Բագրատ Արազյան

հայ ճարտարապետ

Բագրատ Ստեփանի Արազյան (սեպտեմբերի 1 (13), 1879[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 1957(1957-06-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ։

Բագրատ Արազյան
Ծնվել էսեպտեմբերի 1 (13), 1879[1]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 16, 1957(1957-06-16)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1911)[1]
Ուշագրավ աշխատանքներԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Բագրատ Արազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1911 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ Նախագծել և կառուցել է բնակելի ու հասարակական շենքեր Երևանում («Ջանփոլադյան թատրոնի» վերակառուցումը, 1906-1907 թվականներ), Բաքվում և այլ քաղաքներում։ 1928-1936 թվականներին՝ Հայբնակշինկոոպ միավորման գլխավոր ճարտարագետ։

 
«Արարատ» տրեստի բնակելի տների համալիր

1920 թվականից Արազյանի նախագծերով կառուցվել են Երևանի կենտրոնի բազմաթիվ կոոպերատիվ տներ՝ «Արարատ» տրեստի բնակելի տների համալիրը (1934-1945), գլխկինոպրակատի վարչության շենքը (1952), հյուրանոցներ՝ Արթիկում, Սևանում և այլն։ 1926 թվականին Երևանի ժողովրդական տան (այժմ՝ Օպերայի և բալետի թատրոն) նախագծի համամիութենական մրցույթում շահել է 2-րդ մրցանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 684