Բագրատ Առուշանյան

խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ

Բագրատ Իսահակի Առուշանյան (փետրվարի 27, 1903(1903-02-27)[1], Վերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 19, 1994(1994-10-19), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945 թվականից)։

Բագրատ Առուշանյան
փետրվարի 27, 1903(1903-02-27)[1] - հոկտեմբերի 19, 1994(1994-10-19) (91 տարեկան)
ԾննդավայրՎերիշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Հրամանատարն էր14th Rifle Corps (1st formation)? և 11-րդ գվարդիական կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1936)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փետրվարի 27-ին, Հին Գորիս (այժմ՝ Գորիսի շրջանի Վերիշեն) գյուղում։ Սովետական բանակում ծառայել է 1923 թվականից։ 1926 թվականին ավարտել է Երևանի Առուշանյան-Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը և ծառայության անցել Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում 1926–1932 թվականներին։ 1936 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին 1939–1940 թվականներին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հարավ–Արևմտյաև ռազմաճակատում եղել է 12-րդ բանակի շտաբի պետ, ապա՝ նույն ռազմաճակատի հրամանատարի տեղակալ (թիկունքի գծով)։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվել է 56-րդ բանակի շտաբի պետ և մասնակցել Դոնի Ռոստովի ազատագրմանը։ 1943 թվականին տեղափոխվել է 1-ին Մերձբալթյաև ռազմաճակատ։ 1944 թվականի հունիսից եղել է 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար։ Առուշանյանի զորամիավորումները հերոսական կռիվներ են եղել Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրման համար, մասնակցել են Արևելյան Պրուսիայի մարտերին։ Առուշանյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 3, Սուվորովի և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։ Ետպատերազմյան տարիներին ավարտել է զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվան ռազմական, ակադեմիան 1948 թվականին, ապա դասախոսել է ռազմական ակադեմիաներում։ Գրել է ռազմագիտական և ռազմապատմական հոդվածներ[2]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 551