Քրիստիան Լուդոլֆ Էբսեն կրտսեր (անգլ.՝ Christian Ludolf Ebsen, Jr.), հայտնի է որպես Բադդի Էբսեն (անգլ.՝ Buddy Ebsen, ապրիլի 2, 1908(1908-04-02)[1][2], Belleville, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 6, 2003(2003-07-06)[1][2], Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և պարող, որի կարիերան շարուանակվել է ավելի քան 70 տարի։

Բադդի Էբսեն
Ծնվել էապրիլի 2, 1908(1908-04-02)[1][2]
ԾննդավայրBelleville, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 2003(2003-07-06)[1][2] (95 տարեկան)
Մահվան վայրՏորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԿրթությունՖլորիդայի համալսարան և Ռոլինս քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, սպա, Մետաղադրամների հավաքում, կինոդերասան, պարող, դերասան և կատակերգու
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Nancy Wolcott?
Երեխա(ներ)Kiki Ebsen?
Պարգևներ և մրցանակներ
buddyebsen.com

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ծնվել է Իլինոյսում դանիացու և լատվիացու ընտանիքում։ Տասը տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ քույրերի հետ հաճախել է պարային դպրոց։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Էբսենը հետաքրքրվել է բժշկությամբ, սովորել է Գեյնսվիլում գտնվող Ֆլորիդայի համալսարանում և Վինթեր պարկում գտնվող Ռոլլինս քոլեջում։ 1928 թվականին նա հարկադրված է եղել թողնել ուսումը՝ ընտանիքի ֆինանսական դժվարության պատճառով, ինչը պայմանավորված է Ֆլորիդայում անշարժ գույքի շուկայի փլուզման հետ։

Նույն տարավա ամռանը քրոջ հետ մեկնել է Նյու Յորք, որտեղ սկզբնական ժամանակ աշխատել է խանութում՝ գազավորված ջրի վաճառող։ Շուտով միասին հիմնադրել են պարային դուետ, հանդես են եկել գիշերային ակումբներում և զավեշտախաղերում։

Նյու Յորքի երաժշտական բեմադրություններում որոշակի հաջողության հասնելով՝ «MGM»-ի հետ կինոյում նկարահանվելու պայմանագիր են կնքել՝ նույն թվականին դեբյուտելով «1936 թվականի Բրոդվեյի մեղեդին» ֆիլմում։ Հետագա տարիներին Էբսենը շարունակել է նկարահանվել բազմաթիվ երաժշտական ֆիլմերում, որտեղ նա պարային համարներ է կատարել այնպիսի աստղերի ընկերակցությամբ, ինչպիսիք են Ջուդի Գառլենդը, Շիռլի Թեմպլը և Էլինոր Փաուելը։ Նրա արտասովոր և վիրտուոզ պարերը Ուոլթ Դիսնեյը օգտագործել է «Silly Symphonies» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքի հերոսներին կենդանացնելու համար։

«Օզ երկրի հրաշագործը» խմբագրել

1939 թվականին Բադդի Էբսենը «MGM»–ի «Օզ երկրի հրաշագործը» հայտնի կինոնկարում ստացել է խրտվիլակի դեր։ Շուտով նա փոխել է իր դերերը Ռեյ Բոլջերի հետ, ով ի սկզբանե ընտրվել էր երկաթե մարդու դերում։ Էբսենը ձայնագրել իր կերպարի բոլոր երգերը, անցել փորձեր և սկսել նկարահանվել, բայց շուտով նրա մոտ առաջացել են ջղաձգություն և հևք, ինչը հանգեցրել է հոսպիտալացման։ Դրա պատճառը եղել է երկաթե մարդու դիմահարդարման համար օգտագործված ալյումինե փոշին, որի պատճառով նա ստիպված է եղել լքել նկարահանումները[5]։ Դրանից հետո՝ մինչև կյանքի վերջը Էբսենը բողոքել է թոքերի խնդիրներից, որոնք առաջացել էին «այդ անիծյալ ֆիլմում» նկարահանվելու պատճառով[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Ապաքինվելուց հետո «MGM» ստուդիան երկար ժամանակ նրան նոր դերեր չի առաջարկել, ինչի պատճառով Էբսենն իր ժամանակը նվիրել է առագաստային սպորտին ՝ դառնալով ծովային գործում այնքան փորձառու, որ այդ ուղղությունը դասավանդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի դպրոցում սպայի թեկնածուներին։ 1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հարձակումից հետո, նա բազմիցս փորձել է անդամագրվել նավատորմում ծառայող զինծառայողների շարքում, սակայն նրան մշտապես մերժել են։ Արդյունքում նա պաշտոն է ստացել առափնյա պահպանության ոլորտում, որտեղ ծառայել է մինչև պատերազմի ավարտը։ 1949 թվականին Էբսենը վերադարձել է դերասանական կարիերա՝ սկսելով աշխատել հեռուստատեսությունում։ 1950-ականներին բացի հեռուստատեսային դերերից, դերասանը նկարահանվել է նաև մեծ էկրանին՝ հիմնականում մարտաֆիլմերում։

 
Այրին Ռայանի հետ «Գեղջկուհին Բևեռլի Հիլզում» ֆիլմում

Հեռուստատեսություն խմբագրել

1961 թվականին Էբսենը խաղացել է Դոք Գոլայթլիի դերը Բլեյք Էդվարդսի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» հայտնի կինոնկարում։Նա մարմնավորում էր տարեց գյուղացի անասնաբույժին, ում լքել էր իր երիտասարդ կինը՝ Հոլլի Գոլայթլին, ում մարմնավորում էր Օդրի Հեփբըրնը։ Այդ դերը գրավել է «CBS» հեռուստաալիքի ղեկավարության ուշադրությունը, որը նրան առաջարկել է գլխավոր դերը «Գեղջկուհին Բևեռլի Հիլզում» նոր կատակերգական հեռուստասերիալում։ Ջեդ Կլամպետի դերը, որը Էբսենը կատարում էր հաջորդ 9 տարիները, դարձել է նրա կարիերայում ամենապայծառ և հիշարժան դերերից մեկը։ 1973 թվականին՝ ցուցադրության փակումից երկու տարի անց, դերասանը ստացել է Բարնաբի Ջոնսի դերը նույնանուն դետեկտիվ դրամայում, որն էկրան էր բարձրացել մինչև 1980 թվականը[7]։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանը երեք անգամ ամուսնացել է՝ ընդ որում առաջին երկու ամուսնություններն ավարտվել են ամուսնալուծությամբ։ Նրա առաջին կինը՝ Ռութ Քեմբրիջը (1933-1945 թվականներ) նրան երկու երեխա է պարգևել, իսկ երկրորդը՝ Նենսի Ուոլքոտը (1945-1985 թվականներ) դարձել է նրա հինգ երեխաների մայրը։

Բադդի Էբսենը մահացել է 2003 թվականին թոքաբորբից 95 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում։ Դերասանը դիակիզվել է, իսկ նրա աճյունը ցրվել է ծովում։ ԱՄՆ կինոարտադրության մեջ նրա ներդրման համար Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է դրվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20160404142006/http://www.fosters.com/apps/pbcs.dll/article?AID=%2F20130706%2FNEWS17%2F130629540%2F-1%2FCITNEWS0803
  4. https://d23.com/walt-disney-legend/buddy-ebsen/
  5. «Wizard of Oz and Buddy Ebsen». snopes.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Cox, Stephen (1988, rev. 2003). The Beverly Hillbillies: A Fortieth Anniversary Wing Ding. Cumberland House Publishing; Rev Exp edition. ISBN 1-58182-302-9.
  7. McLellan, Dennis (2003 թ․ հուլիսի 8). «Buddy Ebsen, 95; Actor-Dancer Was Jed Clampett of 'Beverly Hillbillies'». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադդի Էբսեն» հոդվածին։