Բադ Իսչլ (գերմ.՝ Bad Ischl, բավ․՝ Båd Ischl), քաղաք Ավստրիայի Վերին Ավստրիա նահանգում, բալնեոթերապիա լեռնային հանգստավայր անտառի մեջ։ Բնակավայրը տեղակայված է Դանուբ գետի աջ վտակ Տրաունի ափին՝ Իսչլ փոքր գետի հետ միացման հատվածում[2][3]։

Քաղաք-հանգստավայր
Բադ Իսչլ
գերմ.՝ Bad Ischl
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵրկրամասՎերին Ավստրիա
Տվյալ կարգավիճակում1920 թվականից
Մակերես162,8 կմ²
ԲԾՄ468 մետր
Բնակչություն14 133 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06132
Փոստային դասիչ4820
Ավտոմոբիլային կոդGM
Պաշտոնական կայքbad-ischl.ooe.gv.at
Բադ Իսչլ (Ավստրիա)##
Բադ Իսչլ (Ավստրիա)
Բադ Իսչլ (Վերին Ավստրիա)##
Բադ Իսչլ (Վերին Ավստրիա)

Աշխարհագրություն խմբագրել

Բադ Իսչլը տեղակայված է Զալցկամերգուտ հանգստավայրային գոտում՝ Արևելակենտրոնական Ալպեր լեռնազանգվածի կենտրոնում, ծովի մակարդակից 469 մ բարձրության վրա, Տրաուն և Իսչլ գետերի հատման վայրում[2][3][4]։

Առողջարանային գործոններ խմբագրել

Սուլֆատային, քլորիդային (27 գ/լ), տատրիումային և սուլֆիդային (0,912 գ/լ) ջրերը օգտագործվում են լոգանքներ ընդունելու և խմելու եղանակներով մարսողական համակարգի, նյարդային համակարգի և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար[4]։ Ծծմբի սուլֆիդային ցեխերը օգտագործվում են ապլիկացիայի համար։ Գործում են հատուկ բաժանմունքներ երեխաներին բուժելու համար։ Առկա է առողջարանային հիվանդանոց, որն ունի դիագնոստիկա իրականացնելու հնարավորություններ[2][3][5]։

Պատմություն խմբագրել

Բադ Իսչլը եղել է աղի առևտրի կենտրոն, որտեղ վաճառվել է շրջանում գտնվող բազմաթիվ հանքերից բերված աղը[2][3]։

Փոքր շրջանային քաղաքը սկսեց դառնալ հեղինակավոր հանգստավայր 1823 թվականին։ Այդ ժամանակներում հանքային լոգանքները կազմակերպվում էին ծովափերում։ Տեղացի բժիշկները, հետազոտելով աղբյուրների ջրի բաղադրությունը, եկան այն եզրահանգման, որ հանքային բաղադրությունը համապատասխանում է ծովի ջրի բաղադրությանը, իսկ ավելի շատ հանքայնացումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը[2][3][5]։

 
Տեսարան դեպի Բադ Իսչլ, (յուղաներկ, 1863թ., Հյուբերտ Սատլեր)

Բադ Իսչլը համընդհանուր ճանաչում ստացավ 1827 թվականին, երբ հայտնի դարձավ Հաբսբուրգ էրցհերցոգ Կառլ Ֆրանց Ավստրիացու և նրա կին էրցհերցոգ Սոֆիայի անպտղության բուժման փաստը։ Բուժումից հետո լույս աշխարհ եկավ ապագա կայսրն ու նրա երեք եղբայրները։ 1849 թվականին առողջարանային բնակավայր առաջին անգամ այցելում է կայսր Ֆրանց Յոզեֆ I-ինը։ Հենց այստեղ էլ կայացել է նրա հանդիպումը իր ապագա կնոջ՝ Էլիզաբեթ Բավարացու հետ, իսկ 1853 թվականին՝ նրանց ամուսնական արարողությունը։ 1875 թվականից մինչև 1914 թվականը կայսեր և նրա կնոջ ամառային նստավայրն է եղել Բադ Իսչլում գտնվող «Կայզերվիլան»։ Այդ ժամանակ բազմաթիվ հայտնի մարդիկ, պալատականներ, պետական գործիչներ և մշակույթի գործիչներ այցելեցին Բադ Իսչլ[6]։ Կոմպոզիտոր Ֆրանց Լեհարը բնակվել է Բադ Իսչլում և գրել 24 օպերետ։ 1920 թվականին Բադ Իսչլը հռչակվում է առողջարանային հանգստավայր[2][3][5][7][8]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Կայսերական վիլլա - Ֆրանց Յոզեֆ I կայեսր և նրա կին Էլիզաբեթ Բավարացու ընտանեկան ամառային նստավայր։ Ներկայում վիլլան պատկանում է էրցհերցոգ Սալվատորին։ Շինություն ու այգին բաց են այցելուների համար[7][8]։
  • Մարմարյա ամրոց - ներկայում հանդիսանում է լուսանկարների թանգարան,
  • Լեհարի վիլլա - հայտնի կոմպոզիտորի, օպերետ Ֆրանց Լեհարի կացավայր,
  • Բադ Իսչլ քաղաքի թանգարան - քաղաքային թանգարան, որտեղ ներկայացվա է ազի կորզման, էթնոգրաֆիայի մասին տեղեկատվություն և այլն,
  • Տեխնոլոգիական թանգարան - ցուցադրված է տրանսպորտի բոլոր տեսակի նմուշներ,
  • Կատրին լեռ - առկա է ճոպանուղի, գագաթից բացվում է տեսարան դեպի շրջանի բոլոր լճերը։ Ամենաբարձր լեռնագագաթն է «Դախշտայնը», որն ունի 3000 մ բարձրություն։ Առկա են սառցադաշտեր։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bad Ischl, Բրիտանիկա հանրագիտարան:(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Die Geschichte von Ischl.(գերմ.)
  4. 4,0 4,1 Курорты. Энциклопедический словарь. Главный редактор Е. И. Чазов. — М.: Советская энциклопедия, 1983. С.447.(ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 SPA-курорты—Бад-Ишль.(չաշխատող հղում)(ռուս.)
  6. BAD ISCHL. The Emperor’s Great Love.(չաշխատող հղում)(անգլ.)
  7. 7,0 7,1 The Kaiservilla, Bad Ischl, History.(անգլ.)
  8. 8,0 8,1 Heiraten auf Sisi's Spuren.(գերմ.)