում, բայց մինչև XVIII դարը եվրոպացի մտածողները կենտրոնացած էին հիմնականում հունական դիցաբանության ուսումնասիրման վրա։ Սակայն, արդեն Նորագույն ժամանակներում, կապված կրոնի հետազոտության աշխարհիկացման հետ, ի հայտ եկան տեսություններ, որոնք կարծում էին, որ բազմաստվածությունը մարդկության առաջնային վիճակն է։ Առաջիններց, ով արտահայտեց նման գաղափար, շոտլանդացի փիլիսոփա, տնտեսագետ և պատմաբան Դեյվիդ Հյումն (1711—1776) էր։ Նա բազմաստվածությունն անվանեց. «տգետ մարդկանց սկզբնական կրոն»՝ ձևավորված «կենցաղային գործերի մտահոգություններից, հույսերից և վախերից»։ Համապատասխանաբար, միայն մարդկային բանականության հետագա զարգացումը բերեց մարդկությանը դեպի՝ միաստվածություն։ Այս տեսակետն իր արտացոլումն է գտել նաև այդ ժամանակաշրջանի գրականության մեջ։ Շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Մակֆերսոնը (1736-1796), գերմանացի գրող և փիլիսոփա Յոհան Հերդերը (1744-1803) և այլք դիցաբանությունը մեկնաբանում էին որպես համազգային իմաստության արտահայտում՝ քողարկված բանաստեղծական կերպարով։

 
Եգիպտական աստվածները Կարնեգիի բնական պատմության թանգարանում

Հետագայում, ծանոթանալով այլ երկրների պատմությանը, մշակույթին և դիցաբանությանը, ինչպիսիք են՝ Եգիպտոսը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, հնարավորություն եղավ անցնել բազմաստվածության համեմատական-կրոնական մեթոդի և հեռանալ առասպելի՝ որպես «պրիմիտիվ անտեղյակություն» հասկացությունից։ Այսպիսով, բազմաստվածության առաջնայնության գաղափարի զարգացման գործում ներդրում ունեցավ կրոնի ծագման անիմիստական տեսության հիմնադիր, հայտնի բրիտանացի ազգագրագետ, մշակութաբան, կրոնական ծեսերի և արարողությունների հետազոտող Էդվարդ Թեյլորը (1832-1917)։ Իր «Նախնադարյան մշակույթ» գրքում, հրատարակված Դարվինի՝ «Մարդու ծագումը» գրքի հետ միաժամանակ, նա առաջարկց, որ նախնադարյան մարդը, մտածելով իր երազների մասին, եկավ իր մեջ որոշ հոգևոր սուբստանցի առկայության մասին եզրահանգման։ Այդպիսի հոգևոր սուբստանցի առկայությունը մարդը հետագայում առաջարկեց և իրեն շարջապատող նյութական առարկաների ու կենդանի բնության մեջ։ Էդվարդ Թեյլորի կարծիքով, այսպիսով, առաջացավ հավատ՝ տարբեր հոգիների հանդեպ և հետագայում՝ այդ «առաջնային կրոնի» հիման վրա, զարգացան կրոնի մնացած տեսակները, իսկ ամենավերջում՝ հավատը դեպի միակ Աստված։

Այդպիսի տեսակետի էր հակված նաև այլ հայտնի շոտլանդացի կրոնագետ, մարդաբան, էթնոլոգ, մշակութաբան և կրոնի պատմաբան Ջեյմս Ջորջ Ֆրեզերը (1854—1941), ով դիցաբանաության և կրոնի պատմության «Ոսկե ճյուղը» աշխատության հեղինակն է։ Նա Թեյլորի «նախնական կրոնի» գաղափարին ավելացրեց, բացի հավատից և հոգուց, նաև երկրորդ տարր՝ մոգություն և ծես։

Գերմանացի փիլիսոփա, իդեալիստ Ֆրիդրիխ Շելինգը (1775—1854) իր աշխատություններում կրոնում տրաբերակում է՝ նախապատրաստման փուլ (բազմաստվածության դիցաբանություն) և կրոնի հայտնության փուլ (այսինքն՝ քրիստոնեություն)։ Դիցաբանությունը հանդիսանում է բնական կրոն, որտեղ կրոնական իրականությունը բացահայտվում է զարգացման բնական գործընթացում, ճիշտ այնպես, ինչպես բնության բնական զարգացման մեջ աստիճանաբար բացահայտվում է նրա գաղափարական իմաստը։

XX դարի սկզբին, պարզունակ ժողովուրդների բազմաթիվ հոգեբանական հետազոտություններ ցույց տվեցին, որ որ անիմիզմի տեսությունը անհիմն կերպով վերցրել է «նախնադարյան մարդու» մտածողության եվրոպական առանձնահատկությունները։ Ֆրանսիացի հայտնի մարդաբան և փիլիսոփա Լուսիեն Լևի-Բրյուլն (1857—1939) ասում էր, որ նախնադարյան ազգերի կյանքի փաստերը ցույց են տվել, որ այդ տեսությունը հիմնավորված չէ։ Նա նախնադարյան մտածողության մասին խոսում էր՝ որպես «մինչ տրամաբանական», ժամանակակից մարդու մտածողությունից սկզբունքորեն տարբերվող գործունեություն։

 
Երեք աստվածուհիները՝ Օգոստոսի Խաղաղության զոհասեղանի վահանակի վրա

Միաստվածության տեսության գերակայության զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել ավստրիացի ազգագրագետ, սոցիոլոգ, լեզվաբան Վիլհելմ Շմիդտը (1880—1954): 1912-1955 թվականներին նա հրատարակեց իր՝ «Աստծո գաղափարի ծագումը» տասներկու հատոր պարունակող աշխատությունը, որտեղ համակարգեց իրականացվող ազգագրական հետազոտությունների արդյունքները և փորձեց հիմնավորել նախնադարյան միաստվածության հայեցակարգերը։

Բազմաստվածությունն ուսումնասիրվում է իր դիցաբանական բաղադրիչով։ Առասպելն ընկալվում է՝ որպես աշխարհը ռացիոնալացնելու յուրահատուկ ձև։ Կառուցվածքային մարդաբանությունը, ֆրանսիացի գիտնական Կլոդ Լյուի-Շտրաուսը (1908—2009), դիտարկում է դիցաբանության մեջ անգիտակցական տրամաբանական գործընթացների դաշտ՝ միտված լուծելու մարդկային գիտակցության հակասությունները։ Կարլ Գուստավ Յունգը (1875—1961) դիցաբանության մեջ գտնում էր կոլեկտիվ անգիտակցականի նախօրինակ։

Գրեթե բոլոր առասպելների տեսության մեջ նշվում է նախնադարյան մտածելակերպում անգիտակցականի առաջնային դերի մասին։ Բազմաստվածության հանդեպ հատուկ հոտաքրքրությունը՝ նրա դիցաբանական բաղադրիչում, ապացուցում է ցանկակաց իրատեսությունում կրոնական ակունքի կարևորությունը[2]։

Բազմաստվածության էությունը խմբագրել

Բազմաստվածության պարադիգմում աշխարհը ներկայացված է տարբեր աստվածների հիերարխիայի ձևով, ովքեր ունեն ավել կամ պակաս ուժ, արտաքին տեսք, որպես կանոն՝ մարդակերպ, և բնության ու հասարակության մեջ իրենց կոնկրետ կառավարման ոլորտը։ Աստվածների պանթեոնն իրնենից ներկայացնում է փոխհամագործակցության բարդ համակարգ, որտեղ աստվածներն ունեն իրենց կրքերը, բնավորությունը, հարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ և ունեն կոնկրետ ազդեցության ոլորտ։ Յուրաքանչյուր աստծո գործունեության ոլորտն առանձին է։ Օրինակ, Հին Հունաստանում Պոսեյդոնը ծովի աստվածն էր, Գեան՝ հողի աստվածուհին, սոցիալական ոլորտում՝ Հերմեսն առևտրի աստվածն էր և այլն։ Պանթեոնը սովորաբար գլխավորում էր գերագույն աստվածը, բայց, ի տարբերություն միաստվածության, ոչ եզակին։ Որպես կանոն, այդ աստվածը համարվում էր արևի աստվածը (հին եգիպտական, սլավոնական և շումերական դիցաբանություն), չնայած հանդիպում են նաև բացառություններ։

 
Աստվածների երթ, Պրոմեթևսյան սարկոֆագ։ Ք. ա. 240 թվական, Լուվր

Բազմաստվածության համար տեսական հիմանվորում է հանդիսանում դիցաբանությունը[3]։ Այդ պատճառով բազմաստվածության ուսումնասիրումը սերտ կապված է առասպելների ուսումնասիրման հետ, որոնք իրենցից ներկայացնում են՝ լեգենդներ աստվածների և հերոսների մասին։ տարբերակում են՝ աստվածասերության (աստվածների ծագման մասին առասպելներ) և տիեզերածնության (աշխարհի ծագման մասին առասպելներ) առասպելներ։ Նախնադարյան և ավանդական հասարակություններում առասպելը, նվիրված տիեզերքի ու մարդու, սոցիալական ինստիտուտների ծագմանը, մշակութային ձեռքբերումներին, կյանքին ու մահվանը, կատարում է կրոնի, գազափարախոսության, փիլիսոփայության, պատմության և գիտության գործառույթներ։

Բազմաստվածության կրանական պրակտիական (նրա ծեսերը) ուղղված է աստծո հետ կապ հաստատելուն և նրանից որևէ օգնություն ստանալուն և մարդու կողմից՝ որպես փոխանակություն, կատարվում է զոհաբերություն[4]։ Աստծո հետ համագործակցելու նշանների իմացությունը, և պրակտիկայում դրանց կիրառությունը շրջապատող իրականության հանդեպ տալիս է իշխանություն։ Ծիսակարգի միջոցով իրականության նկատմամբ իշխանության հաստատումը մոգություն է։ Բազմաստվածությունն իր էությամբ մոգական է, քանի որ աստվածների աշխարհը տրանսցենդենտալ չէ, այն լուծարվում է բնության մեջ։

Բազմաստվածության տեսակներ խմբագրել

 
Սուրբ կով Դելիի փողոցներում

Առանձնանում են բազմաստվածության տարբեր տեսակներ.

  1. Անիմիզմ, առարկաների շնչավորման պաշտամունք, որի աղբյուրներ են հանդիսանում հոգու և դևերի միջամտությունը
  2. Ֆետիշիզմ, անշունչ առարկաների երկրպագություն, որոնց վերագրում են գերբնական հատկություններ
  3. Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք
  4. Զոոլատրիա, կենդանիների պաշտամունք
  5. Սաբեիզմ, աստղերի աստվածացման պաշտամունք, մոլորակների և այլ երկնային մարմինների՝ կապված կախարդանքի և աստղագուշակության հետ
  6. Խթոնյան աստվածների երկրպագություն, երկրի և բնության աստվածների հանդեպ տածած պատկառանք
  7. Նախնիների պաշտամունք, պաշտամունքը բնորոշ է բազմաստվածության հնագիտական ձևերին, որտեղ նախնիները մոգականորեն մասնակցում են սերունդների կյանքին

Բազմաստվածության պատմական ձևեր խմբագրել

 
Եգիպտական աստվածներ Օսիրիսն, Անուբիսն ու Հորը

Բազմաստվածությունը ժամանակակից աշխարհում խմբագրել

Ժամանակակից աշխարհում բազմաստվածությունը ներկայացված է ներքոհիշյալ կրոններում.

Բուդդայականություն խմբագրել

 
Բուդդայի արձանը տաճարում: Կորեա

Բուդդայականության ուսմունքը «Դևաների» մասին եվրոպական լեզուներով, ընկալման հեշտության համար, հաճախ թարգմանում է՝ որպես «աստվածներ»։ Չնայած Դևաներն էապես տարբերվում են այլ բազմաստված կրոնական համակարգերի աստվածներից։ Դևաներն ապրում են «աստվածների աշխարհում», որը սանսկրիտերենով կոչվում է «դևալոկա»։ Դևաի հասկացությունը չի կապվում ինչ-որ գերբնական արարածի հետ, բայց մարդկանց տեսանկյունից նրանք համեմատվում են ուժեղ և երջանիկ մարդկանց հետ։ Դևաների քանակը սահմանված չէ։ Ավելի ցածր աստիճանի Դրաներն իրենց բնույթով մոտ են մարդկանց։

Բուդդայի ուսմունքի նպատակն է՝ սամսարայի տանջանքներից ազատվելը[5][6] և նիրվանայի հասնելը։

Բուդդայականությունում ժխտվում է անհատական Աստծու մասին ուսմունքը, որը կա աբրահամյան կրոններում։ Այդ պատճառով բուդդայականությունը դասվում է նեթեիզմի շարքին և հաճախ իր բնույթով մեկնաբանվում է՝ որպես սպիրիտուալիզմ, այլ ոչ թե կրոն։

Ջայնիզմ խմբագրել

 
Ջայնիզմի հիմնադիրներ` Ռուշաբխա և Մահավիրա: Բրիտանական թանգարան

Ջայնիզմի ուսմունքի կենտրոնում, ինչպես այլ հնդկական կրոններում, սամսարայից ազատվելու խնդիրն է։ Ջայնիզմում մեծ թվով աստվածներ կան, բայց հիմնական աստվածներ են համարվում՝ «Ջինան», «Արիհանտը», «Թիրթանկարիան», ովքեր հաղթահարեցին ներքին կրքերը և ձեռք բերեցին լուսավոր գիտակցություն։ Այդ պատճառով, Ջայնիզմի ուսմունքի հետևորդների համար, բարձրագույն նպատակ է հանդիսանում դառնել՝ ջիններ (հաղթողներ)՝ նման «Ջինաին»։ Աստվածները հավերժ չեն, և վաղ թե ուշ, սպառելով լավ կարման, նրանք նորից ստիպված են ծնվել որևէ այլ արարածի տեսքով։ Աստվածները չեն կարող օգնել մարդկանց ազատագրվել սամսարայից, նրանցից խնդրել ինչ-որ երկրային վայելքներ անօգուտ է, քանի որ ոչ-ոք իշխանություն չունի կարմայի վրա։

 
24 տիրտհանկարներ

Ջայնիզմը սովորեցնում է նաև յակշի և յակշինի գոյության մասին, որոնք պատկանում են, այսպես կոչված, թափառող աստվածների կատեգորիային և ունեն մի շարք գերբնական հնարավորություններ՝ ներառված չափը և ձևը փոխելու ունակությունը։ Ըստ ջայնական դիցաբանության, աստվածների արքա Ինդրան պատվիրել է յակշիներին և յակշինիներին վերահսկել «Տիրտհանկարների» բարեկեցությունը[7]։ Չնայած այն բանին, որ նրանք օժտված են մեծ ուժով և կարողությամբ, նրանք նույնպես թափառում են ասմասրայի ծննդյան և մահվան շրջափուլերում՝ ինչպես բոլոր մարդկային հոգիները։

Ջայնիզմի համար բնորոշ է բարձրագույն Աստծո գոյության ժխտումը։

Հինդուիզմ խմբագրել

 
Տրիմուրտի (ձախից աջ հերթականությամբ. Բրահմա, Վիշնու, Շիվա), քանդակը՝ Էլլորայի քարանձավից

Հինդուիզմում կան ավելի քան հազար աստվածներ և աստվածուհիներ[8]։ Հինդուիզմի տարբեր ուղղություններում այդ արարածները դիտարկվում են՝ կամ որպես հոգևոր աշխարհից անդեմ բարձրագույն աստծո անհատական դրսևորումներ, կամ՝ որպես ամենակարող հոգևոր արարածներ՝ դևաներ։ Հինդուիզմում դևաները երկնային աստվածներ են, որոնք վերահսկում են տարբեր տարերային և բնական ուժերին և հանդիսանում են բարձրագույն աստծո ծառաները։ Այդպիսի աստվածներից շատերը աննկատ դեր են խաղում հինդուիզմի կրոնական հիերարխիայում։ Բայց որոշ դևաներ ունեն ավելի կարևոր դիրք. նրանք ղեկավարում են բարդ տիեզերական գործընթացներ և առանցքային դեր ունեն տիեզերքում կյանքի ստեղծման և պահպանման գործընթացում։

Հինդուիստական պանթեոնն ներառում է 3 հիմնական աստվածներ. Բրահմա (արարիչ աստված), Վիշնու (անձնավորում է հավետ կենարար բնությունը) և Շիվա (ավերման և վերակերպման մարմնացումն է)[9]։

Դաոսականություն խմբագրել

 
Երեք մաքուրներ

Դաոսական պանթեոնը շատ բարդ է և բազմազան։ Այդ բազմազանությունը հանդիսանում է մեծ թվով, շատ տարբերություններ ունեցող դաոսական դպրոցների արդյունք, բայց հիմնական աստվածների ցանկը մեծ մասամբ համընկնում է։ Աստվածները բաժանվում են՝ «մինչերկնային» և «հետերկնային»։ Առաջնային աստվածները մարմնավորում են բնության ուժերը, տիեզերքի տարրերը և այլն, երկրորդները՝ կրտսեր աստվածները, նրանք են, ովքեր երկրային կյանում եղել են մարդ, բայց մահից հետո գտել են հավերժական կյանք։

 
Ութ անմահներ, Չինաստան

Ուսմունքի հիմնադիր Լաո Ցզին բարձյալ Էակի, համընդհանուր Օրենքի և Աբսալյուտի մասին ասել է. «Կա անվերջ Էակ, որը եղել է երկնքից ու երկրից առաջ։ Այնպե՜ս անվրդով, այնպե՜ս հանգիստ։ Այն ապրում է մենության մեջ և չի փոփոխվում։ Մենք կարող ենք համարել այն՝ տիեզերական Մայր։ Ես չգիտեմ նրա անունը։ Ես անվանում են նրան Դաո»։ Դաոն իշխում է ամենուր և բոլորին, ընդմիշտ և անսահման։ Նրան ոչ-ոք չի ստեղծել, բայց բոլորը ծագում են նրանից։ Կյանքի իմաստը. ներքին կետրոնացման և ասկետիզմի միջոցով ազատվել աշխարհի իշխանությունից, ճանաչել Դաոին և միավորվել նրա հետ։

Հիմնական «մինչերկնային» աստվածները, ովքեր գլխավորում են պանթեոնը, այսպես կոչված Երեք Մաքուրներն են կամ «սան ցին», մարմնավորում են Դաոյի ինքնաբացահայտման փուլերը, նաև երկնային աշխարհի ոլորտները։

«Հետերկնային» աստվածները մի քանի հազար են։ Դրանցից ամենահարգվածները, ովքեր հասել են հավերժական կյանքի, այսպես կոչված՝ «Ութ անմահներն» են. Լույ Դունբին, ԼԻ Տեգուայ, Չժունլի Ցյուան, Չժան Գոլաո, Ցաո Գոցզու, Հան Խիանգզի, Լան Չայհե, Հե Խիանգու։

Սինտոիզմ խմբագրել

 
Հաջողության յոթ աստվածներ

Սինտոիզմը Ճապոնիայի ավանդական կրոնն է, իր պանթեոնում ունի մեծ քանակությամբ աստվածներ, ինչն արտացոլված է հետևյալ ասույթում. «Ճապոնիան ութ միլիոն աստվածների երկիր է»։ Սինտոիզմը աստվածների մասին վարդապետություն է՝ որպես հոգևոր էություններ, որոնք կոչվում են «Կամի»[10]։ «Կամիները» ամենագետ կամ ամենակարող չեն, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի ազդեցության ոլորտ։ Նույնիսկ բարձրագույն աստվածները պետք է ապավինեն ենթակաների օգնությանը։ Սինտոիզմյան աստվածների առանձնահատկությունը, որի շնորհիվ այն առանձնանում է այլ բազմաստված կրոնական համակարգերից այն է, որ հատուկ ընդգծվում է՝ կապը մարդկանց և «Կամիների» միջև։ «Կամի» կարելի է անվանակոչել նաև մարդկանց և կենդանիներին, սարերին (օրինակ՝ Ֆուձիյամա)[11] և, ընդհանրապես, ցանկացած բնույթ, որն ունի որոշակի բացառիկ հատկություններ։ «Կամի» տերմինի տակ հասկացվում է նաև այն, ինչն այլ կրոններում անվանվում է հոգի։ Երբ մարդը մահանում է, նա նույնպես դառնում է «Կամի»։ Սինտոիզմի համաձայն մարդիկ ոչ թե ստեղծվել են աստծո կողմից, այլ՝ ծնվել։ Ճապոնիայի կայսրը «Կամի» է համարվում ծնված օրից։

Նոր հեթանոսություն խմբագրել

Նոր և վերակառուցված հին հեթանոսական ուսմունքները և հոգևոր սովորույթները դարձել են նոր կրոնական շարժումներ։ Նոր հեթանոսությունն անհրաժեշտ է տարբերակել հեթանոսական ավանդույթներից, ինչպիսին է «դասական» շամանությունը։

Վիկկա խմբագրել

 
Եղջյուրավոր աստծո ժամանակակից ներկայացում

Վիկկայի ուսմունքը միասնականացված չէ, բայց հիմնական է համարվում Եղջյուրավոր աստծո[12] և Եռամիավորված աստվածուհու պաշտամունքը, ովքեր ընդունվում են տարբեր կրոնական-փիլիսոփայական հայեցակարգերի կողմից։ Եվ չնայած միասնական ուսմունքի բացակայությանը, Վիկկան մեկնաբանվում է՝ որպես դուալիստական կրոն, որտեղ Աստվածն ու Աստվածուհին ընկալվում են համարժեք՝ միմյանց լրացնող հակադրություններով (մոտ՝ ին և յանի մասի մասին դաոսականության ուսմունքին)։ Աստված երբեմն խորհրդանշորեն նույնականացվում է արևի հետ, աստվածուհին՝ լուսնի։

Բազմաստվածային վերականգնողականություն խմբագրել

Վերականգնողականության համար բնորոշ է՝ ժամանակակից աշխարհում մինչև քրիստոնեության տարածումը գոյություն ունեցած պատմական ազգային կրոնների վերականգնման ձգտումը, սակայն ի տարբերությանուն Վիկկայի, չի փորձում միավորել տարբեր հեթանոսական պաշտամունքների դիցաբանություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новая иллюстрированная энциклопедия. Кн. 14. Пе — Пр. — М.: Большая Российская энциклопедия, 2002. — С.166. ISBN 5-85270-206-4 (Кн.14), ISBN 5-85270-218-8
  2. Миф // Энциклопедия Кругосвет
  3. Введение в философию мифологии. Историко-критическое введение в философию мифологии. Книга первая // Шеллинг Ф. В. Й. Сочинения в 2-х томах. Т. 2. / Сост., ред. А. В. Гулыга; Прим. М. И. Левиной и А. В. Михайлова. — М.: Мысль, 1989.— 636, [2] с— (Филос. наследие) .
  4. Жертвоприношение — статья из Электронной еврейской энциклопедии том 2. — кол. 501—506
  5. Thanissaro Bhikku. Alagaddupama Sutta: The Water-Snake Simile(translated from Pali into English). Access To Insight (2004). — «Both formerly and now, monks, I declare only stress and the cessation of stress.». 9 августа 2012 года.
  6. Thanissaro Bhikku. Anuradha Sutta: To Anuradha(translated from Pali into English). Access To Insight (2004). — «Both formerly & now, it is only stress that I describe, and the cessation of stress.». 9 августа 2012 года.
  7. «ANEKANTVAD». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Индуизм (научный консультант д-р Хизер Элгуд)//Джон Баукер Религии мира. Великие вероучения от древности до наших дней. — М.: Слово, Дорлинг Киндерсли., 1997. — 200 с. ISBN 0-7513-8778-9, ISBN 5-85050-512-1 — (Серия: Домашний музей) (С.28)
  9. Тримурти // Атеистический словарь/Абдусалимов А. И., Алейник Р. М., Алиева Б. А. и др., Под общ. ред. М. П. Новикова. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — 512 с. (С. 450)
  10. WWWJDIC — 神 【かみ】 (n) god; deity; divinity; spirit; kami;
  11. А А Накорчевский Япония Синто глава 5 Кто и как служит японским божествам
  12. Farrar, Janet. The Witches' God: Lord of the Dance. — London: Hale, 1989. — P. 170-171.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 216